Դոր Գեզ

2025

Դոր Գեզը Յաֆայում բնակվող արվեստագետ և դասախոս է։ Նա ծնվել է Երուսաղեմում․ մայրական կողմը պաղեստինցի ընտանիք է Լիդդա քաղաքից, իսկ հայրական ընտանիքը՝ հրեա միգրանտներ են Հյուսիսային Աֆրիկայից։ Գեզի պրակտիկան ընդգրկում է լուսանկար, վիդեո, ինստալյացի, քանդակ և դասախոսություն–պերֆորմանսներ։
Իբրև արվեստագետ, իր աշխատանքի միջոցով արխիվացնող և համադրղ, Գեզը ուսումնասիրում է արվեստի, պատման, պատմության և տեղահանության միջև կապերը։ Քննելով իր անձնական ձորձառությունները և անցյալի պաշտոնական տեղեկատվությունները/զեկույցները, Գեզը բարձրացնում է չգրանցված/ չգրված պատմություններ պատմելու գործում ժամանակակից արվեստի դերը և գրավոր և տեսողական փաստաթղթերի վերահամատեքստավորման հարցը։ Վեջին 20 տարիների ընթացքում նրա ուսումնասիրությունները և արվեստագիտական աշխաանքը կենտրոնացված են արխիվային նյութերի և լուսանկարչական Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի պրակտիկաների, ինչպես նաև բնական լադշաֆտներում պատճենված բռնության հետքերի վրա։ Գեզի «Աղետ» (Catastrophe) ցուցահանդեսը, որը վերջերս ցուցադրվեց Բոգոտայի Ժամանակակից արվեստի թանգարանում ընդգրկում է աշխատանքների լայն շրջանակ, որոնք արտացոլում են արվեստագետի նվիրվածությունը իր համայնքին և իր տարածաշրջանի անդադար ուսումնասիրությունը։
Գեզը 2014–ին ստացել է դոկտորի կոչում Թել–Ավիվի համալսարանի կողմից և պրոֆեսորի կոչում՝ Բեզաելի Արվեստի և դիզայնի ակադեմիայի կողմից 2018–ին։ Նա հիմնադրել է Քրիստոնեա Պաղեստինական արխիվը (CPA), Բեզաելի Արվեստի և դիզայնի ակադեմիայիմագիստրոսական ծրագրի ղեկավար և Seaport: Mediterranean Curatorial Residency Program–ի տնօրեն Նա հիմնադրել է Քրիստոնեա Պաղեստինական արխիվը (CPA), Բեզաելի Արվեստի և դիզայնի ակադեմիայիմագիստրոսական ծրագրի ղեկավար և Seaport: Mediterranean Curatorial Residency Program–ի տնօրեն Առ այսօր Գեզի գործունեության մասին լույս են տեսել ութ միջազգային կատալոգներ, նրա աշխատանքները ընդգրկված են աշխարհի ամենախոշո թանգարանների հավաքածուներում, որոնց թվում են՝ Tate Modern–ը, Pompidou կենտրոնը, Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարանը (LACMA), Նյու Յորքի Հրեական թանգարանը, Guggenheim Abu Dhabi ժամանակակից արվեստի թանգարանը, և Բոգոտայի Ժամանակակից արվեստի թանգարանը։

Դասընթացներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.