2007թ. Միացյալ Նահանգներում նշանավորվեց մի շարք խոշոր ցուցահանդեսներով, որոնք նվիրված են կին արվեստագետների (խմբերի, քննադատների, կուրատորների, տեսաբանների, եւ այլն) ճանաչմանը եւ գործ ունեն միջազգային արվեստի դաշտում ֆեմինիզմի ազդեցության հետ: Դրանցից մեկն ուսումնասիրում է արվեստում ֆեմինիստական հեղափոխության պատմական հիմքերը (1965-1980) http://www.moca.org/wack/?p=52#more-52: Մյուսն առաջարկում է թեմայի շուրջ առավել ներկայիս եւ գլոբալ հեռանկարները՝ 1990-ականներից ցայսօր՝ https://www.brooklynmuseum.org/exhibitions/global_feminisms/:
Դասընթացի առաջին մասի ընթացքում մենք կքննարկենք նման միջազգային ցուցադրանքները տեղեկացնող համատեքստերը, ենթատեքստերն ու կուրատորական մոտեցումները: Անդրադարձ կարվի նման նախաձեռնություններում որոշակի մշակութային աշխարհագրությունների բացակայության գաղափարական շրջանակներին ու հնարավոր պատճառներին:
Մենք կուսումնասիրենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ցայսօր միջազգային ճանաչում գտած կին արվեստագետների գործերը: Ազգային, անդրազգային եւ սփյուռքի պատումները, որոնք վերաբերում են արտիստական եւ կուրատորական պրակտիկաներին, կզննվեն նախադեպների ուսումնասիրությամբ, բայց եւ՝ չսահմանափակվելով վերջիններով՝
«Սնայպերի բույնը. արվեստ, որն ապրել է Լյուսի Ռ. Լիպարդի հետ» (Նիրի Մելքոնյան, կուրատոր)
http://www.bard.edu/ccs/exhibitions/past/index.php?eid=2350
«Ստեղծագործական սինթեզ» (Արեւիկ Արեւշատյան, կուրատոր)
Նինա Խաչադուրյան. Գրավչության բոլոր ձեւերը» (Յան Բերի, կուրատոր)
http://tang.skidmore.edu/4/exhibitions/doc/887/
Դասընթացի երկրորդ մասի համար ուսանողները կզարգացնեն ապագա խոշոր ցուցահանդեսի մի «գլուխ/բաժին» (chapter), որը գործ ունի հայ կին արվեստագետների եւ միջազգային ֆեմինիզմի հետ՝ գործածելով Մերձավոր Արեւելքի Հիմնադրամի (Near East Foundation – NEF)՝ առաջին միջազգային ամերիկյան բարեգործական կազմակերպության թվայնորեն վերարտադրելի լուսանկարչական արխիվը: http://www.neareast.org/main/pioneer.aspx
Համառոտ. փայլուն եւ ազդեցիկ ՓՌ-ի, մարկետինգի եւ շահերի պաշտպանության քարոզարշավի շնորհիվ այս նորարարական ամերիկյան հիմնադրամը նախորդ դարասկզբին միլլիոնավոր դոլլարներ հանգանակեց տասնյակից ավելի որբանոցներ հիմնելու (Լիբանանում, Պաղեստինում, Իրանում, Ֆրանսիայում, Հունաստանում եւ Հայաստանի Ալեքսանդրապոլ քաղաքում) համար, որպեսզի օգնիւ Հայկական աղետից անթիվ փրկվածներին, հիմնականում՝ երեխաներին: Հետահայաց՝ հարյուրավոր (հազարներից ընտրված) հազվադեպ տեսնված լուսանկարներ, մեկտեղված NEF-ի պատմական քարոզարշավի գրականությամբ, ապշեցուցիչ պատկերացում են տալիս, թե ինչպես մի հաստատություն 1915 թ. հետո վերակառուցեց կամ վերակազմակերպեց Հայաստանի պետական կառուցվածքը: Այս առաջարկված կուրատորական նախագիծը կամ «ընթացիկ աշխատանքը» հրավիրում է վերանայել նման վերակենդանացման ծրագրերի դերը արդի հայկական ինքնության կառուցման գործում եւ այն էֆեկտները, որոնք դրանք ունեցել են ժամանակակից հասարակության մեջ հայ կանանց բնորոշման մեջ:
Համեմատության համար կդիտարկվի հարակից մի կուրատորական մոդել՝
http://www.nyu.edu/greyart/exhibits/mapping/mappinghome.htm
Դասընթացը նաեւ առաջարկում է մտորել տարբեր տիպի հավաքածուների (օր.՝ մասնավորն ընդդեմ հանրայինի) եւ գիտելիքի/արժեքների/իմաստների տարբեր ձեւերի շուրջ, որոնք վերջիններս, համապատասխանաբար, տարածում են իրենց հանդիսատեսներին: Ի հավելումն սլայդերի ընծայումներին, դասընթացի համար առաջարկված գրականության ցանկը ներառում է վերը նշված հղմանը վերաբերող տեքստեր: Համապատասխան ցուցահանդեսի կատալոգները հասանելի կլինեն ուսանողների համար:
Նիրի Մելքոնյանը Նյու Յորքում բնակվող անկախ քննադատ, համադրող եւ խորհրդատու է: Իբրեւ Բարդ Քոլեջի Կուրատորական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի օգնական եւ Սանտա Ֆեի Ժամանակակից արվեստի կենտրոնի՝ Տեսողական արվեստի ծրագրման գծով տնօրեն, Մելքոնյանը մոտ 20 անհատական եւ երկու շրջիկ խմբային ցուցահանդես է կազմակերպել: Նա ակնարկներով թղթակցել է բազմաթիվ ցուցահանդեսային կատալոգներին, ինչպես նաեւ՝ գրախոսականներ/հարցազրույցներ հրապարակել այնպիսի հանդեսներում, ինչպես Afterimage-ը, AIM-ը, Al-Jadid-ը, Art Papers-ն ու Sculpture and Visions-ը: Վերջերս նա Լեռնային Ղարաբաղի հետ կապված ԱՐԱՐԱՏ եռամսյակայինի հատուկ համարի հրավիրված խմբագիրն էր:
Նա դասախոսել/վարել է գործնական պարապմունքներ տեղահանման, գլոբալացման եւ անդրմշակութային աշխարհագրությունների գեղագիտության հետ կապված թեմաների շուրջ: Դեֆնե Այասի հետ նա ներկայումս մշակում է «Կույր ժամադրություններ» կոչվող հայ եւ թուրք արտիստական համագործակցությունների մի շարք: Նա նաեւ աշխատում է Միջազգային հայկական արդիականության հետ առնչվող մի գրքի վրա:
Էլվան Զաբունյան
Ցուցադրանքի պատմություն
5 պարապմունք
5 հանդիպում կարտիկուլացվի Եվրոպայում 1969 թ.-ից ի վեր կազմակերպված արտասովոր ցուցահանդեսների շուրջ՝ մի տարի, երբ կազմակերպվեց «Երբ կեցվածքները դառնում են ձեւեր» (Հարալդ Զիման) ցուցահանդեսը:
Այն նշանավորեց խոշոր փոխակերպում ոչ միայն ժամանակակից արվեստի արտադրության, բայց եւ՝ դրա ցուցադրման մեջ: Պոնտուս Հալթենի, Արդի արվեստի ազգային թանգարանի տնօրենի հղացավորած պատմական ցուցահանդեսների գաղափարի համատեքստում հետաքրքիր կլինի ի թիվս այլոց ուսումնասիրել «Փարիզ-Բեռլին»-ը, 1978, եւ «Փարիզ-Մոսկվա»-ն, 1979, «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում ներկայացված ամենաառաջին մեծածավալ ցուցահանդեսների շարքից:
Մեկ այլ խոշոր ցուցահանդես, որ անհնար է անտեսել, «Երկրագնդի մոգերը»-ն, 1989թ,, մասնավորապես կվերլուծվի իր տեսաբանական կարեւորության ու նաև այն բանի համար, թե ինչպես դա առաջին անգամ Արեւմտյան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների սահմաններից անդին՝ քննադատական մտքերի առաջացման հնարավորություն տվեց:
Ի վերջո՝ Դոկումենտա11-ը կներկայացվի հետգաղութային քննադատության համատեքստում, ինչը մեզ թույլ կտա մտածել տարածքների տեղափոխության, ճամփորդությունների եւ անդրմշակութային արտադրությունների հղացքների մասին:
Վերջին հանդիպումը նվիրված կլինի մոնոգրաֆիկ ցուցահանդեսների հետ կապված փորձին՝ սկսած 1970 թ. Դարմշտադի թանգարանում տեղադրված Բոյսի «Բլոկ»-ից: Այս Ինստալյացիայի մեկնաբանությունը կուղեկցվի նույն թանգարանում 2002 թ. Կազմակերպված Սարգիսի ցուցադրանքի պատկերների դիտմամբ:
1-ին պարապմունք՝ «Երբ կեցվածքները դառնում են ձեւեր», Բեռն 1969
2-րդ պարապմունք՝ «Փարիզ-Բեռլին», «Փարիզ-Մոսկվա», Փարիզ 1978, 1979
3-րդ պարապմունք՝ «Երկրագնդի մոգերը», Փարիզ 1989
4-րդ պարապմունք՝ Դոկումենտա 11, Կասել 2002
5-րդ պարապմունք՝ Յոզեֆ Բոյս, Սարգիս, Դարմշտադ 1970, 2002
Էլվան Զաբունյանը փարիզաբնակ ժամանակակից արվեստի պատմաբան եւ արվեստի քննադատ է: Նա դոցենտի կոչում է ստացել Ռեննի համալսարանում (Բրետան, Ֆրանսիա), որտեղ մի քանի տարի շարունակ եղել է Արվեստի պատմության ֆակուլտետի Կուրատորական ծրագրի տնօրենը: Ներկայումս նա կրտսեր գիտաշխատող է CENA-յում (Հյուսիսամերիկյան ուսումնասիրությունների կենտրոն՝ Փարիզի EHESS-ում): Նա բազմաթիվ էսսեներ է հեղինակել ժամանակակից տեսողական արվեստի վերաբերյալ: Նա «Սեւը գույն է՝ Ժամանակակից աֆրոամերիկյան արվեստի պատմություն» գրքի հեղինակն է (Փարիզ,: Dis Voir, 2004) անգլերեն հրատարակվել է 2005 թ. (Dis Voir). Նա նաեւ աշխատում է 1970-ականների սկզբի ֆեմինիստական արվեստի եւ տեսությունների ու ժամանակակից արվեստի եւ հետգաղութականության պատմության միջեւ կապի վրա: Նրա ներկայիս հետազոտությունը հիմնված է մշակութային եւ աշխարհագրական փոխադրման (displacement) գաղափարի հղացային ուտեսողական ռեֆլեքսիա կառուցող մի քանի կին արվեստագետների ու գրողների գործերի վրա:
Միշկո Շուվակովիչ
Քննադատական գրության գործնական պարապմունք
5 պարապմունք
«Քննադատական գրության» գործնական պարապմունքի ընթացքում մենք կքննարկենք քննադատական պրակտիկայի տեսաբանական հարթակներն ու ժամանակակից արվեստի տեսական ու կուրատորական պրակտիկաները: Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել ժամանակակից արվեստում ու մշակույթում դիսկուրսիվ խնդիրների ու իշխանության հարցերի միջեւ վերլուծական հարաբերություններին: Մենք կքննարկենք տեսաբանական տեքստեր գրելու ուղիներին, արվեստի գործերի ու արվեստի համակարգերի վերլուծության խնդիրներ
1-ին պարապմունք՝ Քննադատության տեսություն (դասախոսություն)
2-րդ պարապմունք՝ Քրննադատական գրության մոդելներ 1 (դասախոսություն)
3-րդ պարապմունք՝ Քրննադատական գրության մոդելներ 2 (դասախոսություն)
4-րդ պարապմունք՝ Արվեստի գործի վերլուծություն (միջազգային արվեստ եւ արվեստ՝ տեղական համատեքստում)
5-րդ պարապունք ՝ Քննադատական տեքստի գրության վարժություն (հիմնված արվեստի գործերի վերլուծությունների վրա)
6-րդ պարապմունք՝ Արվեստի համատեքստի վերլուծություն
7-րդ պարապմունք՝ Քննադատական տեքստի գրության վարժություն (հիմնված արվեստի գործերի համատեքստի վրա)
8-րդ պարապմունք՝ Արվեստագետի վերլուծություններ (հիմնված արվեստագետի կյանքի եւ գործերի վերլուծությունների վրա)
9-րդ պարապմունք՝ Քննադատական տեքստի գրության վարժություն (հիմնված արվեստագետի կյանքի վերլուծությունների վրա)
10-րդ պարապմունք՝ Գրավոր տեքստերի ընթերցում, վերլուծություն եւ քննարկում
Միշկո Շուվակովիչը (Բելգրադ, 1954 թ.) գեղագիտության եւ արվեստի տեսության դասախոս է: Նա դասավանդում է Բելգրադի Արվեստի համալսարանի Երաշտության եւ միջդիսցիպլինար ուսումնասիրությունների ֆակուլտետում: Նա ժամանակակից արվեստի եւ տեսության շուրջ 22 գրքի հեղինակ եւ համախմբագիր է:
Ընծայումների ծրագիր
23 հուլիսի, երկուշաբթի
18:00-19:30
Ընծայում եւ քննարկում. Ռուբեն Արեւշատյան, արվեստագետ եւ անկախ կուրատոր
Վայրը՝ Բաց համալսարան, Գեղագիտական կրթության կերամիկայի արվեստանոց, Սարյան փ.) «Ժամանակակից արվեստը եւ կրթական համակարգը Հայաստանում. Հայաստանի Բաց համալսարանի Գեղարվեստի բաժին:
Ինչպիսին է Հայաստանում արվեստի կրթության իրավիճակը սոցիալ-մշակության իրավիճակում առաջացող նոր պահպանողական միտումների համատեքստում եւ ինչպիսին են հարաբերությունները ժամանակակից արվեստի դաշտի ու կրթական համակարգի միջեւ: Ընծայումը քննարկում է որոշ մեթոդներ, որոնք հայ…
Հուլիսի 24, երեքշաբթի
18:00-19:30
Ընծայում եւ քննարկում. Դոկտոր Մալքոլմ Մայլզ, Փլիմութի համալսարան, Մեծ Բրիտանիա
«Հասարակությունն իբրեւ արվեստի գո՞րծ»
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի ավագ դպրոց
Բեռլինում 1967 թ. Հերբերտ Մարկյուզեն առաջ քաշեց հասարակության՝ իբրեւ արվեստի գործի գաղափարը: Մոտավորապես նույն ժամանակահատվածում Յոզեֆ Բոյսը առաջարկեց, որ բոլորն արվեստագետ են, ինչն ասելով նա ի նկատի ուներ, որ բոլորն ունեն ստեղծագործական երեւակայություն: Դրանից 33 տարի առաջ Փարիզում Վալտեր Բենյամինն առաջադրել էր, որ գրողները պետք է աշխատեն ընթերցողների կողմից իմաստի արտադրության սեփականության ուղղությամբ: Այս դիրքավորումներից յուրաքանչյուրը կանխատեսում է սոցիալական եւ մշակութային իրակույթների վերակազմակերպում՝ արեւմտյան հակասական դուալիզմներից անդին: Բայց ինչպե՞ս կարող են այդ դիրքավորումներն ընկալվել պետական սոցիալիզմի ավարտից հետո բավականին այլ ձեւով փոխված աշխարհում:
Հուլիսի 25, չորեքշաբթի
18:00-19:30
Վարդան Ազատյան, Նազարեթ Կարոյան, Անժելա Հարությունյան, Մալքոլմ Ֆ. Մայլզ
ԱԿՈՒՄԲ, Թումանյան 40
«Հանրային ոլորտ. մրցության եւ հաշտեցման միջեւ» գրքի ընծայում
Հուլիսի 26, հինգշաբթի
18:00-19:30
Ընծայում եւ քննարկում. Կլաուդիա-Մարիա Լյոնիգ, Basement («Ներքնահարկ»)
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի ավագ դպրոց
«Անկախ ցուցահանդեսային տարածքների դերը արվեստում՝ Վիեննայի ներքնահարկի օրինակով»
Արդյո՞ք անկախ ցուցահանդեսային տարածքները գործում են իբրեւ միջազգային պատկերասրահների եւ արվեստի շուկայի ցատկահարթակ: Ինչպե՞ս տարածքները կպահպանեն իրենց եւ իրենց ծրագրերի գոյությունը: Ինչպիսի՞ն է կուրատորի դերը:
Հուլիսի 27, ուրբաթ
18:00-19:30
Ընծայում եւ քննարկում. Վալերիա Իբրաեւա, SCCA-Ալմաթի
«Ղազախստանի արվեստն իբրեւ քաղաքական նախագիծ»
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի ավագ դպրոց
Բանախոսությունն արտացոլում է սովետական իդեոլոգիայով ղազախական տափաստաններում եվրոպական տիպի արվեստ ստեղծելու իրական իրադրությունը: Պարադոքսալ կերպով արդի մշակութային իրավիճակը ներկայումս շարունակում է այս շինծու ավանդույթը, որն, իր հերթին, հասարակության կողմից թերընկալվում է իբրեւ իսկական ավանդական ղազախական մշակույթի շարունակականություն: Այս պայմանների ներքո ժամանակակից արվեստը կրում է «արեւմտյան ազդեցության» իմիջ եւ մերժվում է գերիշխող քաղաքական, կառավարական եւ մշակութային հաստատությունների կողմից:
Հուլիսի 30, երկուշաբթի
18:00-19:00
Ընծայում եւ քննարկում. Նազարեթ Կարոյան, AICA-Հայաստան
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի ավագ դպրոց
«Կրթությունն իբրեւ քննադատական պրակտիկայի դաշտ»
Հուլիսի 31, երեքշաբթի
18:00-19:00
Ընծայում եւ քննարկում. Եվա Խաչատրյան, ՆՓԱԿ
«Արվեստի քննադատությունն ու կուրատորական պրակտիկան հետսովետական Հայաստանում»
Վայրը՝ Art Gallery (Լեոյի փողոցի վրա)
Կուրատոր լինելը նոր մասնագիտություն է, եւ այն համընկոնւմ է հետսովետական իրադրության հետ: Այս ընթացքում ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ են կազմակերպվել եւ տեսականացվել արվեստագետների ու ակտիվիստների կողմից: Թեւ արվեստի քննադատ, կուրատոր կամ արվեստագետ լինելու միջեւ սահմանները զեղչվել են, մենք դեռեւս զգում ենք կուրատորների դերի կարեւորությունը արվեստի տեսության ձեւավորման մեջ: Միանշանակ կարելի է խոսել Հայաստանում արվեստի քննադատության ճգնաժամի մասին, հաշվի առնելով որոշ փաստեր՝ արվեստի տեսության պարբերականների բացակայություն, ազգայնական գաղափարների ու գաղափարականացված հաստատությունների վրա հիմնված տեղական կրթական համակարգի գործելաոճի մեթոդներ, ինչպես եւ՝ երիտասարդ արվեստի քննադատների համար աշխատանք գտնելու դժվարություն:
Օգոստոսի 1, չորեքշաբթի
18:00-19:00
Ընծայում եւ քննարկում. Ազատ Սարգսյան, GSSA
Վայրը՝ Գեւորգյան պատկերասրահ, Թումանյան 38/1ա
«Գյումրիի ժամանակակից արվեստի միջազգային բիենալե»
Գյումրիի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեն իր 10-րդ տարեդարձը կնշի 2008թ. օգոստոսին՝ 6-րդ թողարկմամբ: Ընծայումը կքննարկի բիենալեի անցած պատմությունը, նրա հեռանկարները, խնդիրներն ու նպատակները ոչ միայն իբրեւ վերընծայման հարթակ, այլեւ փոխանակման, երկխոսության ու քննարկման ֆորում:
Օգոստոսի 2, հինգշաբթի
18:00-19:30
Ընծայում եւ քննարկում. Վարդան Ազատյան, AICA-Հայաստան
Վայրը՝ Art Gallery (Լեոյի փողոցի վրա)
«Հիշողություն եւ/կամ մոռացություն. պատմականացնելով ժամանակակից արվեստը Հայաստանում»
Ընծայումը գործ ունի պատմական գիտակցության խնդիրների հետ՝ հետսովետական Հայաստանի ժամանակակից արվեստում: Քննարկումը կենտրոնանում է անցյալի եւ ավանդույթի/ավանդության հանդեպ Հայաստանի ժամանակակից արվեստագետների կողմից ձեւավորված կեցվածքների վրա: Վերլուծելով սոցիալ-քաղաքական փոփոխություններին զուգահեռ՝ պատմականության հետ առնչվող գործերի թիվը, ընծայումը քննում է փոփոխություն/հեռթափոխությունները ժամանակակից արվեստում՝ հիշելու եւ մոռանալու ռազմավարությունների տեսակետից:
Օգոստոսի 4, շաբաթ
18:00-19:30
Ընծայում եւ քննարկում. Բարբարա Բորչիչ, Թեւզ Լոգար, SCCA-Լյուբլյանա
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գեղարվեստի ավագ դպրոց
Բանախոսությունը կանդրադառնա Սլովենիայում համադրելու, ինչպես նաեւ՝ Սլովենիայում ժամանակակից արվեստի դաշտում կրթության որոշ կերպերին (aspects): Ընծայումը ընդգրկում է կուրատորական պրակտիկաների տարբեր ընկալումների, տեսլականների, նվաճումների հակադրում 60-ականներից ցայսօր՝ ժամանակակից արվեստի առավել լայն համատեքստում: Հատուկ շեշտ կդրվի «Արվեստի աշխարհ» ժամանակակից արվեստի դպրոցի (www.worldofart.org) վրա, որը 1997 թ. ի վեր գործել է «SCCA-Լյուբլյանա» ժամանակակից արվեստի կենտրոնի (www.scca-ljubljana.si) շրջանակներում:
Մասնակիցներ
Արփի Ադամյան (Հայաստան), Մարի Ամիրխանյան (Հայաստան), Ռաել Արտել (Էստոնիա), Աննա Բիտկինա (Ռուսաստան), Իրինա Չխաիձե (Վրաստան), Էսձեր Լազար (Հունգարիա), Կարինա Գալիմզյանովա (Կիրգիզստան), Մարիաննա Հովհաննիսյան (Հայաստան), Պետրա Կապշ (Սլովենիա), Դաստան Կոժախմետով (Կազախստան), Սորանա Մունտենաու (Ռումինիա), Ազատ Սարգսյան (Հայաստան), Սեդա Շեկոյան (Հայաստան), Յոաննա Սոկոլովսկա (Լեհաստան), Մարկո Ստամենկովիչ (Սերբիա), Անի Սուքիասյան (Հայաստան), Նադիա Ցուլուկիձե (Վրաստան), Արփինե Թոքմաջյան (Հայաստան), Վլադիմիր Ուս (Մոլդովա):





