Սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու մեր ավարտական աշխատանքի շրջանակում կազմակերպվող այս փառատոնին։
(Լիլիթ Գրիգորյան, Մարիա Զաքարյան, Անի Թունիյանց, Մարինե Խաչատրյան)
Կինոն և հեղափոխությունը պատմության ընթացքում քայլել են ձեռք ձեռքի տված։Իր ծննդյան պահից ի վեր կինոն լծված է հեղափոխությունները փաստագրելու գործին․ տեսախցիկը ներխուժել է հրապարակներ ու փողոցներ՝ որպես մասնակից կամ զննող աչք։ Մարդկային բազմությունների աստիճանական կուտակումներն ու հանկարծակի ցրումները, ոստիկանական շարքերի հետ նրանց սուր բախումներն ու հեղափոխական ընդվզման բուռն շրջադարձերը կինոգործիչների համար մեծ ձգողականություն են ունեցել, ապագա ֆիլմին ապահովելով տեսողական հարուստ նյութ։ Իսկ ինչո՞ւ էր պետք կինոն հեղափոխականներին․ Լենինը, ասելով, թե արվեստներից ամենակարեւորը կինոն է, նկատի ուներ նրա քարոզչական ուժը, որով կարելի էր վարակել մարդկային զանգվածները։ Կինոն հեղափոխության համար, հետեւաբար, զենք էր։
Եթե վավերագրական կինո նկարահանելու համար կինոօպերատորներից պահանջվում էր անձնական ջանք ու քաջություն, ապա ռեժիսորներից՝ բուռն երեւակայություն, հնարամտություն ու նյութի զգացողություն։ Սակայն նկարահանող սարքերի (սմարթֆոններ, դրոններ, արբանյակային նկարահանման տեսախցիկներ) եւ տեղակտվամիջոցների (արբանյակային հեռուստատեսություն, սոցիալական ցանցեր, լայվսթրիմ) զարգացմամբ ոչ միայն հեշտացավ շարժվող պատկերների արտադրությունը եւ տարածումը, այլեւ փոխվեց կինոյի (այս դեպքում՝ տեսապատկերի) դերը․ այն քարզոչական զենքից, որը այնուամենայնիվ գործում էր անուղղակիորեն, վերածվեց կազմակերպչական գործիքի, որով հնարավոր է հեղափոխություն անել։
Վավերագրական Ֆիլմերի փառատոնը, որը հոկտեմբերի 18-20 կազմակերպվում է Ստեփանավանում, նվիրված է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած հեղափոխություններին։ Փառատոնի մեջ ընդգրկված ֆիլմերը մարդկային զանգվածների ընդվզումը ներկայացնում են տաբեր դիրքերից․ երբեմն դրանք նկարահանված են ներսից՝ ասես կինոխցիկը գտնվում է հեղափոխության խառնարանում, երբեմն այն նմանվում է ռեպորտաժի կամ ականատեսների վկայությունների։ Երբեմն էլ կինոխցիկը մի աչք է, որը հետեւում է իրադարձություններին թռչնի թռիչքի բարձրությունից։
Փառատոնը կազմակերպվում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի Արվեստի քննադատության ու կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2018-2019թթ ուսումնական տարվա ուսանողների ավարտական աշխատանքի շրջանակում։
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ Կրթության Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Ծրագիր
18.10
17:00
Բացման արարողություն
17:30
Սկիզբը
Ռեժիսոր՝ Արտավազդ Փելեշյան
Արտադրությունը 1967
Տևողությունը 9ր
Երկիրը՝ ԽՍՀՄ
Թատերական հրապարակ
Ռեժիսոր՝ Գրիգոր Հարությունյան
Արտադրությունը 1988
Տևողությունը 27ր
Երկիրը՝ ԽՍՀՄ
18:30
Երաժշտություն
19.10
12։00
Դեկտեմբեր
Ռեժիսոր՝ Արման Հարությունյան
Արտադրությունը 2019
Տևողությունը 23ր
Երկիրը՝ Հայաստան
Անցում
Ռեժիսոր՝ Կարինե Արոյան, Նարէ Նավասարդյան
Արտադրությունը 2019
Տևողությունը 74ր
Երկիրը՝ Հայաստան
15։00
Ակամա Հեղափոխականը
Ռեժիսոր՝ Շոն Մքալիստեր
Արտադրությունը 2012
Տևողությունը 70ր
Երկիրը՝ Մեծ Բրիտանիա
18։00
Հեղափոխության տարելիցը
Ռեժիսոր՝ Ձիգա Վերտով
Արտադրությունը 1918
Տևողությունը 119ր
Երկիրը՝ Ռուսաստան
Հատուկ հյուր՝ Նիկոլայ Իզվոլով
20.10
12։00
Շիկացած ձմեռ. Ուկրաինայի պայքարը հանուն ազատության
Ռեժիսոր՝ Եվգենի Աֆինեևսկի
Արտադրությունը 2015
Տևողությունը 102ր
Երկիրը՝ Ուկրաինա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
15։00
:Դոկուբուն
Վավերագրական ֆիլմերի մրցույթի հաղթող ֆիլմերի ընտրանի
Արտադրությունը 2019
Երկիրը՝ Հայաստան
Ճանապարհ դեպի․․․
Ռեժիսոր՝ Դավիթ Ստեփանյան
Արտադրությունը 2019
Տևողությունը 43ր
Երկիրը՝ Հայաստան
18։00
Հրապարակը
Ռեժիսոր՝ Ջեյհան Նուջաիմ
Արտադրությունը 2013
Տևողությունը 108ր
Երկիրը՝ Եգիպտոս, ԱՄՆ