Հունիսի 13-16-ը Ժամանակակից արվեստի ինստիտուտում կբացվի նկարչական աշխատանոց՝ Լոնդոնից ժամանած արվեստագետ, Նիստուկաց կացարանի կենվոր Ռոբին Չաթերի ղեկավարությամբ։
Քառօրյա աշխատանոցի ծրագրով առաջին հանդիպմանը
Ռոբինը մասնակիցների առջև հանդես կգա տեսական դասախոսությամբ, կպատմի իր անցած ուղու, լոնդոյան արվեստի արդի խնդիրների ու հնարավորությունների մասին, կպատասխանի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Երկրորդ օրը
աշխատանոցի ղեկավարը կցուցադրի իր յուրահատուկ նկարչական տեխնիկաները (կոլաժ փորագրելով, էբրու և սումինագաշի, ռետինե փոշի և ներկեր , գեղագրություն), աշխատելով ուղղակի մասնակիցների առջև։
Երրորդ օրվա
ընթացքում աշխատանոցի մասնակիցներն, իրենք կփորձեն գործնականում կիրառել այն տեխնիկաները, որոնց գործադրման հմտությունների հետ ծանոթացել էին նախորդ պարապմունքի ընթացքում:
Աշխատանոցի 4-րդ
եզրափակիչ օրվա ընթացքում մասնակիցները անգլիացի արվեստագետի հետ միասին կքննարկեն ու կընտրեն լավագույն աշխատանքները։ Ցուցադրվելիք աշխատանքերի ընտրությանը կմասնակցի արվեստի քննադատ և կուրատոր, ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն՝ Նազարեթ Կարոյանը:
Ընտրված աշխատանքները կներգրավվեն Ռոբին Չաթերի ՝
հունիս ամսվա վերջին կազմակերպվելիք ցուցահանդեսին, որով էլ միաժամանակ կբացվի ԺԱԻ ցուցասրահը:
Մասնակիցները կստանան նաև վկայականներ:
Աշխատանոցի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Սա մասնակիցներին հնարավորություն կտա նկաչական տեխնիկաները սովորելուց զատ, զարգացնել իրենց խոսակցական լեզուն՝ այն հագեցնելով նաև նկարչական բառապաշարով