Համաշխարհային ընթերցումներ

2015

Համաշխարհային ընթերցումներ, 2015, Երևան, Հայաստան

Բեռլինի Գրականության Միջազգային Փառատոնն ու Պոտսդամի Լեփսիուսհաուզը 2015թ․ապրիլի 21-ին ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈԻՄՆԵՐ են կազմակերպում՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Համաշխարհային ընթերցումներին մասնակցելու ցանկություն են հայտնել ավելի քան 400 անհատներ և բազմաթիվ կազմակերպություններ։ Ընթերցումների աշխարհագրությունը կընդգրկի մոլորակի գրեթե 70 երկիր՝ Ալբանիայից մինչև Զիմբաբվե։

Ի թիվս մյուս հարգարժան ստորագրյալների, այս բացառիկ նախագծին ցանկություն են հայտնել մասնակցել նաև 5 նոբելյան մրցանակակիրներ՝ Մարիո Վարգաս Լիոսան /Mario Vargas Llosa/, Հերտա Մյուլլերը / Herta Müller/, Էլֆրիեդե Յելինեկը /Elfriede Jelinek/, Ջոն Քեթցեն /John Coetzee/ և Օրհան Փամուկը /Orhan Pamuk/։ Ամենուր ընթերցումները տեղի են ունենալու նույն օրը։

Վերոհիշյալ օրը Բեռլինում և Պոտսդամում ընթերցումները կընդգրկի ռումինահայ գրող Վարուժան Ոսկանեանի «Շշուկների Մատեան» գրքի գերմաներեն թարգմանության շնորհանդեսը, որի ընթացքում կընթերցվեն հատվածներ գրքից։ Աշխարհի մյուս ծիրերում կընթերցվեն և կքննարկվեն հայազգի այլ գրողների ստեղծագործություններ։

Ի թիվս այլ կազմակերպությունների, ապրիլ 21-ի ընթերցումները Հայաստանում կհամակարգի Երևանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտը /www.ica.am/՝ համագործակցությամբ Երևանի Թեքեյան Կենտրոնի։ Կընթերցվեն հատվածներ Երվանդ Օտյանի «Անիծեալ տարիներ» 1914-1919թթ․ անձնական հիշատակներից։ Հավաքը կվարի երաժշտագետ, արվեստաբան Մարինե Կարոյանը։ Այն տեղի կունենա Թեքեյան մշակութային կենտրոնի գրադարանի դահլիճում։

Ի թիվս հայ մտավորականության այլ ներկայացուցիչների, ընթերցումներին ու դրան հետևող մտքերի փոխանակմանը կմասնակցեն հետևյալ ստորագրյալները՝

Հասմիկ Պապյան, /երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր/,

Տիգրան Մանսուրյան /կոմպոզիտոր/,

Հակոբ Ավետիքյան /«Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր/,

Պարգև Շահբազյան /Վազգեն I կաթողիկոսի երկարամյա օգնական, «Էջմիածին» ամսագրի խմբագիր/,

Նարե Կարոյան /դաշնակահարուհի, միջազգային մրցույթի դափնեկիր/,

Երվանդ Տեր-Խաչատրյան /արվեստաբան, գրականագետ/,

Վահրամ Մարտիրոսյան /գրող, հրապարակախոս, թարգմանիչ/, Անահիտ Աստոյան /բանասեր, «Դարի կողոպուտ» /2013/ գիրք/հետազոտության հեղինակ/, Գուրգեն Գասպարյան /գրականագետ, Մատենադարանի ավագ աշխատակից/, և այլն։

Մեր ցանկությունն է իրականացնել մի ձեռնարկ, որը կդառնա մշակութային իրադարձություն (manifestacion culturelle)։ Ընթերցումները կսկսվեն թուրք արվեստագետ Սյուզան Մերյեմ Ռոսիտայի /Suzan Meryem Rosita/ «Լուռ գիրք» պերֆորմանսով։ Կավարտեն ընթեցումները բլուլահար Նորայր Քարտաշյանի ելույթով։

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.