Սա միջդիսցիպլինար հետազոտական նախագիծ է և բազմամիջոց արվեստային ուսումնասիրություն՝ մեկուսացման և ինքնության մասին “ոչ մի տեղ”֊ում որպես ուտոպիա “չվայրերի” և “չպետությունների”՝ համեմատության համար օգտագործելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) օրինակը Հարավային Կովկասում։
Նախագիծը նկարագրում է վայրեր,
որտեղ ամեն ինչ այլ կերպ է, և որտեղ հասկացությունները և երևույթները, որոնք մեզ համար ակնհայտ են, դրվում են կասկածի տակ։
Ադա Կոբուշեվիչի (Ավստրիա/Լեհաստան) և Ռադմիլա Ստանկովիչի (Սերբիա) գեղարվեստական հետազոտությունը հրահրում է ինքնության, անհատականության, բազմազանության, տան և “չտան” թեմաների պատկերացումներին անդրադարձ և հարցեր՝ թույլ տալով նոր հեռանկարների միջնորդություն: Կարևորը հետևյալ հարցերի պատասխանները գտնելն է. որո՞նք են “չվայրերը”, ի՞նչ է նշանակում ապրել քաղաքական քարտեզից դուրս, արդյո՞ք կա ինքնություն, առանց պետության: