Լուսանկարչական սարք կա այսօր շատերի ձեռքին ։ Բոլորն էլ ձգտում են որսալ պահեր, դրանք վաղվան ի պահ տալու ակնկալիքով։ Քաղաքային կյանքը, սոցիալական ու քաղաքական շարժումները այդ տեսակետից խոստանում են հարուստ ավար ։ Բայց իրականում նյութի առկայություն դեռևս բավարար չէ՝ գործը հաջողելու համար։
Իսկ թե ինչ անել՝ ձեռնունայն չմնալու համար, կպատմի Անի Գևորգյանը։
Նրա հատկապես վերջին շրջանի աշխատանքները վկայում են, որ ասպարեզ է իջնում ուրույն հետաքրքրություններ ունեցող մի լուսանկարչուհի, ով կարողանում է անցնել վավերագրության սահմանները և իր նկարներով ասել ավելին։