Ժամանակակից արվեստի ինստիտուտը ‹‹Կալենց›› թանգարանի հետ միասին ներկայացնում է ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք›› խորագրով ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 19:00-ին և հանրությանը հասանելի կլինի մինչև դեկտեմբերի 23-ը։ (Հասցեն՝ ք. Երևան, Կալենցի 18):
Ցուցահանդեսը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն է (ղեկ.`Ն. Կարոյան):
Ցուցահանդեսի հղացական շրջանակը
Այս ցուցահանդեսով մենք նպատակ ունենք ուշադրություն դարձնել արդի և ժամանակակից արվեստների ներքին խնդիրներին,ինչպես նաև դրանց միջև առկա հակասություններին:
Եղվարդում ապրող Ավետիք Ալավերդյանի հայացքը ուղղված է դեպի անցյալ և բնություն։ Թվում է,թե այդ հայացքի համար անդորրի հնարավորություններն այստեղ շատ ավելի մեծ պիտի լինեին, սակայն գույնի նկատմամբ արվեստագետի ունեցած կիրքը, գալիս է խախտելու խաղաղ թեմաները։ Արդյունքում նրա վրձինը ստեղծում է պատկերներ,որոնք լեցուն են զգացական բուռն հակասություններով։ Կարծում ենք, այս հակասությունների միջոցով են դրսևորվում նահանջ ապրող արդի արվեստի լարումները ժամանակակից իրականության(այդ թվում նաև արվեստի) մեջ ։
Համադրողներ՝ Լիլիթ Անտոնյան, Թերեզա Դավթյան