Ռե-լաբի մասին

Հետազոտական լաբորատորիան Ժամանակակից արվեստի ինստիտուտի հետազոտական աշխատանոցն է։ Դրա շրջանակներում իրականացվող ուսումնասիրություններն անդրադառնում են ժամանակակից արվեստի հայաստանյան ու միջազգային համատեքստի տնտեսական, իրավական, մշակութային-քաղաքական, սոցիոլոգիական, սոցիալ-հոգեբանական և այլ ասպեկտներին։ Այդ հետազոտությունները ուսումնասիրում են արվեստի շրջանառության առանձին ոլորտները (հավաքչություն, արտադրություն, ներկայացում ու պահպանություն, կրթություն և ուսումնասիրություն) և դրանցում ընդգրկված անհատների (արվեստագետ, կուրատոր, քննադատ, հավաքորդ,

գալերիստ և այլն) ու հաստատությունների (թանգարաններ, արվեստի կենտրոններ, ցուցասրահներ, արվեստի պարբերական համաժողովներ ու տոնավաճառներ) խնդիրները: Հանրային ու տեղական կառավարման մարմինների առջև հառնող ինչպես նաև նրանց միջև ծագող խնդիրների վերհանումը հետապնդում է մեկ նպատակ. բացահայտել անելիքները ու ստեղծել պայմաններ արվեստի համատեքստային զարգացմանը նպաստող նախագծերի մշակման ու իրականացման համար։ Միջազգային փորձի ուսումնասիրությունն ու դրանց առանձին հաջող օրինակների՝ տեղական համատեքստի յուրահատկություններն հաշվի առնող փոխադրությունները ևս ծառայում են վերոնշյալ նպատակին։

Արվեստի կուրատորների 3-րդ միջազգային ամառային սեմինարներ Պոստսոցիալիզմ և մեդիափոխակերպումներ, վերընծայման ռազմավարություններ

Արվեստի կուրատորների 2-րդ միջազգային ամառային դպրոց Ցուցադրանքի և միջնորդության միջև

Արվեստի կուրատորների առաջին միջազգային ամառային դպրոց Նոր մարտահրավերներ արվեստում

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.