1980 թվականի սեպտեմբերի 11-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը ստանում է Թեոդոր Ադոռնոյի մրցանակ: Այս առիթով արտասանած նրա՝ «Արդիություն՝ անավարտ նախագիծ» ճառը սկզբնադրում է արդիության և հետարդիության բնույթի շուրջ բանավեճեր, որոնք վճռական դեր են կատարել այս երկու դրություններն ու սրանց միջև կապերն ըմբռնելու և իմաստավորելու հարցում՝ ցայսօր:
Այս բանավեճերը հատկապես սկիզբ են առնում, երբ 1982 թվականին Ժան-Ֆրանսուա Լիոթարը հակազդում է Հաբերմասին իր՝ «Պատասխանելով հարցին՝ ի՞նչ է պոստմոդեռնիզմը» հոդվածով:
Դասընթացը, նախևառաջ, կկենտրոնանա նորլուսավորական և հետարդիական հակադիր դիրքեր առաջադրող այս երկու տեքստերի համեմատական քննարկման վրա: Ըստ կարելվույն, կկենտրոնանանք նաև այս տեքստերի այլընտրանքների քննության վրա, ինչպիսին է, օրինակ, Ֆրեդերիկ Ջեյմսոնի «Պոստմոդեռնիզմ և սպառողական հասարակություն» հոդվածը: Հատուկ վերլուծության կարժանացնենք դասական այն հենքը, որին հղելով բանավիճողները հաստատում են իրենց դիրքերը:
Վարող՝
Վարդան Ազատյան
12 դասախոսություն
Գինը՝ 42 000 ՀՀ Դրամ