Գարնանային դասընթացներ. Փոփ-Փանկ արվեստ

2016

1977-ն էր և դպրոցի ավարտական դասարանում էի,երբ մի օր ռադիոյով լսեցի«Sex Pistols» ռոք խմբի կատարումը։ Այնուհետև նրանց մասին տեղեկություններ քաղեցի սովետական մի ամսագրից,որը կոչվում էր Ровестник ։ Դա երիտասարդական հանդես էր ուր պարբերաբար տպագրվում էին կապիտալիստական աշխարհի բուրժուական «փչացած» մշակույթը քննադատող հոդվածներ։ Ահա այսպես ես հայտնաբերցի «Sex Pistols» և Փանկ շարժումը։ Ինձ հատկապես դուր էր գալիս, որ 20-րդ դարասկզբին ստեղծված DADA-ի ավանդույթը դուրս էր եկել ինտելեկտուալ-թանգարանային վիճակից և Փանկի միջոցով հասանելի դարձել երիտասարդական լայն շրջանակներին: Պերեստրոյկայի տարիներին ընկերներիս հետ նախաձեռնեցինք «3-րդ Հարկ» շարժումը, որտեղ պարբերաբար փորձում էի շեշտել Ժամանակակից արվեստի ու հեղափոխական-առաջադիմական ենթամշակույթների կապը:

Դասընթացը կանդրադառնա 20-րդ դարի երկրորդ կեսի երիտասարդական շարժումներին արևմուտքում և դրա արձագանքներին ոչ արևմտյան երկրներում։ Խոսքը կվերաբերի մասնավորապես Ժամանակակից արվեստի ու հեղափոխական-առաջադիմական ենթամշակույթների(նուդիստներ, փանքեր, հիպպիներ, բայքերներ, վեգաններ) փոխառնչություններին,որոնք կբացահայտվեն չորս թեմատիկ բաժիններից կազմված դասախոսությունների շարքում։

1. Արվեստի և կյանքի հեղափոխական վերափոխման փորձերը 20-րդ դարի առաջին կեսին։

2. Երիտասարդական շարժումները և արվեստը երկրորդ աշխարհամարտից հետո։

3. Հայկական և տարածաշրջանային ավանգարդը սառը պատերազմի տարիներին։

4. Այլընտրանքային ՙ3-րդ Հարկ՚ շարժումը և հաջորդող շրջանի հայաստանյան ժամանակակից արվեստը։

Վարող՝

Arman Grigoryan

Դասընթացի ծավալը ՝ 10 դասախոսություն-պարապմունք

Գինը՝ 35 000 ՀՀ Դրամ

Similar Courses

June 27, 2024

Ցույց տուր ինձ քո արխիվը և ես կասեմ, թե դու ով ես․․․ Կարո՞ղ եմ

May 29, 2024

«Մշակութային մարդաբանական հետազոտական մեթոդներ». դասընթաց ԺԱԻ-ում

May 29, 2024

ԲԱՑ ԿԱՆՉ․ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.