Սիրելի ընկերներ, սիրով ձեզ հրավիրում ենք ԺԱԻ-ի հրատարակած «Պլյուրալիզմ, ժողովրդավարություն, սոցիալական արդարություն. ժամանակակից քաղաքական մտքի ժողովածու» գրքի շնոհանդեսին նոյեմբերի 11-ին՝ ժամը 18։30 ԺԱԻ-ում։
Ինչպե՞ս է հասարակությունը կազմակերպում սեփական անհնարինության կառավարումը: Հնարավո՞ր է ժողովրդավարությունը հղանալ այնպես, որ այն զանցի մի շարք արմատացած համոզմունքներ: Արդյո՞ք «սոցիալական արդարություն» գաղափարը կարող է և պետք է լինի ավելին, քան հավասարության կամ ազատության մասին սովորական դարձած պարզ պատկերացումներն են: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ կարելի է գտնել Ժամանակակից արվեստի ինստիտուտի լույս ընծայած «Պլյուրալիզմ, ժողովրդավարություն, սոցիալական արդարություն. ժամանակակից քաղաքական մտքի ժողովածու» վերտառությամբ գրքում: Այն ամփոփում է 20-21-րդ դարի ականավոր և երբևէ հայերեն չհրապարակված վեց մտածողների` Է. Լակլաուի, Շ. Մուֆի, Ք. Փեյթմանի, Ջ. Ռոլսի, Մ. Ուոլցերի, Դ. Միլերի մեկական տեքստի թարգմանություն:
Ժողովածուի կազմող և թարգմանիչ՝ Նաիրա Մկրտչյան։
Ժողովածուն կազմվել, թարգմանվել և լույս է տեսել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։
Գիրքը արդեն հասանելի է Էպիգրաֆ և Բուկինիստ գրախանութներում։