Ուտոպիանան՝ (www.utopiana.info) իր SPACES* նախագծի շրջանակում և նիստ[ու]կաց համայնքային կենտրոն և կացարանի հետ համագործակցությամբ, հրավիրում է տեսալսողական մեդիայով աշխատող սկսնակ արվեստագետներին, ուսանողներին և պարզապես նրանց,
ովքեր սիրում են աշխատել հնչյունի հետ՝ մասնակցելու Կատարինա Շտադլերի «Բաղրամյանի հնչյունային լանդշաֆտը քարտեզի վրա» հնչյունային արվեստի գործնական դասընթացին: Երկօրյա դասընթացի ընթացքում կքննարկվեն որոշ տեսական և հնարավոր գործնական մոտեցումներ հնչյունի ու տարածության միջկապակցման շուրջ, ինչպես նաև մասնակիցներին կտրվի հնարավորություն զարգացնելու իրենց անհատական հնչյունային նախագծերը:

