Ապագա սերնդի համար

2016

Միացեք մեզ սեպտեմբերի 15-ին, տեսնելու մեր արվեստի կացարանի արվեստագետ Սոֆիա Ֆելչոնի ցուցադրությունը: Սոֆիան կներկայացնի իր թվային նախագիծը , որի ընթացքում կարող է զարգանալ նաև զրույց:

Նախագիծը փաստագրություն է այս սփյուռքահայի այն ջանքերի, որը փորձում է գտնել կապեր իր ընտանիքի պատմության հետ: Ընտանիքի ու արմատների հետազոտության միջոցով, արվեստագետ/դիզայները ստեղծել է վեբ/կիրառման (web app) նախատիպ, որը հեշտացնում ու մատուցում է անձնական պատմության փաստագրությունը: Հետագայում Սոֆիան այս վեբ/կիրառման զարգացումը կշարունակվի որպես մի համատեղ նախագիծ իր գործընկերոջ` Ալֆոնս Գոբերի հետ ` իրենց արվեստանոցի ծրագրերի շրջանակներում: Merciba (merciba.com) Այն նախատեսում է արտադրել օգտատիրոջ էմպատիկ փորձառություն, որը մարդկանց հեշտությամբ թույլ կտա տեղադրել պատմություններ, նկարներ, վիդեոներ, հետազոտական նյութեր ու ինֆորմացիա և, հետագայում՝ գտնել ու բացահայտել դրանք իբրև ամբողջական ու հարուստ պատմություն այս կամ այն անձի մասին:Այն կդառնա 21-րդ դարի ընտանեկան ալբոմ, նկարազարդ պատմության թանգարան, որը կփոխանցվի ապագա սերնդին:

Որպես սփյուռքի հետնորդներ, մենք հաճախ զգում ենք մեզ մեր ընտանիքի, պատմության ու մշակույթի ընդամենը մի բարակ ու փխրուն ճյուղ: Մենք հաճախ կարոտում ենք այն ֆոտոները, վիդեոները, պատմությունները, փորձառությունները և հարաբերությունները: Այս նախագիծը փորձելու է օգնել մարդկանց հավաքագրել, ինչպես նաև ավելի հեշտորեն ստեղծել ընտանիքի ու մշակույթի պատմությունը: Այն բարակ ու փխրուն ճյուղերը կարող են մեծանալ, ամրապնդվել ու կրել մրգեր ` ապագա սերնդին փոխանցելու համար:

Միջոցառմանը կներկայացվեն նաև արվեստագետի գրաֆիկական աշխատանքերից, որոնք նա արել է իր արվեստի կացարանում ապրելու ժամանակահատվածում:

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.