Բաս Ֆրոգե և Հռիփսիմե Վիսսեր

2012

Իբրև արդյունք՝ վավերագրական ֆոտոլրագրողները մոդելներ են զարգացրել, որոնք զգալիորեն տարբեր են զանգվածային լրատվամիջոցներից կամ, որոնք մամուլը համատեղում են մշակութային վայրերում ցուցահանդեսների, գրքերի, կայքերի, առցանց տեսալսողական ձևաչափերի հետ և այլն: Վավերագրական նախագծերի զարգացման Paradox պլատֆորմի հիմնադիր տնօրեն և Ydoc Foundation-ի համահիմնադիր, կուրատոր և խմբագիր Բաս Վրոգեն կխոսի վերջին 20 տարում զանգվածային լրատվամիջոցների լանդշաֆտի փոփոխությունների և ֆոտոլրագրության ու վավերագրական պրակտիկայի հետևանքների մասին:

Կուրատոր և լուսանկարչության տեսաբան Հռիփսիմե Վիսերը կներկայացնի արդի և ժամանակակից արվեստի թանգարաններում, օրինակ՝ Ամստերդամի Ստեդելիկ թանգարանում եվրոպական հնագույն լուսանկարչական հավաքածուի պատմությունն ու դիրքավորումը: Հավաքածուն մեկնարկել է 1958-ին. դրա զարգացումն ու կազմակերպված ցուցահանդեսները արտացոլում են վերջին 60 տարում տեղի ունեցած փոփոխությունները լուսանկարչական մեդիայում, ինչպես և՝ դրա հաճախ բարդ հարաբերությունը տեսողական արվեստի այլ ձևերի հետ: Բացի պատմական ակնարկից՝ Վիսերը նաև կներկայացնի հենց հավաքածուի որոշ կարևոր նմուշներ:

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.