Վիկտորիա Լոմասկո. Սոցիալապես ներգրավված արվեստի և մարդու իրավունքների պաշտպանության միջև ձևավորող կապեր

2015

Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտը հրավիրում է ներկա գտնվել մոսկվաբնակ արվեստագետ և կուրատոր Վիկտորիա Լոմասկոյի սեմինարներին, որոնցում նա մանրամասնորեն կանդրադառնա իր պրակտիկային` ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ զբաղեցնող խնդիրների հետ փոհարաբերության համատեքստում:

Առաջին` «Կապերի հաստատում սոցիալական արվեստի և իրավապաշտպան նախաձեռնությունների միջև. իմ փորձը» սեմինարի շրջանակներում Լոմասկոն կպատմի իր նախագծերի մասին, որոնք իրագործվել են մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների/նախաձեռնությունների աջակցությամբ, մասնակիորեն նաև` նախաձեռնությամբ: Դրանց թվում են «Քաղաքացիական աջակցություն» կոմիտեն, Քրեական արդարադատության բարեփոխման աջակցության կենտրոնը, ՕՔՍՖԱՄը, «Կողք կողքի» ԼԳԲՏ փառատոնը և Բիշկեկի SQ ֆեմինիստական խումբը:

Իրավապաշտպանների հետ համագործակցության արդյունքում ստեղծվել են սոցիալական գրաֆիկ ռեպորտաժներ, ինքնահրատի թողարկումներ, գրաֆիտի, ինչպես նաև` «Նկարչության դաս» նախագիծը` նկարչության դասեր անչափահասների գաղութներում, որոնք Լոմասկոն անցկացրել է 4 տարի շարունակ` իր իսկ մշակած մեթոդական ծրագրով:

Բանախոսության շրջանակներում ենթադրվում է քննարկել հետևյալ խնդիրները`

– Ինչով է սոցիալական արվեստագետը տարբերվում ակտիվիստից: Որտեղ է ավարտվում արվեստը և սկսվում իրավապաշտպան գործունեությունը:

– Սոցիալական արվեստագետների և նախագծի շրջանակներում ուսումնասիրվող/ներառված սոցիալական խմբերի փոխհարաբերությունները:

– Իրավապաշտպանների/ակտիվիստների և արվեստագետների համագործակցությունը ինչու է կարևոր:

Նման համագործակցության դրական և բացասական կողմերը: Հաջողված և անհաջող համագործակցային նախագծերի վերլուծություն:

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.