Վերանվաճելով Քաղաքը. հեղինակ՝ Շտեֆան Ռուսու

2012

«Վերանվաճելով քաղաքը» ֆիլմը ներկայացնում է ճամփորդությունների և հարցազրույցների, արխիվային ձայնագրությունների, անձնական պատմությունների և հանրային ակցիաների նյութերի համադրություն, որի միջոցով պատմվում է նոր Բեռլինի մասին: Այդ պատմությունները թույլ են տալիս տեսնել 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի հասարակական հիշողության և ազգային ինքնության հակասություններն ու լարման կետերը: Ֆիլմն իրենից ներկայացնում է հետազոտական փաստագրություն, որը հանդիսատեսին ներքաշում է բեռլինյան պատի փլուզմանը հաջորդած սոցիալ-տնտեսական փոփոխությունների ու քաղաքային տրանսֆորմացիաների, ինչպես նաև ջենտրիֆիկացիոն ստրատեգիաների արդյունքում հանրային տարածքների փոփոխության դրամատիկ գործընթացների մեջ:

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.