Մարինա Ռազբեժկինա

2012

Ժամանակակից արվեստի ինստիտուտը եւ AFG Film Club-ը «ԺԱԻ-ն զրուցում է» շարքի շրջանակներում Հուլիսի 11-ին ժամը 19:00-ին հրավիրում է Մարինա Ռազբեժկինայի հետ հանդիպման և “Ձմեռ, հեռացի՛ր” դիտմանը:

“Ձմեռ, հեռացի՛ր” ֆիլմը նկարահանվել է “Նոր թերթ”-ի (Новая газета) նախաձեռնությամբ “Մարինա Ռազբեժկինայի եւ Միխաիլ Ուգարովի վավերագրական կինոյի եւ վավերագրական թատրոնի դպրոցի” շրջանավարտների կողմից:

Երկու ամիս շարունակ տասը երիտասարդները չէին բաժանվում տեսախցիկներից: Որպես հետեւանք ունենք 2011-2012ի Մոսկվյան ձմռան քրոնիկան: Ֆիլմը պատմում է նրանց մասին, ովքեր ստեղծում են քաղաքական եղանակը, եւ նրանց մասին, ում այդ եղանակը դուր չի գալիս: Մարդիկ, դեմքեր, խոսակցություններ, հանրահավաքներ, հաղթանակներ, կենդանի հերոսներ: Ժամանակ առ ժամանակ զավեշտալի, ընդհանուր առմամբ՝ տխուր:

Ռեժիսորներ՝
Ալեքսեյ Ժիրյակով
Դենիս Կլեբլեյեվ
Դմիտրիյ Կուբասով
Ասկոլդ Կուռով
Նադեժդա Լեոնտյեւա
Աննա Մոիսենկո
Մադինա Մուստաֆինա
Զոսյա Ռոդկեվիչ
Անտոն Սերյոգին
Ելենա Խորյովա

Գեղարվեստական գեկավար՝
Մարինա Ռազբեժկինա

Ֆիլմի տեւողությունը՝ 80 րոպե
Ֆիլմը ռուսերեն լեզվով է, անգլերեն ենթագրերով
https://www.facebook.com/ZimaUhodi

Մարինա Ռազբեժկինան ծնվել է 1948-ին Կազանում: Ավարտել է Կազանի համալսարանը` որպես բանասեր: Դասավանդել է գյուղական դպրոցում, իբրև լրագրող աշխատել հանրապետական թերթերում: 1989-ից սկսել է նկարահանել վավերագրական ֆիլմեր` սեփական սցենարների հիման վրա: Ավելի քան 40 ոչ խաղարկային ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է: Նրա աշխատանքները մասնակցել են Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոնին, Բեռլինի “Եվրոպայի մրցանակ”, Սանկտ Պետերբուրգի “Ուղերձ մարդուն”, Վիալ դու Կոնդեի (Պորտուգալիա), Դրամայի (Հունաստան) և այլ ԿՓ-երի մրցույթային ծրագրերին: 2004-ին նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը` “Հունձքի ժամանակը”, որը Մոսկվայի ՄԿՓ-ում արժանացել է FIPRECSI-ի մրցանակին: Ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 50 ԿՓ-երում, արժանացել տարբեր մրցանակների: Արդեն յոթերորդ տարին է` Մարինա Ռազբեժկինան Մ. Ուգարովի հետ ղեկավարում է Վավերագրական կինոյի և թատրոնի իր հիմնած դպրոցը: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, “Նիկա” կինոակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպական կինոակադեմիայի իսկական անդամ:

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.