Արվեստի կուրատորների 3-րդ միջազգային ամառային սեմինարներ Պոստսոցիալիզմ և մեդիափոխակերպումներ, վերընծայման ռազմավարություններ

2008

Ծրագիրը բաղկացած է դասախոսությունների, ընծայումների և գործնական պարապմունքների շարքերից, որոնք սևեռված են կուրատորական մեթոդաբանության, արվեստի շուկայի հարաճուն գլոբալացման ծիրում կուրատորի դերի, ժամանակակից արվեստի աշխարհի ներկայացման ռազմավարությունների և հաստատութենական կառույցների խնդիրների շուրջ։ 2008-ի թեման՝ Պոստ-սոցիալիզմը և Մեդիափոխակերպումները. Ներկայացման ռազմավարություններ կկենտրոնանա պոստ-սոցիալիզմի ներհատուկ համատեքստում նոր մեդիա ներկայացման ասպեկտների վրա։

Նպատակն է հայացք նետել փոխակերպումներին, որոնք տեղի են ունենում մեդիա ոլորտում՝ արվեստի գործեր արտադրելիս և ներկայացման մեխանիզմները կառուցելիս՝ նոր միջոցների գործածման գաղափարաբանական լրանշումներից իրազեկ նախկին սոցիալիստական երկրների արվեստի միջավայրերում։ Մենք կդիտարկենք նաև միջոցի գործածման փոխակերպմանը պատմականորեն՝ նկատի ունենալով այն ընդարձակ սոցիալական ու մշակութային պայմանները, որոնք պոստ-սոցիալիստական համատեքստում կազմավորել են նոր մեդիա արվեստի արտադրանքի, ներկայացման, և ընդունման գերիշխող տեսակները։

Քանի որ սեմինարները համընկնում են Գյումրիի 6-րդ բիենալեին, ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստացել ներդրում ունենալու նաև Բիենալեի մեջ։ Ներդրման ձևաչափը կզարգացվի գործնական պարապմունքների միջոցով և պայմանավորված կլինի պարապմունքների ղեկավարի և մասնակիցների նախաձեռնությամբ։ Երկշաբաթյա ինտենսիվ տեսական և մեթոդական դասընթացներ, ինչպես նաև կուրատորական գործնական պարապմունքը կհամակցվեն տեղացի և դրսեցի արվեստագետների, կուրատորների, արվեստի պատմաբանների և մշակութային գործիչների ընծայումներով, ինչպես նաև այցերով՝ Երևան քաղաքի թանգարաններ, մասնավոր ցուցասրահներ և արվեստանոցներ։

Տեսական ու մեթոդաբանական խնդիրների հետ կապված գիտելիքներ ստանալուց բացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու հայ արվեստագետների, կուրատորների, քննադատների, Հայաստանի ժամանակակից արվեստի հաստատությունների հետ։ Ծրագրի իրականացման նախորդ երկու տարիների ընթացքում մասնակիցները ձևավորել են շրջանավարտների կենդանի ցանց՝ ընդհանուր թեմաների շրջանակներում համագործակցելով միմյանց հետ ցուցահանդեսի, գիտաժողովի կամ հրատարակության ձևաչափերում։ Դասընթացները և գործնական պարապմունքները վարում են միջազգային համբավ ունեցող ակադեմիական մասնագետներ և կուրատորներ։

Մասնակիցներ
Հայզեա Բարսենիլա (Իսպանիա), Նորա Գալֆայան (Հայաստան)՜ Կարին Գրիգորյան (Հայաստան), Լուիս Միգել Դա Սիլվա (Պորտուգալիա), Օֆելյա Զաքարյան (Հայաստան), Յուլիա Ֆոմինա (Լիտվա), Մարիաննա Հովհաննիսյան (Հայաստան), Տաթևիկ Լազարյան (Հայաստան) Ռանա Օզթյուրք (Թուրքիա), Յավուզ Փարլար (Թուրքիա), Ռոբին Մերի Փիկենս (Նոր Զելանդիա), Միլենա Պլասենտիլե (Կանադա), էլոդի Ռուայե (Ֆրանսիա), Աննա Սմոլակ (Լեհաստան), Յուլիա Ուսովա (Ուկրաինա), Յուլիա Վագանովա (Ուկրաինա), Նազելի Օհանյան (Հայաստան):

Ինստրուկտորներ
Օլեսյա ՏՈՒՐԿԻՆԱ
Կուրատորական մեթոդներ 1. Հետսոցիալիզմ և մեդիաիրավիճակ. վերընծայումների ռազմավարություններ:
ինստրուկտոր. 10-ը պարապմունք

Դասընթացը նվիրված է 90-ականների սկզբից մինչ օրս հետսոցիալիստական իրադրության մեջ արվեստի դիսկուրսների ձևավորման և ներկայացման ռազմավարությունների պատմությանը։
Այն բաղկացած կլինի տեսական ու գործնական մասերից։
«Դասընթացը սկսվում է վերլուծությունից այն երևույթի, ինչը ես անվանում եմ «Նոր խառնաշփոթ » իրավիճակ առկա հետսոցիալիստական երկրներում՝ հասնելով մինչև մեծ նարատիվներ վերակառուցելու նորօրյա ձգտումները։ Դասընթացը ներկայացման ռազմավարությունների մեջ կշեշտի մոտավորապես 3 շրջան, ինչը կարելի կլիներ անվանել «Նոր ավանգարդի որոնում», «Կայսրության վերադարձը» և «Մեդիայի ուղերձը»։ Տեսական դրույթները կլուսաբանվեն ցուցահանդեսային պրակտիկաների հիման վրա, ներառյալ՝ այնպիսի նշանակալի միջոցառումներ, ինչպես «Պատից հետո» ցուցադահանդեսը եւ հետսոցիալիստական երկրների տարածքում այս շրջանում նախաձեռնված նոր բիենալեները:

Օլեսյա Տուրկինա՝ արվեստի քննադատ, համադրող եւ Սանկտ Պետերբուրգի պետական ռուսական թանգարանի Ժամանակակից արվեստի բաժնի ավագ հետազոտող (Senior Research Fellow):
Նրա միջազգային նախագծերը ներառում են Վենետիկի 48-րդ բիենալեի ռուսական տաղավարը (1999թ):
1991թ.-ից նա գրել է արվեստի տարբեր ամսագրերի՝ «Մոսկվայի արվեստի ամսագրի» (Moscow Art Magazine), Լոնդոնի «Պարադոքսա»-յի (Paradoxa, London), «Մշակութային ուսումնասիրություններ»-ի (Cultural Studies), Սակնտ Պետերբուրգի «Կաբինետ»-ի (Kabinet, Saint Petersburg), «Սիքսի. սկանդինավյան արվեստի գրախոսության» (Siksi, Nordic Art Review), «Ֆլեշ արտ ինթերնեյշնըլ»-ի (Flash Art International) եւ «Եվրոպա»-յի (Europe), Հանովերի «Արվեստ»-ի (Kunst, Hannover),1998-ին՝ 2-րդ Մանիֆեստայի, 1999թ.՝ Սթոքհոլմի «Պատից հետո»-յի, 2000թ՝ 3-րդ Մանիֆեստայի, ինչպես նաեւ՝ «Բեռլին-Մոսկվա» (Berlin Москва. Moskau Берлин), «Արվեստ. 1950-2000»-ի (Kunst. 1950-2000), 2003թ՝ «Մարթին- Գրոպիուս-Բաու» (Martin-Gropius-Bau) կատալոգների համար:
Նա ժամանակակից արվեստ է դասավանդում Ազատական արվեստների եւ գիտությունների Սմոլնի ինստիտուտում (Contemporary Art at Smolny College of Liberal Arts and Sciences): 1999-ից նա նաեւ Ռուսական դաշնային տիեզերական գործակալության անդամ է:
Պետյա ԳՐԱՖԵՆԱՈՒԵՐ ԿՐԱՆՑ
Գեղանկարչությունը Նոր մեդիայի դարաշրջանում
Ինստրուկտոր՝ 5-ը պարապմունք

Գործնական պարապմունքի սեւեռումը կլինի երկու թեմայի վրա՝

• ժամանակակից գեղանկարչությունը եւ դրա հարաբերությունն ու ծավալումն
այլ մեդիայի միջոցով
• հարցեր այն ուղիների վերաբերյալ, որոնցով ժամանակակից արվեստի դիսկուրսը ձեւավորվում ու իր դերն է ստանձնում արվեստի հաստատություններում, ինչպես նաեւ՝ կուրատորական փորձառությունների դերակատարումն այս գործընթացում:

Դասընթացը կբաժանվի հետեւյալ պարապմունքների՝

1. «Ոտնակոխելով «Ժամանակակից»-ի մեջ» (գեղանկարչությունն ու դրա գաղափարաբանությունը սոցիալիզմում ու հետսոցիալիզմում, նրա ընդարձակումն այլ մեդիայի [վիդեո, ինստալյացիա, թվային պատկեր…]) միջոցով՝ դասախոսություն
2. «Ինչպես գրել գեղանկարչության մասին՝ Նոր արվեստի պատմություն եւ քննադատություն»՝ ընթերցողական սեմինար
3. «Ինչպես մտածել գեղանկարչության մասին Նոր մեդիայի դարաշրջանում»՝ դաշտային այց դեպի արվեստագետի արվեստանոց
4. «Գրություն Նոր մեդիայի դարաշրջանում Ժամանակակից գեղանկարչության շուրջ»՝ գործնական պարապմունք
«Գրվածք նոր մեդիայի դարաշրջանում ժամանակակից գեղանկարչության շուրջ»՝ գործնական պարապմունք եւ ամփոփում

Պետյա Գրաֆենաուեր Կրանցը (1976թ., Լյուբլյանա) դոկտորական աստիճանի թեկնածու է Լյուբլյանայի Institutum Studiorum Humanitatis-ի Տեսողական մարդաբանության (Visual anthropology) ֆակուլտետում:
Ներկայումս նա աշխատում է իբրեւ անկախ կուրատոր «Գանես Պրատ» պատկերասրահում:
Նա դասավանդում է «Ֆամուլ Ստյուարտ» կիրառական արվեստի դպրոցում եւ Լյուբլյանայի ժամանակակից արվեստի կենտրոնի (SCCA) «Արվեստի աշխարհ» դպրոցում:
Նա պարբերաբար հոդվածներ է գրում արվեստի մի քանի սլովենական եւ միջազգային հանդեսներում.թեմաները, որոնց հետ նա առնչվում է, հատկապես գեղանկարչությունն ու արդի եւ ժամանակակից արվեստի իրակույթում սլովենական արվեստի աշխարհի/դաշտի դիսկուրսի կառուցումն են:

Էնթընի Աուերբախ
Կուրատորական մեթոդներ II: Վերընծայման հարաբերություններ
Ինստրուկտոր՝ 5 պարապմունք

Դասընթացի մասին տեղեկության համար հետեւե՛ք հղմանը՝
՝
Էնթընի Աուերբախ՝ Լոնդոնում եւ Մաաստրիխտում բնակվող արվեստագետ եւ տեսաբան Էնթընի Աուերբախը ավագ հետազոտող է Մաաստրիխտի Յան Վան Էյք ակադեմիայում:
Նրա նախագծերը, որոնք վիդեո տեխնոլոգիաների միջոցով առնչվում են հիշողության եւ հսկողության քարտեզագրման խնդիրներին, ներառում են «Վիդեոն իբրեւ քաղաքային իրադրություն» (ընթացիկ) եւ INS Inspectorate Berlin-ը:


Դոմինիք ԱԲԵՆՍՈՒՐ
Պրակտիկ գործնական պարապմունք՝ 10-ը պարապմունք եւ դաշտային այց

Գործնական պարապմունքի շրջանակներում Դոմինիք Աբենսուրն իր դասընթացի մասնակիցներին կսովորեցնի նախապատրաստել Գյումրիի բիենալեին իրականացվելի մի ցուցահանդեսի նախագիծ:
Նախագիծը կիրականացվի հայ մասնակիցների կողմից՝ Նազարեթ Կարոյանի ղեկավարությամբ:
Առաջին շաբաթվա ընթացքում մասնակիցներին կներկայացվեն արվեստի գործեր՝ տարբեր ֆրանսիական հանրային հավաքածուներից, այդ թվում նաեւ՝ հայ արվեստագետների գործեր:
Առաջին ուիքենդի ժամանակ մասնակիցները դաշտային այց կկատարեն դեպի Գյումրի:
Երկրորդ շաբաթը նվիրված կլինի նախագծի կառուցմանը:
Ցուցահանդեսը հիմնված կլինի բիենալեի «Զուգահեռ պատմություններ» թեմայի վրա:
Նրա մասնագիտական զբաղմունքն է պատմությամբ պատկերավորել արվեստագիտական հաշվետվությունները:

Դոմինիք Աբենսուրը Բրետանի Քիմպեր քաղաքի ժամանակակից արվեստի «Թաղամաս» (Quartier) կենտրոնի տնօրենն է:
Նա մի շարք ցուցահանդեսներ է համադրել, այդ թվում՝ Փեթ Սթայրի, Տանիա Մուրոյի, Ժորժ Ադեագբոյի, Ջեյմս Հայդի, Ժան-Պիեր Բերտրանի, Յուրի Լայդերմանի, Ռաֆաել դը Գրուտի եւ այլն:
1990-1994թթ. զուգահեռաբար աշխատելով «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում, նա նաեւ Փարիզի Jeu de Paume ազգային պատկերասրահի մշակութային գործունեության պատասխանատուն էր:
Նա նաեւ դասավանդել է Վալանսի, Դիժոնի, Ռամսի եւ Քիմպերի արվեստի տարբեր դպրոցներում:


Հանրային շնորհանդեսների ծրագիր

Հուլիսի 21-ը, երկուշաբթի

19:00-20:30 – Դասընթացի մասնակիցների ընծայումներ | Նորա Գալֆայան, Կարին
Գրիգորյան, Յուլիա Ֆոմինա, Մարիաննա Հովհաննիսյան, Միլենա Պլասենտիլե, Րոբին Մարի Պիկենս, Էլոդի Ռոյեր, Յուլիա Ուսովա, Յուլիա Վագանովա
Վայրը՝ Գեւորգյան պատկերասրահ

Հուլիսի 22-ը, երեքշաբթի
19:00-20:30 – Դասընթացի մասնակիցների ընծայումներ. մաս 2 | Հայզեա Բարչենիլա, Լուիս Միգել Դա Սիլվա, Տաթեւիկ Լազարյան, Նազելի Օհանյան, Ռանա Օզթուրք, Յավուզ Փարլար, Աննա Սմոլակ, Օֆելիա Զաքար
Վայրը՝ Art Gallery

Հուլիսի 23-ը, չորեքշաբթի
19:00-20:00 – Ալենա Բոյկա, Ժամանակակից արվեստի UMELEC միջազգային
Ամսագիր
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի ավագ դպրոց
Ալենա Բոյկան կներկայացնի Umelec հանդեսն իբրեւ արվեստի գրության քննադատական հարթակ:

Հուլիսի 24-ը, հինգշաբթի
19:00-20:30 – Դուշան Դովչ, SCCA-Լյուբլյանա, Սլովենիա
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր», Գեղարվեստի ավագ դպրոց

«Երեք մասից բաղկացած ընծայման ընթացքում ես ունկնդիրներին ճամփորդության կուղեկցեմ 3 հիմնական կանգառներով՝ կուրատորական կրթություն եւ փորձառնություններ, SCCA-ի գործունեությունն արվեստի աշխարհում/դաշտում եւ Սլովենիայի վիդեո արվերստի ակնարկն՝ առաջ գալուց ի վեր:
Առաջինը մենք կանգ կառնենք «Արվեստի աշխարհ» ժամանակակից արվեստի դպրոցում՝ ես պատրաստվում եմ ներկայացնել դպրոցի պատմությունն ու հենքերը, ապագա պլաններն ու դրանց առանձին հատվածները՝ դասընթաց կուրատորների համար՝ ավարտական ցուցահանդեսով, գրության սեմինար, դասընթացների մի շարք եւ տարեկան անթոլոգիա:
Երկրորդ կանգառը SCCA-Լյուբլյանան է՝ իբրեւ կազմակերպություն, ժամանակակից արվեստի զարգացող հարթակ, որը կենսական նշանակություն ունի գեղարվեստական արտադրության եւ փորձառնության, քննադատական ու կուրատորական ռեֆլեքսիաների, փորձագիտական ընդունելության եւ Սլովենիայի լայն հասարակության արձագանքի միջեւ:
Ի վերջո, ես կուրատորական փորձառնությունը կկիրառեմ Սլովենիայում վիդեո արվեստի հետազոտության եւ փաստագրման ձեւով»:
«Վիդեոկումենտը ներկայացնում է» (Videokument_presents) համադրված վիդեո ծրագիրը կցուցադրի, թե ինչպես է վիդեո արվեստը գործում իբրեւ սոցիալական եւ մշակութային փոփոխության հարթություն՝ (հետ)սոցիալիստական երկրներում:
Դուշան Դովչը համեմատական գրականություն եւ սլովեներեն է ուսուցանել Լյուբլյանայի Արվեստի ֆակուլտետում: 1997 թ.-ից ի վեր նա աշխատում է մշակույթի եւ արվեստի ոլորտում:
Նա SCCA՝ Լյուբլյանայի ժամանակակից արվեստի կենտրոնի արտադրության գծով տնօրենն է (2004 թ.-ից ի վեր)
Նրա մասնագիտական փորձաքննությունն ու փորձառնությունը սեւեռված են տեսողական եւ ինտերմեդիա արվեստի դաշտում մշակութային արտադրության, ինչպես նաեւ՝ խորհրդատվության, դրամահավաքչության եւ հանրային կապերի ոլորտների վրա:
Հուլիսի 25-ը, ուրբաթ

19:00-20:30 – Նազարեթ Կարոյան եւ Դոմինիք Աբենսուր, «Հայաստանից» (D’Armenie) գրքի եւ ցուցադրանքի ընծայում
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի ավագ դպրոց

«Հայաստա՛ն, իմ ընկեր» (Arménie Mon Ami)` Հայաստանի տարին Ֆրանսիայում, ծրագրի շրջանակներում իրականացված այս թողարկումը կընծայվի Քիմպերի ժամանակակից արվեստի «Թաղամաս» (Quartier) կենտրոնի «Հայաստանից» (D’Armenie) ցուցահանդեսի փաստագրությամբ կառուցված ցուցադրանքի տեսքով:

Նազարեթ Կարոյանը արվեստի քննադատ է, անկախ համադրող եւ AICA-Հայաստանի նախագահը: Նրա քննադատական հոդվածներն առնչվում են Հայաստանում արվեստի հաստատութենական համակարգ ստեծելու խնդիրների եւ եվրոպական ու հետսովետական երկրների միջեւ գեղարվեստական փոխանակումների մարտահրավերներին:
Նա ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ կրթվելով իբրեւ բանասեր:
Վաղ 90-ականներից սկսած՝ Կարոյանը բամզաթիվ ցուցահանդեսներ է համադրել եւ Հայաստանում ժամանակակից արվեստի տասնյակից ավելի կատալոգներ հրապարակել:

Ուտոպիանա եւ ԿՀԿ (Կանանց Հակված Կանայք՝ WOW – Women-Oriented-Women)
Անժելա Հարությունյան եւ Արփի Ադամյան
28 հուլիսի, երկուշաբթի
19:00
Ուտոպիանա ասոցիացիա եւ Կանանց ռեսուրսների կենտրոն

Ընծայման առաջին մասը կկենտրոնանա Ուտոպիանան իբրեւ մշակութային հաստատություն ներկայացնելու վրա: Երկրորդ մասը կկենտրոնանա «Տարօրինակելով Երեւանը» նախագծի վրա, որը հայ queer արվեստագետների, գրողների եւ կուրատորների համագործակցական նախագիծ է, որը պետք է իրականացվի WOW կոլեկտիվի շրջանակներում: Իբրեւ մեկնման կետ են ծառայում կոնտկրետ queer արվեստագետների կոնկրետ մնեմոնիկ փորձառությունները՝ որոշակի ժամանակի եւ տարածության մեջ՝ Երեւան, 2000-ականներ: Տեղագրությունն աստեղ թե՛ նյութ է եւ թե՛ միջոց՝ չբրեւ գեղարվեստական սիմվոլիզացիայի եւ թարգմանության գործ: Քաղաքի տարածության այսպես կոչված «օբյեկտիվ» քարտեզագրում առաջարկելու փոխարեն, նախագծի ինքաքարտեզագրումը կարելի է պատկերացնել իբրեւ հյուսվածք անձնական պատմություններից՝ կիսով չափ մոռացված, կիսախեղված հիշողություններից, այսինքն՝ հիշողության եւ ջնջման վայրերից: Հանդիպման ժամանակ WOW-ն կընծայի եւ կքննարկի այս ընթացիկ նախաձեռնությունը:

Հուլիսի 29-ը, երեքշաբթի

19:00-20:30 – Հենրիկ Իգիթյան, «Ինչպես դա պատահեց»,
Վայրը՝ Երեւանի արդի արվեստի թանգարան

Իր ելույթում ընծայողը կպատմի մեզ վաղ 70-ականներին Սովետական Միությունում եզակի՝ Արդի արվեստի թանգարանի հիմնադրման պատմությունը:

Երեւանի արդի արվեստի թանգարանի հիմնադիր եւ տնօրեն Հենրիկ Իգիթյանը արվեստի քննադատ է եւ մշակութային գործիչ:

Հուլիսի 30-ը, չորեքշաբթի

19:00-20:30 – Պավել Լեշկովիչ, «Սեքսուալությունը ժամանակակից արվեստում եւ տեսողական մշակույթում ու մարդու իրավունքների խնդիրը», Ադամ Միշկեւիչ համալսարան, Պոզնա
Վայրը՝ Ուտոպիանա

Ընծայումը կուսումնասիրի տարօրինակ (queer) սեքսուալության եւ սիրո արտահայտությումներն ու կառուցվածքները ժամանակակից արվեստում ու տեսալսողական մշակույթում՝ միջազգային տեսակետից:
Քննարկումները կկենտրոնանան տեսողականի եւ սեքսուալի/սիրայինի, վերընծայման ու ժամանակակից դեմոկրատական հասարակություններում սեքսուալ իրավունքների փոխհարաբերությունների վրա:
Արվեստի, կատարման (performance), մեդիայի, գովազդի եւ ֆիլմի վերընծայումները կդիտարկվեն ժողովրդավարության քաղաքական տեսության, սեռի եւ տարօրինակ ուսումնասիրությունների (queer studies) տեսանկյունից:

Պավել Լեշկովիչը քննադատ է, ակնարկագիր եւ Պոզնանի Ադամ Միշկեւիչ համալսարանի դասախոս: Նրա հետազոտություններն ու գրվածքը կենտրոնանում են տարօրինակ ուսումնասիրությունների (queer studies), ժամանակակից արվեստի եւ մշակույթի եւ դրանց վերաբերող քննադատական տեսության վրա:
Նա մի շարք ակնարկներ եւ կատալոգներ է հրապարակել:
Նա նաեւ համադրել է Պոզնանում 2005 թ. եւ Գդանսկում 2006 թ. Ցուցադրված «Սեր եւ ժողովրդավարություն» ցուցահանդեսը:

Հուլիսի 31-ը, Հինգշաբթի

19:00-20:30 – Վարդան Ազատյան եւ Անժելա Հարությունյան, «Քննադատական պրակտիկա եւ/որպես պատմական գրություն», Արվեստի պատմության Ռեւիզոր հանդես:
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի ավագ դպրոց

Մեր ելույթում մենք կանդրադառնանք պատմությունը եւ մասնավորապես՝ արվեստի պատմությունը գրառելուն/գրության առնչվող խնդիրներին:Արդիականության մետապատումների կազմաքանդման կամ ապակառուցման շրջանում ինչպե՞ս է հնարավոր պատմել առանց գրվածքն իբրեւ հորինվածք (fiction)ներկայացնելու: Մենք կանդրադառնանք գրելու գործընթացում գրողի ենթակայության դերին, ենթակային՝ իբրեւ արդեն ներմուծված՝ հենց այն պատմության մեջ, որ նա փորձում է պատմել: Մենք պատմությունը գրելը/գրությունը կքննարկենք իբրեւ հնարավոր-անհնարին ճիգ, իբրեւ ընտրող/գնահատող գործընթաց, որն արտացոլում է կուրատորի առաջադրանքը: Ի վերջո՝ մենք «Սոցիալիստական եւ հետսոցիալիստական արվեստի ժամանակացույց» նախագիծը կքննարկենք իբրեւ մի օրինակ, որում պատմաբանի առաջադրանքը գրեթե նույնական է կուրատորի առաջադրանքին:

Վարդան Ազատյանը արվեստի պատմաբան է եւ թարգմանիչ:
Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են ժամանակակից արվեստի եւ արվեստի պատմության մեթոդաբանությունների տարբեր կերպեր (aspects):
Նա Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի պատմության դասախոս է:
2002-2006 թթ. նա եղել է Նորարար փրձարարական արվեստի կենտրոնի Տեսողական արվեստի բաժնի ղեկավարը ու գլխավոր կուրատորը եւ Արվեստի պատմության ու տեսության բաժնի ղեկավարը:
Նա AICA – Հայաստանի փոխնախագահը եւ հիմնադիր անդամն է, ինչպես նաեւ Հայկական արվեստի պատմության «Ռեւիզոր» հանդեսի հիմնադիր խմբագիրը:

Անժելա Հարությունյանը Մանչեսթըրի համալսարանի արվեստի պատմության եւ տեսողական ուսումնասիրությունների (Visual Studies) գիտությունների թեկնածու է: Իբրեւ արվեստի համադրող նա մի շարք հայաստանյան եւ միջազգային արվեստագետների անհատական եւ խմբային ցուցահանդեսներ է կազմակեպել, այդ թվում՝ «Հանրային մեդիա տարածք» մեդիա արվեստի փառատոնը (ՆՓԱԿ, 2004 թ.):
Նա մի շարք գիտական հոդվածներ է հրապարակել տարբեր հանդեսներում, ամսագրերում եւ անթոլոգիաներում:
Նա առաջիկայում լույս ընծայվող «Հանրային ոլորտները սոցիալիզմից հետո» գրքի համախմբագիրն է (Քաթրին Հորշելմանի եւ Մալքոլմ Մայլզի հետ համատեղ, Intellect Press, 2008):

Օգոստոսի 1-ը, ուրբաթ
19:00-20:30 – Աննա Դիրա, «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամի գլխավոր համադրող
Վայրը՝ Գաֆեսճյան թանգարան

Աջակիցներ
Բաց հասարակության ինստիտուտ – Հայաստան
Եվրոպական մշակութային հիմնադրամ
Ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանում 

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.