Հարգելի բարեկամներ,
Հարգելի բարեկամներ, ուրախ ենք հայտնելու, որ Ժամանակակից արվեստի ինստիտուտի գրադարանը տալիս է հանրային ծրագրերի մեկնարկը: Սկզբի համար հնարավորություն ենք ստեղծել և հետաքրքրվողներին հրավիրում ենք անդամագրվելու Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն թարգմանական մատենաշարի շրջանակներում հայերեն թարգմանված և մեկ տարի առաջ լույս տեսած «Գիտելիքի հնագիտությունը» գրքի ընթերցման խմբակին։ Ինչու է ստեղծվում ընթերցման խմբակ և ինչ կարող է տալ խմբային ընթերցումը; Լինելով ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոյի թերևս առավել բարդ աշխատությունը՝ «Գիտելիքի հնագիտությունը» ընթերցման ընթացքում առաջ է բերում երկու տիպի դժվարություն։ Առաջինը նյութի ինքնին խրթին լինելն է:
Դիցուք Ֆուկոն ասում է, թե իր ուսումնասիրության նյութը մարդկային (հումանիտար) գիտելիքի և գիտությունների կազմավորման ընթացքում մեկ փուլից մյուսը, տեղի ունեցող փոփոխությունն է: Շարքային ընթերցողի համար դժվար է ըմբռնել, թե ինչպես է հնարավոր այդ փոփոխությունը դարձնել տեսաբանական ուսումնասիրության նյութ: Տեքստի լեզվական և ոճային առանձնահատկությունները ևս խնդրահարույց են ։ Եվ աշխատությունը գրեթե անընթեռնելի այն պատճառով, որ այս երկու բարդությունները գրքում ներկայանում են իմաստաբանական ու շարահյուսական առումներով միահյուսված
Խմբային ընթերցումը վարում է գրքի թարգմանիչ Նազարեթ Կարոյանը:
Ընթերցման ընթացքում նա կօգնի ոչ միայն հաղթահարելու աշխատության հերթական գլուխը, այլև խմբի անդամների հետ կկիսվի անձնական փորձառությամբ, որ նա կուտակել է գիրքը թարգմանելիս, այդ փորձառությունը մերթ մերթ հագեցնելով ընթերցման տեսական գիտելիքներով, թե ինչու չի կարելի ընթերցելիս շտապել, կամ դժվար թնթերցվող որևէ գրքի որ մասերով է հնարավոր արագ անցնել, ինչի հատվածների վրա է, որ պետք դանդաղել կամ երբեմն դադար տալ;
Քանի որ աշխատությունը առաջաբանի ու եզրակացության հետ մեկտեղ բաղկացած է ութ մասից, հանդիպումների քանակը ևս կլինի նույնքան:
Դրանցից յուրաքանչյուրի ընթացքում խմբավարը կքննարկի ու կպարզաբանի ինչպես րնթերցված հատվածի անհասկանալի պահերը, այնպես էլ կտա հաջորդի գլխի ընթերցման համար որոշակի ուղեցույց:
Ընթերցողական խմբակի տեղերը սահմանափակ են, դրանց լրանալուն պես անդամագրությունը կդադարեցվի անկախ դիմումի համար նախատեսված վերջնաժամկետից: Անդամավճարը կազմում է 24,000 դրամ:
Գրանցման վերջնաժամկետն է նոյեմբերի 12–ը։
Դիմել այստեղ։
Ընթերցման օրերի նախնական ժամանակացույցը.
Նոյեմբերի 14, 19:00 – 21:00
– Առաջաբան (Ռ. Փանոսեան),
– Թարգմանչի կողմից (Ն. Կարոյան)
– Ներածություն
Նոյեմբերի 28, 19:00 – 21:00
– Ճառաբանության միավորները,
– Ճառաբանական կազմավորումները
– Առարկաների ձևավորումը
Դեկտեմբեր 12, 19:00 – 21:00
– Ասութենական կերպավորությունների ձևավորումը
– Հղացքների ձևավորումը
– Ռազմավարությունների ձևավորումը
Դեկտեմբեր 26, 19:00 – 21:00
– Դիտողություններ և հետևանքներ
– Սահմանել ասույթը
Հունվար 9, 19:00 – 21:00
– Ասույթների նկարագրությունը
– Սակավադեպություն, արտաքնություն, կուտակում
– Պատմական ապրիորին և արխիվը
Հունվար 23, 19:00 – 21:00
– Հնագիտություն և գաղփարների պատմություն
– Բնօրինակը և օրինաչափը
– Հակասությունները
Փետրվար 6, 19:00 – 21:00
– Համեմատական իրողությունները
– Փոփոխությունը և փոխակերպումները
– Գիտություն և գիտելիք
Փետրվար 20, 19:00 – 21:00
– Եզրակացություն