Արվեստի կուրատորների 7-րդ միջազգային ամառային սեմինարներ Կատարել և համադրել. կազմավորման պրակտիկաների միջև

2013

Կուրատորական գործունեությունը,որը ծագել է տեսողական արվեստի միջավայրում, ժամանակակից իմաստով հասկացվում է իբրև արվեստի գործերի ցուցադրությունը կազմակերպող փորձառություն։ Իր բնագավառում՝ կրթությունից ու հետազոտությունից մինչև արխիվային ու գրադարանային գործի կազմակերպումը խորանալուց բացի վերջերս այն ցուցաբերում է նաև արվեստի այլ ոլորտներում տարածվելու միտումներ ։ Սկսած երկուհազարականներից արդեն խոսում են բանաստեղծության, երաժշտության և առավել լայն իմաստով կատարողական արվեստների կուրատորության մասին։  

Արվեստի և հասարակության միջև կառավարչական միջնորդության տարածման ակունքները,սակայն,պետք չէ միայն ստեղծագործական արդյունաբերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ սինխրոնացման մեջ փնտրել ։ Ստեղծագործական փորձի այլ ոլորտների ընդգրկումով կուրատորական գործունեության նման ընդլայնումը թերևս, նաև, պայմանավորված է դրանում առկա կատարողական աշխատանքի տարրով, ինչն անխուսափելիորեն կառուցում և վեր արտադրում է սոցիալական ու մշակութային որոշակի կոնստրուկներ։ Ի վերջո կուրատորությունը կազմավորող փորձառություն է, որը մասնակցում է արվեստային ու դիտողական սուբյեկտների կառուցմանը։  

Կուրատորը երբեք լիովին չի նույնանում ոչ ստեղծագործողի եւ ոչ էլ հանդիսատեսի հետ։ 

Նա, ասես, առանձին,շարժուն դիրք է զբաղեցնում արվեստագետի և նրա լսարանի միջև՝ մինչ կկատարի միջնորդության,թարգմանության և վերընծայման իր առաջադրանքները գործիքների և մեթոդների միջոցով,որոնք,ներհայտորեն կամ բացահայտորեն,գործադրում է վերա-կազմավորելու համար սուբյեկտիվություններ ։ 

Արվեստի կուրատորների երևանյան ամառային սեմինարների 7-րդ թողարկումը կուրատորական փորձառությունների օրինակով միտված է բացահայտելու կատարողականության երկակի հասկացությունը՝ կուրատորությունը իբրեւ ընդլայնված փորձառություն, որն առնչվում է ցանկությունների, ինքնությունների, սուբյեկտիվությունների հետ, ինչպես նաեւ դրա առանձին գործադրումը՝ պերֆորմանսի արվեստի կուրատորություն, միայն վերջերս ասպարեզ իջած մի փորձառություն, որն ինստիտուցիոնալացվեց բազմաբնագավառային արվեստի ոլորտում։ Մեր ցանկությունն է հետազոտել կատարողականության այդ երկու հարթությունների հատումները եւ դրանց հնարավոր ազատագրական ներիմաստները։ Ամառային սեմինարները հրավիրում են արվեստի տեսաբաններին,արվեստի տարբեր ոլորտների գործող կուրատորներին և արվեստագետներին քննարկելու տարբեր կատարողական փորձառությունները՝ արվեստի հաստատության սահմաններից ներս եւ դուրս։ Ծրագիրը կներառի դասախոսություններ՝ քննարկումների եւ կատարողական միջոցառումների հետ մեկտեղ։ 

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.