Արվեստի կուրատորների առաջին միջազգային ամառային դպրոց
2006թ. հուլիսի 4-17; Երևան, Հայաստան
Հայաստանում ժամանակակից արվեստի ինստիտուցիոնալ զարգացումը, որը սկզբնավորվել է 1990-ներին, չի կարող հետագա առաջընթաց ունենալ՝ առանց ոլորտում արհեստավարժ կուրատորական գործունեության զարգացման:
Առաջարկներ գրելուց մինչեւ՝ կատալոգների հրապարակում՝ ցուցահանդեսների կազմակերպման համար պատասխանատու կուրատորներ ունենալը կօգնի ստեղծել առողջ ու հաղորդակցական մթնոլորտ՝ մի կողմից արվեստագետների եւ արվեստի քննադատների, մյուս կողմից՝ արվեստի համայնքի ու հասարակության միջեւ:
Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան Երեւանում 2006 թ. հուլիսի 3-17-ը համադրողների համար կազմակերպել է երկշաբաթյա միջազգային ամառային դպրոց:
Այն իր տեսակով առաջինն է Հայաստանում. 20 մասնակիցներ, տեղացի, տարածաշրջանից եւ նախկին կոմունիստական դաշինքից, հնարավորություն ունեցան մասնագիտական որոշ միջոցներ/գործիքներ ձեռք բերել դաշտում գործելու եւ այն առաջ մղելու համար:
Ծրագիրը բաղկացած է դոկտոր Ջուլիան Վիգոյի վարած՝ տեսական, դոկտոր Զաբինե Հիմելսբախի եւ Հեդվիգ Զաքսենհուբերի կողմից կազմակերպված երկու մեթոդական դասընթացներից, ինչպես նաեւ՝ Դոմենիկ Աբենսուրի վարած գործնական սեմինարից: Կազմակերպվեցին նաեւ մի շարք այցեր արվեստագետների արվեստանոցներ եւ երևանյան թանգարաններ:
Դասընթացների նկարագրություն
Զաբինե Հիմելսբախ
Դասընթացը կենտրոնացած է հատկապես նոր մեդիա արվեստի ընդլայնվող դաշտի վրա:
Մեդիայի վրա հիմնված արվեստի գործերը նոր գեղագիտական պրակտիկա են ստեղծում եւ մեդիայի դիսկուրսի հնարավորություն տալիս: Հանրության հետ երկխոսությունը բնորոշ է մեդիա արվեստին, քանի որ այն հաճախ ակտիվորեն ներգրավում է դիտողին/օգտատիրոջը ինքնին արվեստի գործի ձեւավորման եւ ստեղծման մեջ: Իրենց մասնակցային ռազմավարություններով նրանք դիտողների՝ մեդիայի հետ կապված փորձառությունների ներածումային ներուժ են խրախուսում, որը ճանապարհ ունի/ուղի է հարթում քննադատական մեդիաձեռնահասության համար:
Նոր մեդիա արվեստի գործեր ցուցադրելը համադրողի համար բազմապիսի խնդիրներ է բարձրացնում: Նա միջնորդ է դառնում արվեստի գործի եւ իր ցուցահանդեսի ու ընդունելության պայմանների միջեւ: Հաճախ մասնագիտական գիտելիք է պահանջվում, ինչն իր մեջ ներառում է արվեստ անելու գործընթացի, ցուցահանդեսի պայմանների ըմբռնում:
Ծրագիրը ներկայացնում եւ քննարկում է ներկայիս մեդիա արվեստի պրակտիկայի միջազգային օրինակներ եւ մեդիա արվեստի գործեր ներառող ցուցահանդեսի նախագծման եւ ծրագրման կարիքների եւ պահանջների պատկերացում տալիս: Զաբինե Հիմելսբախը արվեստի պատմություն, միջնադարյան պատմություն եւ մշակութային մարդաբանություն է ուսանել Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լյուդվիգ-Մաքսիմիլիանս համալսարանում:
1993-1996 թթ. նա աշխատել է Մյունխենի եւ Վիեննայի պատկերասրահներում, իսկ հետագայում՝ դարձել Ավստրիայի Գրաց քաղաքի Շտիրական աշնանային փառատոնի (Steirischer Herbst Festival) ցուցահանդեսների եւ սիմպոզիումների գծով նախագծերի ղեկավար (Project Manager):
1999թ. Զաբինե Հիմելսբախը զբաղեցրել է Գերմանիայի Կարլսրյուհե քաղաքի ինտերակտիվ արվեստին նվիրված Արվեստի եւ մեդիայի ZKM կենտրոնի (ZKM |Center for Art and Media) ժամանակակից արվեստի թանգարանի եւ մեդիա կենտրոնի՝ ցուցահանդեսների գծով տնօրենի պաշտոնը: Ներկայումս նա Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի Edith Russ Site for Media Art- ի գեղարվեստական տնօրենն է:
Ջուլիան Վիգո
«Արվեստը իբրեւ բռնություն, բռնությունն՝ իբրեւ արվեստ»
Այս սեմինարում մենք կքննարկեն բռնության ժամանակակից դիսկուրսները կերպարվեստում, վիդեո եւ կատարողական արվեստներում: Մասնավորապես՝ մենք քննության կենթարկենք, թե ինչպես է բռնությունը տեսականացվում սոցիալական եւ փիլիսոփայական գրականության մեջ, եւ թե ինչպես է բռնությունը վերընծայվում արվեստում՝ իբրեւ հենց այդ դիսկուրսների հակազդեցություն եւ պատասխան՝ բռնության շատ իրական գործողությունների: Սեմինարի կկենտրոնանա այն բանի շուրջ, թե ինչպես են այս վերընծայումները գործում. Արդյո՞ք բռնությունը վերընծայվում է, որպեսզի արդարացիորեն ընկալվի իբրեւ որոշակի քաղաքական կամ մշակութային իրականության զուտ միմետիկ պատճեն: Թե՞ իբրեւ բռնության տարածքների թույլատրման կամ դրանց հետ(շրջանակներում) երկխոսելու միջոց: Ինչպե՞ս կարող է բռնության տեսականացումն ու վերընծայումը վտանգավոր կերպով էկզոտիկացնել բռնությունը: Կարճ ասած՝ ինչպե՞ս է արդի եւ ժամանակակից արվեստը հակազդել բռնությանը եւ ինչպե՞ս են այս մեկնաբանությունները եւ քննադատություններն, իրենց հերթին, որոշների կողմից ընկալվել իբրեւ նույնքան բռնի: Ուսումնասիրելով դադաիստների եւ սյուռեալիստների գործերը, այնուհետև մեր հայացքը կուղղվի դեպի ֆլյուքսուսում ներգրավված արվեստագետները (Նամ Ջուն Փայք, 1980-ական եւ 1990-ականների ամերիկյան «մշակութային պատերազմները» (Սեռանո, Ֆուսկո, Ֆինլի, Գոմես-Պենյա) ու այն արվեստագետները, որոնք հարցականի տակ են դնում «բռնություն» եզրի ժամանակակից ձեւակերպումներն ու սահմանափակումը (Գրիմոնպրենց, Սալում, Կամնիցեր, Հուսեյն, Հաթում, Նեշաթ եւ Սիքանդեր):
Ջուլիան Վիգոն իր դոկտորական աստիճանը համեմատական գրականությունից ստացել է ԱՄՆ Նյու-Յորքի New York Graduate Center-ի City University-ում: Նա դասախոսել է Կանադայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Մորոկոյի, Թունիսի, Մեքսիկայի, Բոլիվիայի եւ Պերուի տարբեր համալսարաններում: Նա նաեւ ժամանակի, հիշողության եւ ինքնության խնդիրների հետ առնչվող շատ վիդեո արտադրանքների հեղինակն է: Ներկայումս նա կրտսեր դասախոս է (assistant professor) Մոնրեալի համալսարանում, որտեղ նա համեմատական գրականություն եւ մեդիա ուսումնասիրություններ է դասավանդում:
Դոմինիկ Աբենսուր
Գործնական պարապմունքն առաջարկում է ուսումնասիրել/դիտարկել ցուցադրանքը եզրի լուսանկարչական առումով՝ ցուցադրել լույսը, լուսավորել, պատկեր անել, եւ եթե ծավալենք փոխաբերությունը՝ ֆիլմի մակարդակի հասցնել, ստանալ պատկեր եւ պատմություն:
Ցուցադրանքը նախագծված է իբրեւ առաջացող (evolving) սցենար, գրվածք մի տարածքում որը գործերի նշանակությունն ու սոցիալականությունը շոշափելի է դարձնում:
Ծրագիրը կընթանա պլուրալիստական հերթականությամբ՝
– հաղորդակցելով տարբեր իրավիճակները Quartier-ի ցուցահանդեսներում (անհատական եւ խմբակային ցուցահանդեսներում), որոնք տարբեր դիրքավորումներ (positions) եւ հարաբերություններ են բացահայտում արվեստագետի եւ արվեստի համադրողի միջեւ,
– մասնակիցների միջեւ տարբեր իրավիչակների փորձառությունների փոխանակում
– ցուցահանդեսների եւ արվեստագետների արվեստանոցների այցելություններ Երեւանում
– զարգացնելով հայկական համատեքստի շրջանակներում տեղակայված տեղանքին հատուկ (site-specific) ցուցահանդեսների տարբեր սցենարներ:
Դոմինիք Աբենսուրը Բրետանի Քեմպեր քաղաքի ժամանակակից արվեստի «LeQuartier) կենտրոնի տնօրենն է: Նա մի շարք ցուցահանդեսներ է համադրել, այդ թվում՝ Փեթ Սթայրի, Տանիա Մուրոյի, Ժորժ Ադեագբոյի, Ջեյմս Հայդի, Ժան-Պիեր Բերտրանի, Յուրի Լայդերմանի, Ռաֆաել դը Գրուտի եւ այլն: 1990-1994թթ. զուգահեռաբար աշխատելով «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում, նա նաեւ Փարիզի Jeu de Paume ազգային պատկերասրահի մշակութային գործունեության պատասխանատուն էր: Նա նաեւ ակտիվորեն դասավանդել է Վալանսի, Դիժոնի, Ռամսի եւ Քիմպերի արվեստի տարբեր դպրոցներում:
Հեդվիգ Զաքսենհուբեր
1964-ից ի վեր բելգիացի Ջեֆ Քորնելիսը նիդերլանդական ռադիոյի եւ հեռուստատեսության համար հարյուրից ավելի ֆիլմեր է նկարահանել ժամանակակից արվեստի եւ ճարտարապետության վերաբերյալ ։ Իր ֆիլմերից շատերը խոշոր եւվրոպական արվեստի իրադարձությունների մասին են (Դոկումենտա, Մյունստեր, Սոնսբիք…), որոնք կցուցադրվեն եւ կքննարկվեն Ամառային դպրոցի Կուրատորական մեթոդների իմ դասընթացի ընթացքում:
Ջեֆ Քորնելիսի ընդհանուր արտադրանքը 60-ականներից ի վեր ժամանակակից արվեստի աշխարհի պատմության նման մի բան է կազմում: Արվեստն այն ժամանակ հաստատված արժեքները վիճարկելու եւ անցյալի հետ կապը խզելու ընդհանուր վճռականության մեջ նոր խթան ձեռք բերեց, բայց դարձավ հասարակության կողմից առավել ընդունված եւ տեղ գտավ թանգարանում ու շուկայում:
Կին արվեստագետների գրեթե բացակայությամբ ցուցահանդեսների այս իրականության փոխարեն մենք կկենտրոնանանք ֆեմինիզմի եւ քաղաքականության ամենակարեւոր դիրքերից որոշների դասախոսությունների վրա, ինչպես օրինակ, Վալի Էքսպորտի կամ Ադրիան Փայփերի:
Հեդվիգ Զաքսենհուբերը անկախ կուրատոր է եւ արվեստի ու քաղաքականության վիեննական Շպրինգերին ամսագրի համախմբագիրը:
Նրա ամենավերջին հրապարակումները ներառում են Kurze Karrieren, Mumok, Wien / Vienna, 2004 եւ Erlauf erinnert sich…., Revolver, Frankfurt/Main, 2004.
Հեդվիգ Զաքսենհուբերը համադրել է մի շարք ցուցահանդեսներ, ներառյալ «Հրաժեշտ Փարաջանով/ին» (Adieu Parajanov, project space, Kunsthalle Wien, 2003), «Զուգահեռ գործողություններ». կոնցեպտուալ միտումներ Կենտրոնական Եվրոպայում 1965-1980 (Գեօրգ Շյոլհամերի հետ) (Parallel Actions, Konzeptuelle Tendenzen in Mitteleuropa von 1965–1980, ACF, New York 2003, HBK Leipzig, 2004), «Կարճ կարիերաներ» (Սյուզան Նյոբուրգերի հետ) (Kurze Karrieren, Mumok, Wien, 2004; formate, Bukarest, ca. 2004, project space, Kunsthalle Wien, 2004, Play Sofia, project space, Kunsthalle Wien).
Մասնակիցներ
Գայանե Աբրահամյան (Հայաստան), Կատա Ադամեկ (Լեհաստան), Լուսինե Բադալյան (Հայաստան), Արմեն Եսայանց (Հայաստան), Աննա Գալստյան (Հայաստան), Մարիաննա Հովհաննիսյան (Հայաստան), Մոնիկա Իվանչիչ (Սլովենիա), Անա Յանեւսկի (Խորվաթիա), Յանա Կոստովա (Բուլղարիա), Աննա Խեչոյան (Հայաստան), Թեվզ Լոգար (Սլովենիա), Վեսնա Մադզոսկի (Սերբիա), Սեդա Պապոյան (Հայաստան), Լալի Պերտենավա (Վրաստան), Յուլիա Պիվտորակ (Ուկրաինա), Անի Պետրոսյան (Հայաստան), Եվա Սարգսյան (Հայաստան), Էլիզաբեթ Շիրինյան (Հայաստան), Հասմիկ Սմբատյան (Հայաստան), Սառա Ստենչեր (Հունգարիա), Բաիբա Տետերե (Լատվիա), Արփինե Թոքմաջյան (Հայաստան), Պելին Ուրան (Թուրքիա), Գոհար Վարդանյան (Հայաստան):




