Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտը հրավիրում է ձեզ Սերդալ Ալթունի «Օդապարիկ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրմանը, որը նկարահանվել է 2015թ.Նոյեմբերին Ջեյլանփնարում՝ Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող թուրքական գյուղում։ Կինոդիտումից հետո ձեզ կտրվի բացառիկ հնարավորություն մասնակցելու ֆիլմի գեղարվեստական ղեկավար Ռամազան Այգաթի հետ անցկացվելիք հարց ու պատասխանին։ Ֆիլմը նկարահանված է թուրքերենով և քրդերենով, ունի անգլերեն ենթագրեր։