2025

2012-2014 Ուսումնական տարի

Լենա Նազարյան
Մի տեղ լինի՝ գնանք աշխատենք

Այս հետազոտության խնդիրն է նկարագրել Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի գյուղական համայնքներում ծագած աշխատանքի խնդիրը: Որպես լակմուսաթուղթ դիտարկվելու են Հայաստանի Լոռվա մարզի Թեղուտ և Շնող համայնքները, որոնց վարչական տարածքներում ՀՀ կառավարության 2001 թվականի  որոշմամբ սկսվեցին պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները և զուգահեռ ծավալվեցին հասարակական քննարկումներ՝ գյուղերում աշխատատեղեր ստեղծելու շուրջ։

Նարե Սահակյան
Դրվագներ 1990–ականների հայաստանյան կոնցեպտուալ արվեստի. հարաբերություններ եւ դիրքորոշումներ

Աշխատանքը գրելիս հեղինակը առաջնորդվել է այն հարցով, թե ինչ առանձնահատուկ խոսակցություն է ձեւավորվում արվեստագետների միջեւ, ովքեր միասին փորձում են գործարկել մեկ ընդհանուր հղացք՝ հանդես գալ նույն ցուցահանդեսում, իրականացնել համատեղ արվեստային նախագիծ: Ի՞նչ դիրքեր են բռնում արվեստագետները այս խոսակցության մեջ՝ կախված նրանց արվեստային դիրքորոշումներից։ Ի՞նչ է ստացվում, երբ այդ խոսակցության մեջ մի ինչ-որ իմաստ սղվում է, կամ խոսակցությունից դուրս ծավալվող այլ մտահոգություն դառնում է խոսակցության մտահոգությունը: Արվեստագետների միջեւ այս խոսակցությունը նրանց՝ որպես արվեստագետների հարաբերությունների հիմքն է, որն իր հերթին կառուցում է արվեստի դաշտում տիրող իրավիճակը:

Վահե Բուդումյան
2000­ականների Հայաստանի ժամանակակից արվեստի ռազմավարությունները
Փաստագրականություն եւ այլաշրջում

Այս աշխատությունն իրականացել է մի առանձնահատուկ հարցի շուրջ մտորումների արդյունքում. ի՞նչ դեր ունեն արվեստի միջոցները արվեստի աշխատանքների կայացման գործում: «Միջոց» ասելով`  նկատի ունենք արվեստի գործի ֆիզիկական կրիչից (կտավ, ժապավեն եւ այլն) ածանցվող պայմանականությունների խումբը, որից ելնում է արվեստագետի ռազմավարությունը` արտահայտչաձեւերի, մեթոդների եւ հնարքների ամբողջությունը: Դժվար չէ նկատել, որ հարցը պարունակում է կանխադրույթ, այն է` արվեստի միջոցները չեզոք չեն, դրանք ներգրավված են արվեստի գործերի ձեւավորման գործընթացում, ավելին` դրանք գործերի անխուսափելի եւ անօտարելի մասն են։

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.