Ռե-լաբի մասին

Հետազոտական լաբորատորիան Ժամանակակից արվեստի ինստիտուտի հետազոտական աշխատանոցն է։ Դրա շրջանակներում իրականացվող ուսումնասիրություններն անդրադառնում են ժամանակակից արվեստի հայաստանյան ու միջազգային համատեքստի տնտեսական, իրավական, մշակութային-քաղաքական, սոցիոլոգիական, սոցիալ-հոգեբանական և այլ ասպեկտներին։ Այդ հետազոտությունները ուսումնասիրում են արվեստի շրջանառության առանձին ոլորտները (հավաքչություն, արտադրություն, ներկայացում ու պահպանություն, կրթություն և ուսումնասիրություն) և դրանցում ընդգրկված անհատների (արվեստագետ, կուրատոր, քննադատ, հավաքորդ,

գալերիստ և այլն) ու հաստատությունների (թանգարաններ, արվեստի կենտրոններ, ցուցասրահներ, արվեստի պարբերական համաժողովներ ու տոնավաճառներ) խնդիրները: Հանրային ու տեղական կառավարման մարմինների առջև հառնող ինչպես նաև նրանց միջև ծագող խնդիրների վերհանումը հետապնդում է մեկ նպատակ. բացահայտել անելիքները ու ստեղծել պայմաններ արվեստի համատեքստային զարգացմանը նպաստող նախագծերի մշակման ու իրականացման համար։ Միջազգային փորձի ուսումնասիրությունն ու դրանց առանձին հաջող օրինակների՝ տեղական համատեքստի յուրահատկություններն հաշվի առնող փոխադրությունները ևս ծառայում են վերոնշյալ նպատակին։

Անի Գեւորգյան. հանդիպում առանց ապարատի

Կինոարվեստի աշխատանոց Շան ՄքՔալիսթերի հետ

Արվեստի արտադրության և շրջանառության գործընթացները Հայաստանում

Արվեստի արտադրության և շրջանառության գործընթացները Հայաստանում

Արվեստի կուրատորների 7-րդ միջազգային ամառային սեմինարներ Կատարել և համադրել. կազմավորման պրակտիկաների միջև

Նազարեթ Կարոյանի և Կատարինա Շտադլերի երկխոսությունը

Զավեն Խաչիկյանի գրքի հանրային առաջադրումը Գրիգոր Խաչատրյան մրցանակի համար

Մարինա Ռազբեժկինա

Ազգ և ժխտում

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.