Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ

2023

Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ArtNexus-ը հայտարարում են «Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի դիմումների ընդունելությունը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։

Ծրագրի տևողությունը 6 ամիս է․ 2023թ․ հուլիսից դեկտեմբեր։ Ծրագրին մասնակցությունը անվճար է։

Դիմելու վերջնաժամկետն է 2023թ․ հունիսի 23-ը։

Ծրագրի մասին

Ծրագիրը ծնվել է երիտասարդ արվեստագետների՝ տարբեր առիթներով մեզ ուղղված հարցերից․

• Ինչի՞ց սկսել

• Ինչպե՞ս ստեղծել պորտֆոլիո

• Ինչպե՞ս ինքնակրթվել

• Ինչպե՞ս համագործակցել ցուցասրահների հետ

• Ինչու՞ է պետք աշխատել համադրողի հետ

• Ինչպե՞ս մասնակցել միջազգային ցուցահանդեսների և արվեստի կացարանների ծրագրերի

• Ինչպե՞ս ստանալ դրամաշնորհներ

• Ինչպե՞ս ճանաչում ձեռք բերել

Եթե ձեզ նույնպես հուզում են այս հարցերը, ապա դիմե՛ք այս ծրագրին, որի ընթացքում դուք ավելի լավ կճանաչեք ձեզ և ձեր արվեստը, կսովորեք ձեզ ճիշտ ներկայացնել, կհղկեք ձեր պորտֆոլիոն, կստեղծեք մասնագիտական ծանոթությունների ցանց և ամենակարևորը՝ ծրագրի մյուս մասնակիցների հետ համատեղ կիրագործեք ավարտական խմբային նախագծեր փորձառու կուրատորների հետ համագործակցությամբ։

Ինչո՞վ է առանձնանում այս ծրագիրը

Թեև այս ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան ցանկացած ստեղծարար ոլորտում կիրառելի գիտելիքներ, մենք հատկապես շեշտադրում ենք տեսողական (վիզուալ) արվեստի ոլորտը իր տարբեր հոսքերով և ենթաժանրերով։ Ուստի, ընտրության հարցում նախապատվությունը կտրվի վիզուալ արտիստներին։

Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ ծրագիրը լեցուն է և ընդգրկում է արվեստի աշխատանքի կազմակերպման, հաղորդակցության, մարքեթինգի, ինքնաներկայացման, արվեստի շուկայի թրենդերի և այլ գործընթացների վերաբերյալ դասընթացներ, միաժամանակ մեծ ուշադրություն հատկացնելով արվեստագետների, կուրատորների և արվեստի մենեջերների հետ համագործակցության և գործառույթների վերաբաշխման հմտություններին։

Ո՞վ կարող է դիմել

Ծրագրին կարող են դիմել մասնագիտական գործունեության վաղ շրջանում գտնվող 18-ից 30 տարեկան արվեստագետներ ՀՀ-ից։ Նախընտրությունը տրվում է տեսողական (վիզուալ) արվեստագետներին։

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Միջազգային դասախոսությունների ընթացքում կտրամադրվի համաժամանակյա թարգմանություն։

Ի՞նչ ակնկալել ծրագրից

Ծրագրի մասնակիցները կընկղմվեն ժամանակակից արվեստի աշխարհ, կծանոթանան հայաստանյան և համաշխարհային արվեստի դաշտում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, թրենդերին, արվեստի վաճառքի առցանց և անցանց հարթակներին և արվեստի շուկայի ներքին կանոններին։ Դասընթացները կվարեն Հայաստանից և արտերկրից մի շարք անվանի մասնագետներ՝ արվեստի մենեջերներ, տեսաբաններ, համադրողներ և հարակից ոլորտների փորձագետներ։

Ծրագրի կարևոր գործնական նպատակներից է մասնակիցներին տրամադրել գիտելիքներ ստեղծագործ արտադրության բոլոր փուլերի մասին՝

• Արվեստագետի ինքնաճանաչում և իր ուղերձի ձևակերպում,

• Ինքնաներկայացում և պորտֆոլիոյի կառուցում,

• Հաղորդակցություն և տեսանելիություն,

• Մասնագիտական ոլորտում դիրքավորում,

• Համագործակցություն, մասնագիտական կապերի ստեղծում,

• Աշխատանք համադրողների և ցուցասրահների հետ,

• Միջազգային կապեր, դրամաշնորհներ և այլ հնարավորություններ։

Ծրագրի ավարտին դուք կունենաք ձեր ճանաչելի դիմագիծը իբրև արվեստագետ, գրագետ կազմված պորտֆոլիո, անհրաժեշտ գիտելիքներ արվեստի ոլորտի մարքեթինգի ասպարեզում, հաղորդակցության գործնական հմտություններ, բազում մասնագիտական կապեր և իրագործված ավարտական նախագիծ։

Դասընթացները կանցկացվեն Ժամանակակից արեվստի ինստիտուտում (Ավետ Ավետիսյան 47). Դսընթացների մի մասը կանցկացվի առցանց:

ՀՀ մարզերից ընտրված մասնակիցներին կտրամադրվի ճանապարհածախս հոգալու կրթաթոշակ։

Դիմելու համար լրացրեք այս հարցաշարը։

Հարցաշարին կցվող փաստաթղթերի ցանկը`

• Ինքնակենսագրական (ռեզյումե);

• Պորտֆոլիո (կարող է ներկայացվել նաև առցանց Behance, Dribble, Instagram կամ այլ համապատասխան հարթակներում):

Ծրագրի մասնակիցներն ընտրվելու են այդ նպատակով ձևավորված Ընտրող հանձնաժողովի կողմից։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչև հուլիսի 1-ը։

Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել ծրագրի համակարգող Աշոտ Փափազյանի հետ [icaevn.programs@gmail.com / +374 98 96 67 52]։

ԺԱԻ-ի մասին

ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ին խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսների, արխիվացման և տարածման հետ կապված նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։ Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց, ԺԱԻ դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաները առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկակական հարմարույուններ/պայմաններ և գործիքներ հայկական արվեստի դաշտում և ավելի լայն համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։ Հենվելով ժամանակակից արվեստի համատեքստին զգայուն և համատեքստ ստեղծող բնույթի վրա՝ ICA թիմը խաղում է փոխադրողի դեր՝ ձգտելով կիսվել արվեստի ուժով՝ փոփոխություններ բերելու ոչ միայն արվեստի ոլորտում, այլև Հայաստանի առջև ծառացած սոցիալական, մշակութային և քաղաքական խնդիրները լուծելու համար։

Կայք | ԺԱԻ Instagram | ԺԱԻ on Facebook

ArtNexus–ի մասին

ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատության, մշակութային ոլորտի զարգացման եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։

Ավելին կարդացեք ArtNexus ծրագրի մասին հետևյալ հղումներով․

ArtNexus in English | ArtNexus on Instagram | ArtNexus on Facebook

Similar Courses

June 27, 2024

Ցույց տուր ինձ քո արխիվը և ես կասեմ, թե դու ով ես․․․ Կարո՞ղ եմ

May 29, 2024

«Մշակութային մարդաբանական հետազոտական մեթոդներ». դասընթաց ԺԱԻ-ում

May 29, 2024

ԲԱՑ ԿԱՆՉ․ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.