Քենդի Չան։ Խոստովանություններ

2019

Ամերիկացի արվեստագետ Քենդի Չանի կարծիքով, մարդու հասարակական կյանքը բխում է իր ներաշխարհից։ Եվ այնտեղ եղած վախերն ու մտահոգություններն են, որ նրա կյանքում բերում են մարդկանց հանդեպ վստահության եւ ըմբռնման բացակայություն։ Հենց սա էլ դառնում է հոգեկան տագնապների(եթե դրանք մնում են չարտահայտված), կամ հասարակական կոնֆլիկտների(եթե մարդն իր մեջ խիզախություն է գտնում դրանք արտահայտելու) մեծամասնության պատճառը։ Հարաբերություններում ազնիվ եւ խոցելի լինելուց չվախենալու համար մարդուն անհրաժեշտ է ապահով միջավայր։

Քենդի Չանը, աշխարհի տարբեր երկրների բազում հասարակական վայրեր է ակտիվացնում։ Նա իր նախագծերի միջոցով ստեղծում է ընկերային հաղորդակցության ու ապրումակցման մի իրադրություն, որտեղ անհատը հանրության հետ միասնության հասնելու հնարավորություն է ստանում:

Այդպիսի մի նախագիծ է նաեւ նրա «Խոստովանություններ» ինտերակտիվ ինստալիացիան։ Այն միտված է մարդկանց ազատել իրենց ներսում թաքցրած տագնապներից, հույզերից ու ցանկություններից։

Անձնական եւ անանուն այս միջավայրը հասարակության առջեւ բաց լինելու այն առաջին քայլն է, որ կարող է ձեւավորել ավելի զգայուն, միմյանց հասկացող եւ վստահող, ներդաշնակ հասարակություն ։

Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Նազարեթ Կարոյանին, Թերեզա Դավթյանին, Արմենակ Գրիգորյանին, Դավիթ Պարույրյանին, ովքեր օգնեցին ինձ նախագիծը իրականացելիս: Մոսկվա կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանին այն հյուրընկալելու համար: Եվ իհարկե հատուկ շնորհակալություն Քենդի Չանին, ով հնարավորություն ընձեռեց ինձ ունենալ այս փորձը: Չեմ կարող չնշել նաև ընկերներիս՝ Աննային , Տիգրանին և Վարդանին, որոնք իրենց հարցերով ու նկատառնումներով հուսահատեցրել և, միաժամանակ, հուսադրել են ինձ:

Լիլիթ Անտոնյան

 

 

Արվեստագետի կենսագրությունը

Քենդի Չանը ժամանակակից ամերիկյան արվեստագետը է` ծնունդով թայվանցի։ Կրթությունը ստացել է Նահանգների տարբեր հաստատություններում։ Նա Քաղաքաշինական գիտության մագիստրոս է Նյու-Յորքի Կոլումբիա համալսարանում, Ճարտապապետական գիտության բակալավրի աստիճան է ստացել Միչիգանի համալսարանում, Արվեստի բակալավրի աստիճան գրաֆիկական դիզայնի գծով նույնպես Միչիգանի համալսարանում: Քենդիի Գործերը ցուցադրվել են Վենետիկի ճարտարապետական բիենալեում, Նյու Մյուզեում(Նյու-Յորք), Թեյթ Մոդեռնում(Լոնդոն), Սան-Ֆրանցիսկոյի արդիական արվեստի թանգանում, ՆյուՕռլեանի Հարավային Արվեստի Օգդեն թանգարանում և այլն։

Նա դրամաշնորհներ է ստացել Արվեստների ազգային հիմնադրամից և Ռոկֆելլեր Հիմնադրամից: Իմփակտ դիզայն Հաբը նրա անունը նշել է հանրային շահի առանորդների լավագույն հարյուրյակում, Օփրա հանդեսը՝ նրան ճանաչել է Ապրեք ձեր լավագույն կյանքը շարքի հերոս, Համաշխարհայի տնտեսական համաժողովի համամոլորակային Երիտասարդ առաջնորդ։ Հանդես է եկել ԹԵԴ-ում, Ստեղծարարության համաշխարհային ֆորումում, Գուգլ-ում, Համաշխարհային կրթական կոնգրեսում և բազմաթիվ այլ համաժողովներում։

Նմանատիպ դասընթացներ

June 4, 2025

Դոկու-Հեղափոխություն կինոփառատոն

June 4, 2025

Կարդում ենք Միշել Ֆուկո

September 10, 2019

Մարկոս Գրիգորյան / Պերֆորմատիվ Փոխաբերություններ
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.