Աշխատարան և քննարկում Ռոուզ Վայնենի հետ
June 27th & 29th at 7pm
ԺԱԻ-ն հրավիրում է ձեզ միանալու Ռոուզ Վայնենի՝ արխիվների ստեղծարար վերաօգտագործմանը նվիրված երկօրյա աշխատարանին։ Ռոուզ Վայնենն Ամստերդամում բնակվող համադրող, արվեստագետ և խորհրդատու է։ Նրա աշխատում է սկսնակ արվեստագետների հետ, օգնելով նրանց՝ իրենց աշխատանքի գաղափարական ձևավորման և պատվիրված աշխատանքների ստեղծման հարցում։ Նա երկար տարիներ եղել է Վան Գոգի թանգարանի հանրային ծրագրերի համադրողը իսկ այժմ աշխատաում է որպես խորհրդատու Ամստերդամի արվեստների հիմնադրամում։ Նրա նոր նախագծը ուսումնասիրում է լռությունը հնչյունային լանդշաֆտում։
Քանի որ մասնակիցների թիվը սահմանափակ է, խնդրում ենք նախապես գրանցվել այստեղ
Միջոցառումները տեղի կունենան անգլերեն լեզվով։
Աշխատարան․ ստեղծարար վերաօգտագործման մեթոդներ
Հունիսի 27, 19։00
Այս աշխատարանի ընթացքում մենք կքննարկենք և կուսումնասիրենք ինստիտուցիոնալ արխիվացումը՝ անդրադառնալով անձնական արխիվին և նրան, թե ինչպես այն կարող է օգնել ձեզ ձեր արվեստագիտական գործունեության մեջ։ Այս աշխատարանի համար դուք պետք է բերեք ձեզ հետ երկու պատկեր ձեր անձնական արխիվից, որոնցից մեկը ձեզ ոգեշնչում է, բայց ուղիղ կապ չունի ձեր աշխատանքի հետ, իսկ մյուսը (վերա)օգտագործվել է ձեր սեփական աշխատանք(ներ)ում։
Բանախոսություն․ ստեղծարար վերաօգտագործման էթիկայի վերաբերյալ
Հունիսի 29, 19։00
Քննարկման ընթացքում մենք կանդրադառնանք արխիվների հանրայնացմանը և այն հարցին, թե արդյոք ստեղծագործական վերաօգտագործումը ավելի հասանելի է դարձնում տեղեկատվությունը և թույլ տալիս մեզ վերաիմաստավորել պատմությունը։ Մենք կխոսենք Երևանի՝ գեղարվեստական պրակտիկային առնչվող ինստիտուցիոնալ արխիվների ներկայիս վիճակի մասին։ Զրույցը հետաքրքիր կլինի արվեստագետներին, ինչպես նաև գիտությամբ զբաղվով մասնագետներին, ում հետաքրքրում է այն, թե ինչպես կարող է արվեստագիտական ուսումնասիրությունը ազդել ինստիտուցիոնալ արխիվենրի աշխատանքային մեթոդների վրաս։
Ռոուզ Վայնենի մասին
Ռոուզ Վայնենը համադրող է, կինոռեժիսոր, և խորհրադատու Նիդերլանդներից։ Նրա գործունեությունը ծավալվում է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի միջև, կազմելով անձնական աշխատանքներ, պատվիրված ծրագրեր և հետազոտություն ներառող բազմաբնույթ պորտֆոլիո։ Նա միշտ ուղեծրում է պահում սկսնակ արվեստագետներին, ուսումնասիրում է ինստիտուցիոնալ հավաքածուների ձևավորումը, աշխատում է պատումների ստեղծման և պատմությունը նորովին գրելու նոր եղանակների վրա, և մշտապես համատեղու է այս երկու աշխարհները։ Շարունակ փորձում է հասկանալ գերակշռող ինստիտուցիոնալ ստանդարտները և հարցականի տակ դնել սոցիալական նորմերը։