Երևանի Ժամանակակից արվեստի ինստուտը հրավիրում է «Կովկաս-բալկանյան ճեպընթաց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման: Ծրագրի նախաձեռնողն է Ռումինիայի Ալտ արտ հիմնադրամը և «Բալկանյան էքսպրես» ցանցը՝ Թիֆլիսի «Բուլյոն» արվեստային խմբի, Հանրային արվեստի հարթակի ու Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Ծրագիրը բաղկացած է 3 մասից. ծրագրի մասնակիցների և ցանցի անդամների հանդիպում Թիֆլիսում, 4 արվեստագետի կացարանում Ռումինիայի Կլուժ քաղաքում՝ 2015թ. մայիս ամսին, և արվեստագետների գործերի ամփոփիչ պրեզենտացիա/ցուցահանդես Կլուժի հանրային վայրերում, ինչպես նաև՝ արվեստագետների կացարանում Թիֆլիսում և Երևանում՝ 2015թ. հունիս ամսին:
Այցի շրջանակներում ծրագրի թիմը կազմակերպչական և արվեստանոցային այցեր է կատարում Երևանում՝ տեղական արվեստի դաշտի հետ շփման և ցանցագործման նպատակով:
Հանդիպումը Ժամանակակից արվեստի ինստիտում հարթակ կտրամադրի Կլուժի կացարանման վերաբերյալ փորձի փոխանակման, մասնակիցների և տեղացի արվեստագետների, կուրատորների և մշակութային գործիչների շփման համար: