Դեկտեմբերի 6-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Մաքուր և Մերկ» ցուցահանդեսի բացումը։
Այս ցուցահանդեսը ԺԱԻ և ArtNexus-ի հուլիսին հայտարարած «Փոխկապակցում» մրցույթի մասն է։ Մրցույթի նպատակն էր Հայաստանի թանգարանների, համադրողների և արվեստագետների միջև կապերի ստեղծումը՝ համատեղ նախագծերի իրականացման միջոցով։
Հայեցակարգ
«Մաքուր ու մերկ» ցուցահանդեսը անդրադառնում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժամանակին անտիպ, էրոտիկ հատվածին և մեր օրերում ստեղծագործող արվեստագետների մերկության գեղագիտական ընկալումների շուրջ արված աշխատանքներին, որոնք ուսումնասիրում են մարմնի գեղագիտությունը և մերկության ազատականությունը՝ մերօրյա համատեքստում։
Համադրող`
Սիրանուշ Կոստանյան
Արվեստագետներ`
Նարե Պետրոսյան
Գրիգոր Խաչատրյան
Արման Գրիգորյան
Վեհանուշ Թոփչյան
Ալեք Բայանդուրյան-Լևասգանի
Ցուցադրությունը կգործի մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը։
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։












47 Avet Avetisyan St,Yerevan, Armenia