Արվեստի կուրատորների 4-րդ միջազգային ամառային սեմինարներ Դեպի համագործակցային կուրատորություն. արվեստի կուրատորության կրթությունը արվեստի գլոբալ շուկայի պայմաններում

2009

Ինչպե՞ս են անհատական կուրատորական պրակտիկաները հաստատում գոյություն ունեցող արվեստի շուկայի պայմանները կամ դիմադրում դրանց։ Կարո՞ղ է կուրատորն իր գործունեությունը ծավալել այդ պայմաններից դուրս։ Հնարավոր է արդյոք ձևավորել կուրատորական կրթության մոդելներ, որոնք կկիրառվեն բազմազան աշխարհա–քաղաքական ու մշակութային կոնտեքստներում, թե՞ կուրատորությունը սոսկ կոնտեքստային յուրահատկություն պահանջող գործունեություն է։ Որո՞նք են կուրատորական կրթության հիմանական հրատապ խնդիրները։ Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի կուրատորական սեմինարների չորրորդ թողարկումը նպատակ ունի քննարկելու այս և այլ հարցեր։ 

Սեմինարի մասնակիցներն արվեստի կուրատորներ են, տեսաբաններ, քննադատներ, արվեստի պատմաբաններ ու արվեստագետներ, ովքեր հրավիրած են արծարծելու վերը նշված հարցերը՝ դասախոսությունների, կլոր սեղանների ու հանրային ելույթների միջոցով։ Ծրագիրը կանցկացվի Մխիթար Սեբաստացի Գեղարվեստի վարժարանում։ 

Սովետական Միության փլուզումից եւ Վարշավյան դաշնագրի լուծարումից հետո նախկին ԽՍՀՄ եւ Արեւելյան դաշինքի երկրների համար նոր դարաշրջան սկսվեց, որը շուտով եզրաբանվեց իբրեւ «հետսոցիալիստական իրադրություն», ինչը նկարագրում էր միջանկյալ մի տարածություն, բաց, որն առաջացավ պետական սոցիալիզմի մեռնող քաղաքական գաղափարախոսության ու արեւմտյան լիբերալիզմի եւ սպառողականության ռոմանտիկացված դրախտի ըմբռնմանը հասնելու ուտոպիական երազի միջև: 

1990-ականների կեսերին պարզ դարձավ, որ նախկին սովետական երկրների համար երեւակայելի այլընտրանք չկա, բացի ուշ կապիտալիզմի շուկայի տրամաբանության ընդունումից՝ այսպիսով սահմանափակելով քաղաքական ու տնտեսական ֆորմացիաների շուրջ բանավեճերի տարածքը, որոնք այս երկրները կարող էին դիտարկել երկբեւեռ աշխարհի կարգի փլուզումից հետո: 

Մշակութային արտադրության մակարդակում, որն անցում ապրեց կենտրոնացված եւ պետականորեն հրահանգված կազմակերպումից դեպի կապիտալիստական արվեստի շուկայի հարաբերություններ, ինչ էլ որ կարող էր ներառվել ուշ կապիտալիզմի գերիշխող շուկայական տրամաբանության մեջ, մինչդեռ այն համատեքստերն ու նախաձեռնությունները, որոնք գտնվում էին նոր լիբերալ շուկայական տնտեսության ու վերջինիս արժեքային համակարգի հետագծից դուրս, դատապարտված էին մոռացության: 

Միաժամանակ, ինչպես վերընծայման եւ նշանակման եվրոամերիկյան համակարգերի շատ փոխպատվաստներ, ժամանակակից արվեստի համադրումը հաճախ առաջ էր գալիս իբրեւ մի պրակտիկա, որը պետք է աջակցի նախկին Արեւելքի նորապես «բացահայտված» աշխարհագրական ու մշակութային համատեքստերի ներառմանն ու յուրացմանը միջազգային արվեստի շուկայում՝ այդպիսով վերարտադրելով ստատուս քվոյի առեւտրայնացման ու վերահաստատման տրամաբանությունը: 

Արդյոք դեռ հնարավո՞ր է անջատվել արդեն գոյություն ունեցող եւ ժառանգական վերընծայման հիերարխիկ համակարգերի վերարտադրումից:Ինպե՞ս են անհատական կուրատորական պրակտիկաները վերահաստատում կամ տապալում այն ուղիները, որոնցով գործում է գլոբալ արվեստի շուկան: Համադրությունն արդյոք կարո՞ղ է գործել շուկայական պայմաններից դուրս: Հնարավո՞ր է արդյոք հանդես գալ ժամանակակից կուրատորական կրթության ընդհանուր տեսություններով՝ խառնածին համատեքստերում, թե՞ համադրությունը միայն յուրահատուկ համատեքստի եւ համատեքստի հանդեպ զգայուն պրակտիկա է: Որո՞նք են կուրատորական կրթության առջեւ ծառացող հիմնական խնդիրներն այսօր: Այդոք հնարավո՞ր է պատրաստել համադրողների, ովքեր ի վիճակի են անդրադառնալ անընդհատ փոփոխվող արվեստի պրակտիկաներին: Ի՞նչ դեր են համադրման տեսությունները կատարում պրակտիկայի մեջ: Արդյոք դրանք ունե՞ն պրագմատիկ կերպ, որը հնարավոր է դարձնում կիրառել տեսությունները պրակտիկայի եւ կրթության մեջ, թե՞ դրանք ինքնավար գործառույթ ունեն, որն ուղղված է դիսկուրսիվ շուկայում որոշակի դիրքավորում գրավելուն: 

Սրանք որոշ հարցեր են, որոնց մենք կցանկանայինք անդրադառնալ AICA-Հայաստանի տարեկան կուրատորական ծրագրի շրջանակներում՝ կենտրոնանալով կուրատորական կրթության, տեսությունների ու պրակտիկաների հատման վրա: Ժամանակակից արվեստի կուրատորների ամառային սեմինարների ծրագրի 4-րդ թողարկումը, որը կրում է «Համագործակցական կուրատորությանն ընդառաջ. Ժամանակակից արվեստը գլոբալ արվեստի շուկայի դարաշրջանում» համախմբում է արվեստի համադրողների, տեսաբանների ու գիտնականների, որոնք ներգրավված են կուրատորական կրթության եւ պրակտիկայի համար հետազոտելու ու համապատասխան մեթոդներ ու մոդուլներ գտնելու ընթացիկ տեսական ու պրակտիկ խնդիրների մեջ: 

Մեկշաբաթյա սեմինարները կազմված են դասախոսություններից, կլոր սեղան քննարկումներից եւ հանրային ընծայումներից: Բանախոսներն, այդ թվում՝ Ամառային սեմինարների ծրագրի որոշ նախկին մասնակիցներ, հատուկ հրավիրված են այս միջոցառմանը AICA-Հայաստանի կողմից: 

Սեմինարներն ունենք երեք բաղադրամաս՝ հրավիրված մասնագետների ամենօրյա դասախոսություններ կուրատորական կրթության տարբեր մոդելների եւ տեսությունների շուրջ, համադրությանն ու կուրատորներին ինչպես նաեւ՝ ընդհանրապես մշակութային գործիչներին, կրթելու հետ կախված տեսական խնդիրների շուրջ մոդերացված կլոր սեղան քննարկումներ, արվեստի հրավիրված կուրատորների կողմից որոշակի կուրատորական պրակտիկաներին անդրադարձող հանրային ընծայումներ: 

ԾՐԱԳԻՐ 

Հուլիսի 27, երկուշաբթի։ Արվեստը որպես տնտեսություն 

10:00 -10:45 Ծանոթություն։ Նազարեթ Կարոյան և Անժելա Հարությունյան 

Արվեստի կրթությունն ու քննադատությունը 

Այս բանախոսության մեջ մենք, իբրև արվեստի կրթության մեջ ներգրաված համադրողներ եւ քննադատներ, կտեսաբանենք մեր պրակտիկայի տարբեր մոդելներ: Մենք կքննարկենք որոշ ուղիներ, որտեղ կրթական նախաձեռնությունները դառնում են մեր քննադատական պրակտիկայի ընդլայնում եւ ելակետ: Մենք նաեւ կուրվագծենք 2009 թ. ամառային սեմինարների ծրագրի 4-րդ թողարկման իրավիճակի նկարագրությունը, խնդիրներն ու օրակարգը: 

11:00 -12:30 Դասախոսություն։ Արազ Օզգուն 

«Հետ–ֆորդիզմ, նեոլիբերալիզմ ու մշակութային արտադրություն» 

Հետֆորդականության բնորոշ առանձնահատկություններից մեկը նրանում է, որ այն ներառում է աշխատանքի եւ արժեքի որոշակի ձեւեր (որոնք մեր կարծիքով մինչ այժմ մշակութային արտադրության ոլորտին էին պատկանում)՝ իբրեւ տնտեսական արտադրողանակության գերիշխող ձեւեր: Նման պայմանները մեզ ստիպում են մի կողմից վերանայել քաղաքական տնտեսության հիմնական եզրաբանությունը, որը մինչ այժմ մեզ մատակարարել է քաղաքական քննադատության եւ գործողության հիմքով, եւ մյուս կողմից՝ մշակութային արտադրության պրակտիկաները, որոնցում մասնակցում ու մեր նպաստն ենք բերում՝ իբրեւ արվեստագետներ եւ մշակութային արտադրողներ: Դիտարկելով մշակութային արտադրության որոշակի վայրեր, ինչպես Նյու Յորքը, Բեռլինը եւ Վիեննան, այդ դասախոսությունը նպատակ ունի քննարկել ժամանակակից գեղարվեստական եւ մշակութային արտադրության որոշակի եղանակներ եւ պահեր, որոնցում մշակութային արտադրությունն արտիկուլացնում է կապիտալիստական արտադրության փուլերը, նոր լիբերալ նման պրակտիկաների շրջանակներում ձեւավորված մշակութային քաղաքականություններ (ինչպես «ստեղծագործական արդյունաբերությունների» ծրագրեր/դիսկուրսներ), եւ ենթակայություններ, սոցիալական հարաբերություններ եւ դիմադրության ներուժեր: 

13:30 -15:00 Կլոր սեղան (վարող՝ Մարկո Ստամենկովիչ) 

«Արվեստի, արվեստի կրթության ու կուրատորության տնտեսությունն արվեստի գլոբալ շուկայի շրջանառության մեջ» 

Համադրությունը, գուցե առավել, քան ժամանակակից մշակութային պրակտիկայի ցանկացած այլ ձեւ, մասնակցում է շրջանառության յուրահատուկ տնտեսությանը, քանի որ այն ուղղակիորեն կապված է արժեքի արտադրության հետ: 

Ինչպե՞ս է արվեստի արտիկուլյացիան մասնակցում «մասնագետների» արտադրության մեջ, որոնք պետք է հատուցեն եւ վերարտադրեն արվեստի սպառման գոյություն ունեցող կապիտալիստական ձեւերին: 

Արդյոք մենք կարո՞ղ ենք մատնացույց անել կուրատորական կրթության որոշակի քաղաքականություն եւ տնտեսություն: Արդյոք մենք կարո՞ղ ենք ձեւակերպել այլընտրանքային ռեժիմներ/մեթոդներ ու տնտեսություններ, որոնք կարող են մարտահրավեր նետել կապիտալի գերակա շրջանառությանը, որում գեղարվեստական ու կուրատորական պրակտիկաները հաճախ մասնակցում են: 

19:00 -20:30 Արվեստագետների հանրային ելույթ 

Լուսինե Դավիդյան և Արփի Ադամյան։ Ուրվական արխիվներ նախագիծ 

Մհեր Ազատյան։ Առօրեա կյանքի հնագիտություն 

Հուլիսի 28, Երեքշաբթի։ Դեպի քննադատական կրթություն և հետազոտության նոր մեթոդներ 

10:00 -11:30 Դասախոսություն, Քլեմենտին Դելիս 

«Ապագա հետազոտական հավաքածուները քննադատական կուրատորության պայմաններում» 

«Ապագա հետազոտական հավաքածուներ»-ը հարցականի տակ է դնում այն ֆիզիկական ու հղացային կերպարանքը (shape) որ ապագա հետազոտական հավաքածուները կարող են ընդունել, եւ ինչպես դրանք կարող են նպաստել բեկումներին գեղարվեստական պրակտիկայում եւ հետազոտության մեջ: 

Եթե նախորդ ուսումնական study հավաքածուները կառուցված էին արվեստի գործերի, արտեֆակտների եւ տարբեր տիպի ֆիզիկական օբյեկտների վրա, կարո՞ղ ենք մենք պատկերացնել նվազ նյութի վրա հիմնված հավաքածու՝ մեկը, որ համախմբում է ավելցուկներ, հղացային սեւագրեր եւ հետազության ու արտադրության նախատիպեր: 

Կարո՞ղ է ապագա հետազոտական հավաքածուն ընկալվել իբրեւ արվեստագետների, կուրատորների, կոլեկցիոներների եւ ուսանողների միջեւ հետազոտության ու հաղորդակցության կոլեկտիվ գործ ու դրանով աջակցել ժամանակակից արվեստի, տեսողական մշակույթի ու համադրման ուսումնասիրության մեջ նոր մոտեցումների էվոլյուցիային: 

Ի՞նչ տիպի կուրատորական մոտեցում կպահանջի ապագա հետազոտական հավաքածուն: 

Արդյոք այն մեզ հայտնի սենյակներ, թանգարանագիտական հարմարություններ եւ արխիվացման ընթացակարգ կպահանջի՞: 

Ինչպե՞ս են գործող արվեստագետները նույնականանում նման հավաքածույի ներդրման ներուժի հետ, որը հղանում է իբրեւ ապագա հաստատության հիմնաքար: 

13:00 -14:30 Կլոր սեղան (վարող՝ Լալի Պերթենավա) 

«Արվեստի կրթությունը որպես քննադատական պրակտիկայի վայր» 

Մենք կքննարկենք, արդյոք արվեստի քննադատությունը կամ որեւէ յուրահատուկ արտիկուլյացիա այս դաշտում կարող է հարստացնել ժամանակակից կուրատորական կրթությունը: 

Արդյոք հնարավո՞ր է վերաձեւակերպել քննադատական կրթությունն՝ անկախ մի կողմից լիբերալ հանդուրժողականությանից եւ մյուս կողմից՝ կապիտալիզմի ստանդարտ քննադատությունից (որն արդեն իսկ ներառված է այն նույն համակարգի մեջ, որի վրա այն փորձում է հարձակվել): 

19:00 -19:45 Հանրային ելույթ, Նաթ Մյուլլեր 

«Կուրատորական աֆֆեկտ։ Ավելցուկային արժեքը գլոբալիզացիայի դարում» 

Նախորդ տասնամյակի ընթացքում տեղի ունեցած վավերագրական շրջադարձի արդյունքում արվեստագետներն, ինչպես եւ կուրատորները, սկսեցին իրենց թեմային այլ կերպ վերաբերվել: 

Երրորդ կողմի, ինչպես՝ մշակույթի նախարարությունների, ֆինանսավորող մարմինների ու այլ քաղաքական վարչական մարմինների ճնշումները ժամանակի ընթացքում ֆունկցիոնալություն են վերագրել գեղարվեստական պրակտիկային, ինչպես օրինակ՝ հակամարտության լուծում, միջմշակութային երկխոսության խորացում եւ այլն 

Ինչպե՞ս է «աֆեկտի» տարրը տեղավորվում այս կաճառների շրջանակներում: 

Արդյոք այն դարձե՞լ է արտիստական եւ կուրատորական «ոչ-ոչ», թե 

կա աֆեկտն իբրև մաքուր գիտելիք և գիտելիքի արտադրության գործակալ վերատեղայնացնելու ու վերաքննելու ճանապարհ: 

Ի հավելումն՝ անդադար ճգնաժամի մեջ գնվող վերընծայման ներկայիս համակարգերով ինչպե՞ս կարող են աֆեկտիվ գեղագիտական պրակտիկաները հաղթահարել բացումները գեղարվեստական արտադրության շրջանակներում եւ խզել կապը ըմբռնման եւ վերջինիս կառավարման ներկայիս մոդելների հետ: 

20:00-20:45 Հանրային ելույթ, Մարիաննա Հովհաննիսյան 

Մարիաննա Հովհաննիսյանը կներկայացնի իր վերջին կուրատորական փորձառությունը 2008-2009թթ. L’Ecole du Magasin միջազգային կուրատորական կրթության ծրագրի 18-րդ ուսումնական տարվա ընթացքում: 

Նա կծանոթացնի «Սեզոն 18» խորագրի ներքո զարգացած կոլեկտիվ նախագիծը եւ «Արխիվ-պրակտիկա» կոչվող իր անհատական հետազոտությունը: 

Այս նախագծի առաջին հանրային բաժինը Season18.com-ն էր, մի բլոգ, որում մասնակիցները կապակցում էին 6 անհատական հետազոտական ծրագրերի իրավիճակը եւ հրապարակում այն մեկ թեմատիկ խմբակային քննարկում շաբաթական «դրվագների» միջոցով: 

Հուլիսի 29, չորեքշաթի,: Կուրատորը՝ որպես արտադրող 

10:00-11:30 Դասախոսություն 

Մել Ջորդան և Էնդի Հյուիթ– Ֆրիիիի խումբ 

Այս բանախոսության մեջ մենք ջանում ենք պատասխանել համագումարի կազմակերպիչների բարձրացրած հարցերից երկուսին՝ հնարավո՞ր է պատրաստել կուրատորներ, որոնք ի վիճակի են անդրադառնալ արվեստի անընդհատ փոփոխվող պրակտիկաներին, ի՞նչ դեռ են համադրության տեսությունները խաղում պրակտիկայում: 

Մենք փորձ ենք անում ուսումնասիրել ցուցադրման, հրատատարակչության գործառույթն ու ցուցահանդեսի դերը արվեստի գործերի արտադրության մեջ: 

Մենք նպատակադրված ենք ուսումնասիրել, թե ինչպես են արվեստագետներն օգտագործում ցուցահանդեսը՝ իրականացնելու եւ հրապարակելու իրենց արվեստի գործերը, եւ ինչպես են կուրատորներն ու արվեստագետները միասին արտադրում (մտադրված թե ոչ) արվեստի գործերի իրականացման մեջ: 

Մենք այս բանախոսությունը բաժանել ենք 3 մասի՝ 

1. Հետարվեստանոցային արտադրություն 

2. Ցուցահանդեսն իբրեւ հանրային տարածք 

3. Համադրվելը՝ Freee-ն համատեղ արտադրության շուրջ 

13:00-14:30 Կլոր սեղան վարողներ՝ Յոաննա Սոկոլովսկա և Սարա Ստենցեր) 

«Կուրատորություն՝ ընդլայնված դաշտում» 

Կուրատորություն՝ ընդլայնված դաշտում. Համադրություն եւ ստեղծագործություն՝ կուրատորն իբրեւ միջնորդ/թարգմանիչ 

Ցուցադրանքներն ու ցուցահանդեսները հաճախ ոչ միայն ձեւավորում են արվեստի գործերի մեկնողական հարացույցերը, այլեւ տեղեկացնում դրանց ժամանակավոր արտադրությունը: 

Ապա, ցուցահանդեսը հաճախ իմաստի արտադրության տեղ է՝ հաճախ ուրվագծելով գեղարվեստական պրակտիկայի տրամագիծը: 

Կարո՞ղ է արդյոք կուրատորական միջնորդությունը ինքնին գեղարվեստական պրակտիկայից անբաժանելի լինել, թե՞ կուրատորը պարզապես նա է, ով արվեստի գործի վերընծայման եւ մեկնման շրջանակ է տրամադրում: 

Ինչպե՞ս ենք մենք հարաբերվում կուրատորական ստեղծագործականության հետ, կամ, ավելի շուտ, դրա ռեպրեսիային մի ժամանակաշրջանում, երբ քաղաքականապես կոռեկտ կուրատորը պետք է հրաժարվի իր ստեղծագործական գործակալ լինելու իր ձգտումներից , որպեսզի արվեստագետին ապահով լավագույն հնարավոր ուշադրությամբ: 

Ինչպե՞ս է հնարավոր արտիկուլացնել բազմանշանակ դիրքավորումներ, որոնցում կուրատորի ստեղծագործականությունը համընկնում է արվեստագետի՝ իր եւ իր հավասարակիցների (peers) գործերի ընտրության, ցուցադրման եւ մեկնաբանության մեջ մասնակցելու ցանկության հետ: 

19:00-19:45 Հանրային պրեզենտացիա, Սառա Ստենցեր 

Օգտվելով կուրատորի իմ փորձից եւ գիտելիքից, ես կազմակերպեցի «Երիտասարդ ժամանակակից պնդումներ» Young Contemporary Statements ցուցահանդեսը եւ այն ներկայացրեցի բազմաթիվ փուլերում: 

Առաջնային նպատակը մի տարածք արտադրելու ցանկությունն էր, որում հանդիսատեսը կտեսնի եւ կուսումնասիրի այն ժամանակակից հունգարական գործերը, որոնք խորապես քննում են այնպիսի հիմնային fundamental հարցեր, խնդիրներ, լարումներ եւ փակուղիներ, որոնք գերիշխող են ժամանակակից Հունգարիայում եւ ավելի լայն, գլոբալացված աշխարհում: 

Առաջին ցուցահանդեսը վիրտուալ ժողովրդավարական սրահ էր, որում 35-ից ցածր տարիքի արեստագետները կարող էին հայտեր ներկայացնել ինտերնետի միջոցով: 

Այդ գործերը կարելի է ազատորեն դիտել www.fika.hu կայքում. Այս նախագշի բոլոր այլ փուլերը նույնպես կարելի է տեսնել կայքում: 

Իմ կողմից կատարված ընտրությունը իրադրության յուրատեսակ զեկույց է, մինչդեռ ցուցահանդեսը, որ տեղի է ունեցել Պիթում, փորձում էր նկարագրել քննադատական մոտեցումների մտավոր, ֆորմալ եւ էֆեկտուալ հոգնակիությունը՝ տալով մեզ շրջապատկող իրականության ընդարձակ պատկեր՝ մեր առջեւ ծառացող խնդիրների նորարարական եւ անհատական վերլուծության միջոցով: 

Ես կցանկանայի խոսել այս բաց կանչի ընթացքում իմ ունեցած փորձառությունների մասին, որը ես կազմակերպել էի առանց հաստատության՝ եվրոպական ֆինանսական օգնությամբ, եւ կիսվել հանդիսատեսի հետ այն բարդությունների ու խնդիրների մասին, որոնք ես բախվել եմ իմ կուրատորական աշխատանքի ընթացքում՝ նախապատրաստման ու ցուցահանդեսի ժամանակ: 

20:00-20:45 Հանրային պրեզենտացիա, Լալի Պերթենավա 

Ես կներկայացնեմ Արվեստի մասնագետների «Արխիդրոմ» ծրագիրը, որն ուղղված է Վրաստանում ժամանակակից արվեստի զանգվածայնացմանն ու ժամանակակից արվեստի կենդանի արխիի ստեղծմանը: 

Նախագծի հիմնական նպատակներից է տարածություն բացել Վրաստանում անկախ կուրատորական պրակտիկաների համար: 

Ի՞նչ է նշանակում ժամանակակից արվեստ համադրել Վրաստանում, որտեղ տարածքը ժամանակակից արվեստի համար սահմանափակված է, իսկ դրա հանրային ընդունելությունը չի կարող մրցել մշակութային ժառանգության ընդունելության հետ: 

Միաժամանակ՝ արվեստում տարբեր պրակտիկաները նկարագրելու համար «կուրատոր» եզրի կիրառության աճող ժողովրդականություն է նկատվում: 

Կուրատորներին մարտահրավեր է նետվում ձեւավորել Վրաստանի չհամակարգված արվեստի դաշտը եւ ուղղություն տալ նոր առաջացող արտիստական նախաձեռնություններին: 

Հուլիսի 30, հինգշաբթի, Կրթության պրակտիկան ու մեթոդները 

10:00-11:30 Դասախոսություն։ Մալքոլմ Մայլզ 

«Ժամանակակից արվեստ, Տեսություն ու Կրթություն» 

20-րդ դարի ընթացքում ամենապրոֆեսիոնալ ավեստագետները մասնագետի որակավորում են ձեռք բերել արվեստի դպրոցներում իսկ բոլորովին վերջերս՝ համալսարանների արվեստի, դիզայնի եւ մեդիայի ֆակուլտետներում: 

Միեւնույն ժամանակ՝ եվրոպական երկրներից շատերում արվեստի ակադեմիաները հիմնված են քիչ թե շատ 19-րդ դարի արվեստանոցի մոդելի վրա, որտեղ «վարպետները» ժամանակ առ ժամանակ մեկնաբանում են իրենց ուսանողների գործերը: 

Արվեստի պրակտիկաների եւ արվեստի կրթության միջեւ հարաբերությունները երկկողմանի են՝ արվեստի կրթությունը տեղեկացնում է արվեստի պրակտիկան, բայց նաեւ՝ տեղեկացվում է վերջինիս կողմից: 

1960-ականներից՝ թե՛ փոփ արվեստի եւ թե՛ կոնցեպտուալիզմի (եւ «թույլատրելի հասարակության»/ ‘permissive society‘ ) շրջանից արվեստի ավանդական ձեւերի՝ գեղանկարչության, քանդակի, լուսանկարչության, կինոյի եւնի միջեւ սահմանները չէին հսկվում, արվեստը քննադատորեն տեղակայված էր ընդլայնված դաշտում, իսկ նոր հիբրիդային արվեստի ձեւեր առաջանում էին արվեստի, տեսության/քննադատություն ու համադրության միջեւ: 

Այժմ շատ կրթական հաստատություններում առկա են կրթության տարբեր մոդելներ՝ սկսած 19-րդ դարի դասասենյակից մինչեւ 21-րդ դարի մեդիա լաբորատորիա: 

Սա արտացոլում (կամ ձեւավորում է) նոր մշակութային պրակտիկաներ, որոնք պլուրալիստական, դիպվածական (contingent), սուբյեկտիվիստական եւ ամբիվալենտ են այն հասարակության հետ իրենց հարաբերություններում, որում որ տեղակայված են: 

Վերջին քննադատական շրջանակների շարքում են հարաբերական գեղագիտությունն ու ալտեր-արդիականությունը: 

Արվեստի ի՞նչ տիպի կրթություն է կիրառվում այս շրջանակներում: 

Արդյոք արվեստի կրթությունը ձգտո՞ւմ է այսօր նոր շրջանակներ ձեւավորել (օրինակ՝ գլոբալացված արվեստի շուկայից դուրս), կամ շրջանավարտներին զինել գոյություն ունեցող շրջանակներում հաջողության հասնելու համար: 

13:00-14:30 Կլոր սեղան (վարողներ՝ Սառա Ստենցեր և Յոաննա Սոկոլովսկա)։ Կրթության մանկավարժություն, ընթերցանության քննարկում, Ժակ Ռանսիերի «Անգետ ուսուցիչը» http://www.scribd.com/doc/11669548/Ranciere-The-Ignorant-Schoolmaster 

Ինչպե՞ս է հնարավոր դասավանդել առանց հիերարխիաներ կառուցելու եւ վերարտադրելու մեկի միջեւ, ով «գիտի», եւ ո «անգետ» է: 

Որո՞նք են բացատրության վրա հիմնված կրթության հաստատված մեթոդների հետեւում կանգնած ուժերից որոշները: 

Արդյոք կրթողների ընտրությունը բացարձակապես ընկա՞ծ է Սոկրատես եւ Օրակլես լինելու մեջ, թե կա այլընտրանք: Այս կլոր սեղանը 

Մասնակիցներին հանձնարարվում է կարդալ Ժակ Ռանսյերի «Անգետ ուսուցիչը» (http://www.scribd.com/doc/11669548/Ranciere-The-Ignorant-Schoolmaster ): 

Մենք կքննարկենք եւ կփորձարկենք ազատագրական ուսուցման Ռանսիերի առաջարկները: 

19:00-19:45 Հանրային ելույթ, Յոաննա Սոկոլովսկա 

«Մեկ այլ քաղաք, մեկ այլ կյանք –արխիվներ», ծանոթություն և վիդեո ցուցադրություն 

Ծրագիրը, որը բաղկացած է վիդեո գործերից եւ արտիստական ակցիաների վավերականացմամբ, հղանում է իբրեւ «Մեկ այլ քաղաք, մեկ այլ կյանք» (www.ancity.blogspot.com)նախագիծն ուղեկցող արխիվի ձեւափոխված եւ ընդլայնված տարբերակ, մի ծրագրի, որ ընթացել է Վարշավայում՝ 2008 թ.: 

Արխիվի նպատակն է քարտեզագրել այն ճանապարհները, որոնցով ժամանակակից արվեստագետները վերընծայում եւ ներգրավվում են տարածական, գեղագիտական, սոցիալական եւ քաղաքական այն ռեժիմների մեջ, որոնք զարգացել են Արեւելյան Եվրոպայի տարբեր քաղաքներում՝ 1980-ական թթ. Վերջերին եւ 1990-ական թթ. սկզբին: 

Արխիվը սերտորեն կառուցվում է մի քանի թեմատիկ հարցերի շուրջ: 

Որոնք են հեղափոխության, կոմունիզմի եւ սոցիալիստական արդիության լքված գաղափարների ժամանակակից հետեւանքներն ու ներուժը, որոնք իրականացվում էին քաղաքային պլանավորման ու կոլեկտիվ ինքնությունների մեջ: 

Ինչպե՞ս է քաղաքների բազմազան նյութական շերտերում մակագրված ապակառուցման ու շինարարության դիալեկտիկան կապվում հիշելու գործողության եւ պատմությունը (նորից) գրելու շարունականան գործընթացների հետ: 

Ինչպե՞ս են արվեստագետներն իրենց դիրքավորում մշակութային արտադրության երկիմաստ դաշտում: 

Ինչպիսի՞ դեր կարող են նրանք խաղալ տնտեսության (խորհրդանշական կապիտալ) եւ ընթացիկ ձեւափոխություն կրող քաղաքների հանրային տարածքում: 

Ընտրանին կընդգրկի: Chto Delat?-ի, Škart-ի, Zbyněk Baladrán-ի, Mona Vătămanu & Florin Tudor-ի, Khinkali Juice-ի, Miklós Erhardt-ի, R.E.P.-ի, Voina-ի, Angelika Fojtuch-ի, Karol Radziszewski-ի 

Ընտրված են Chto Delat?-ի, Škart-ի, Zbyněk Baladrán-ի, Mona Vătămanu & Florin Tudor-ի, Khinkali Juice-ի, Miklós Erhardt-ի, R.E.P.-ի, Voina-ի, Angelika Fojtuch-ի, Karol Radziszewski-ի գործերը: 

20:00-20:45 Հանրային ելույթ, Վիվիանա Չեքիա 

«ՇՐՋԱՆԱԿ» 

Փոխառելով Նորման Բրայսոնի կողմից մեջբերվող՝ Ջոնաթան Քալլերի եզրը՝ ՇՐՋԱՆԱԿ, Վիվիանա Կեկիան կփորձի վերակառուցել արվեստի հարացույցները՝ համագործակցային կուրատորական նախագծի միջոցով, որում նա այս տարի ներգրավված էր: 

Հետազոտելով Սլովակիայի հանրապետության, Ռումինիայի եւ Հայաստանի արվեստը՝ նա ավելի շատ բան պարզեց այդ համատեքստերի արվեստի սեմիոտիկ եւ գաղափարական տարածքներում տարբեր զարգացումների մասին, քան, ի համեմատություն, Իտալիայի կամ Իսպանիայի: 

Նա բաց խմբային քննարկում կստեղծի այն բանի մասին, թե ինչ է անհրաժեշտ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ՝ արվեստի եւ մշակույթի համար տարածքներ բացելու համար: 

Հանդիսատեսի օգնությամբ նա հասարակական տրիբունալ կստեղծի: 

Հուլիսի 31, ուրբաթ 

10:00 -11:00 – Վիդեո ցուցադրության ծրագիր I։ Եվա Խաչատրյան 

11:30 -13:00 – Ճաշ և լողի դասեր։ Գրիգոր Խաչատրյան 

14:00 -15:00 – Այցելություն Կարինե Մացակյանի արվեստանոց 

19:00- 20:00 – Հանրային զրույց Մարկո Ստամենկովիչի հետ։ Վարող՝ Անժելա Հարությունյան, «Մեդուզայի Լողը» 

SPLAV MEDUZE-ն հաշվի է առնում (առանց անհրաժեշտաբար հղելու) մշակութային գիտակցության ուղենիշերի շուրջ առասպելներն ու պատկերագրությունները, որոնք բացատրվում են նույն անունը կրող կանոնային արվեստի գործերով՝ Թեոդոր Ժերիկոյի 

Le Radeau de la Méduse (1819)կտավը և Կարպո Գոդինայի Splav Meduze (1980) ֆիլմը, կամ, օրինակ, ուղղակիորեն հղելով այնպիսի պատկերավոր օրինակների, ինչպես Ջուլիան Բարնզի «Աշխարհի պատմությունը 10 ու կես գլուխներում» (1989) նորավեպը, և Մարտին Կիպենբերգերի «Ֆրանց Կաֆկայի «Ամերիկայի» երջանիկ ավարտը» (1994) ինստալյացիան: 

Այն նաեւ հաշվի է անռում (առանց համեմատվելու հավակնության) տասնիներորդ դարասկզբի հանրաճանաչ նավաբեկության պատմական իրադարձության («ինչ-որ մի տեղ» Արեւմտյան Աֆրիկայում, «Մավրիտանիայի անհյուրընկալ ծովեզրից» անդին եւ օտարերկրյա ինքնիշխան տիրապետության իրակույթի շրջանակներում, բայց ոչ՝ ժամանակի արեւմտաեվրոպական աշխարհաքաղաքական «հյուրընկալ» ծոցում, եւ այսպիսով՝ հեռու, բավականին հեռու գաղութային արագընթաց հածանավի մեկնման կետից, իր անձեռնմխելի եւ անպարտելի հայրենիքից) հետ կապված նախընթաց տեսողական կամ ասոցիատիվ նմուշների շուրջ ժամանակակից մեկնաբանությունների, մեջբերումների եւ/կամ մակաբուծման անսահման քանակությունը: 

SPLAV MEDUZE-ն կապակցվում է այս պատմական եւ մշակութային օրինակներին զուտ իբրեւ մեկնման ընդհանուր եւ քննադատական կետ (եւ հրավեր դեպի) հղացային եւ ստեղծագործական դեպի Հնարավորությունների անհայտ Երկիր նավարկության/ճամփորդության համար: 

Այն մեկուսացած փորձառությունների գոյություն է փնտրում մարդկանց, ապրանքների եւ նշանների շարունակական գլոբալ շրջանառության մեջ, , եւ հնարավորություններ որոնում առաջադիմորեն պահպանողական մտածողությունների եւ հաստատութենականացված նորմատիվության կոնֆորմիստական հանդիսանքում սեփական հեռանկարն ընտրելու անհատի ազատության համար: 

*Splav (սլովեներեն, գոյ.) = լաստ, լաստանավ – կամուրջ, լողան, վիժում, պտղասպանություն, աբորտ, արհեստ 

SPLAV MEDUZE ցուցահանդեսը նախապատրաստվել է Zavod Celeia Celje Ժամանակակից արվեստի կենտրոնի Likovni սրահ-ի կողմից (2009 ցուցաշրջան). 

Օգոստոսի 1, շաբաթ – Վիդեո ցուցադրություն II – Անժելա Հարությունյան 

Կենսագրություններ 

Վիվիանա Կեկիա (* 1982) ծնվել է Տրոյայում, առասպելական քաղաքի Տրոյայի նույնանուն քաղաքում, իբրեւ Իտալիայի Պուլիա տեղանքի քաղաքացի, որն աշխարհում հայտնի է Օդերիկո դա Բենվենուտոյի բրոնզեքանդակ դռներով իր 12-րդ դարի տաճարի շնորհիվ: 

Նա ավարտել է Միլանի Բրերայի ակադեմիայի Կոմունիկացիայի եւ ժամանակակից արվեստի եւ կազմակերպման ֆակուլտետը: 

Նա բազմաթիվ միջոցառումներ է համադրել, այդ թվում՝ Invasioni Sistematiche («Համակարգային արշավանքներ»): 

Ի զուգադիպում այս միջոցառումը, նա իր հարազատ քաղաքի մոտակայքում Casinprovisando խորագրի ներքո տնային լաբորատոր փորձարկում է անցկացրել արվեստագետների, կուրատորների եւ արվեստի բնագավառում այլ գործիչների մասնակցությամբ: 

Նա այժմ Մշակույթի կառավարման գծով իր մագիստրական կրթությունն է ավարտում Իտալիայի Տրենտո քաղաքում: 

Նա նաեւ աշխատում է իբրեւ հետազոտող Սլովակիայի հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում: 

Նրա հետաքրքրությունների շրջանակում է արեւելաեվրոպական ժամանակակից արվեստը: 

Քլեմենտին Դելիսն անկախ կուրատոր է, հետազոտող եւ հրապարակող: 

Նա արվեստ ուսանել է Վիեննայում եւ դոկտորական աստիճան ստացել Լոնդոնի համալսարանի Արեւելյան եւ աֆրիկական ուսումնասիրությունների ֆակուլտետում: 

Վաղ կուրատորական աշխատանքը ներառում է Lotte or the Transformation of the Object ( «Լոտե կամ Օբյեկտի տրանսֆորմացիան»), Exotic Europeans (National Touring Exhibitions, London, 1990) («Էկզոտիկ եվրոպացիներ») եւ Seven Stories about Modern Art in Africa (Whitechapel Gallery; Konsthalle Malmo 1995-96) («7 պատմություն Արդի արվեստի մասին Աֆրիկայում»): 

1992-1995 թթ. նա Լոնդոնի Թագավորական ակադեմիայի africa95 ժամանակակից արվեստի փառատոնի գեղարվեստական տնօրենն էր: 

1996 թ.-ից նա արտադրել է գրողների եւ արվեստագետների Metronome հանդեսը, որը հրատարակվել է Դաքարում, Բեռլինում, Բազելում, Ֆրանկֆուրտում, Վիեննայում, Էդինբուրգում, Օսլոյում, Կոպենհագենում, Ստոկհոլմում, Փարիզում, Լոնդոնում, Պորտլանդում եւ Տոկիոյում. 

2003-ից նա ղեկավարել է Էդինբուրգի արվեստի քոլեջի Սենեգալում, Հնդկաստանում, Եվրոպայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում իր հետազոտական բջիջներն ունեցող Future Academy-ն (Ապագա ակադեմիան) : 

2007 թ.-ին նա, Էդինբուրգի արվեստի քոլեջի, Շոտլանդիայի Ազգային պատկերասրահի եւ մեկենաս Չարլզ Էսփրիի հետ համատեղ հիմնել Randolph Cliff արվեստագետների կացության ծրագիրն Էդինբուրգում: Բնակվում է Լոնդոնում: 

Նազարեթ Կարոյանն անկախ կուրատոր է և քննադատ։ 2006թ.–ից սկսած Հայաստանում Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահն է ու կուրատորական ամառային սեմինարների համակազմակերպիչը։ 

Անժելա Հարությունյանն արվեստի պատմաբան ու քննադատ է։ Կահիրեի ամերիկյան համալսարանում ժամանակակից արվեստի դասախոս է ու արվեստի ծրագրի ղեկավարը։ 2006թ.–ից սկսած արվեստի կուրատորների ամառային սեմինարների համակազմակերպիչն է։ 

Մարիաննա Հովհաննիսյանն ունի ժամանակակից արվեստի ցուցահանդեսների եւ նախագծերի կազմակերպման եւ համակարգման փորձ, այդ թվում՝ Changes Through Exchanges («Փոփոխություններ փոխանակումների միջոցով») փորձարարական կրթական ծրագրի համակարգումը, որն իրականացվում է Գեղարվեստի ֆակուլտետի կողմից, Soviet AgitArt: Restoration «Խորհրդային Ագիտ.արվեստ. Վերականգնում» ցուցահանդեսի համակարգումը (կուրատոր՝ Բերալ Մադրա, արվեստագետներ Սամվել Բաղդասարյան, Արմինե Հովհաննիսյան): 

Նա մասնակցել է AICA-Հայաստանի կողմից կազմակերպվող Արվեստի կուրատորների միջազգային ամառային դպրոցին առաջին տարվանից ի վեր: 

2008 թ նա օժանդակել է Պատմության ստրատեգիաներ/ Արվեստի ստրատեգիաներ ցուցահանդեսը, որը հղացել է 3-րդ ամառային դպրոցի ընթացքում եւ իրականացվել Հայաստանում՝ Գյումրու 6- րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեի շրջանակներում: 

2008-2009 թթ. նա մասնակցել է Ֆրանսիայի L’Ecole du Magasin միջազգային կուրատորական վերապատրաստման ծրագրի 18-րդ դասաշրջանին: 

Դոկտոր Մալքոլմ Մայլզը Փլիմութի համալսարանում Մշակույթի տեսության պրոֆեսոր է։ Հեղինակ է Քաղաքային Ուտոպիաներ (2008), Քաղաքներ և Մշակույթներ (2007), Քաղաքային Ավանգարդներ (2004) գրքերի։ Այժմ հետազոտություն է կատարում Հերբերտ Մարկուզեի գեղագիտական տեսությանը նվիրված գալիք գրքի համար։ 

Նաթ Մյուլլերն անկախ համադրող եւ քննադատ է, որը բնակվում է Ռոտերդամում եւ Մերձավոր Արեւելքում: 

Նրա հիմնական հետաքրքրությունների շրջանակում են գեղագիտության, մեդիայի եւ քաղաքականության, ԶԼՄ – ների եւ արվեստի հատումները, ժամանակակից արվեստը Մերձավոր Արեւելքում: 

Նա դասավանդել է Վիլլեմ դե Kooning ակադեմիայում (Նիդեռլանդներ), ԱԼԲԱ-յում (Բեյրութ), Լիբանանի Ամերիկյան համալսարանում (Բեյրութ), եւ A.U.D. Դուբայում (ԱՄԷ): Նա պարբերաբար թղթակցում է Springerin-ին, Bidoun-ին, եւ MetropolisM-ին: 

Նրա ամենավերջին նախագծերից են The Trans_European Picnic – The Art and Media of Accession (Novi Sad, 2004) («Անդրեվրոպական պիկնիկ. անդամակցության արվեստն ու մեդիան»), DEAF_04: Affective Turbulence: The Art of Open Systems (Rotterdam, 2004) («DEAF_04. Աֆեկտիվ ալեկոծություն. Բաց համակարգերի արվեստը»), Փորձարարական հնչունային պերֆորմանսներ Միջին Արեւելքից»), DEAF07 (Rotterdam, 2007), ‘Between a Rock and a Hard Place? Negotiating Artistic Practice, Audiences, Representation and Collaboration within Local and International Frameworks’ (Amman, 2007). («’Between a Rock and a Hard Place? Բանակցելով արտիստական պրակտիկայի, հանդիսատեսի, վերընծայման եւ տեղական ու միջազգային շրջանակներում համագործակցության շուրջ») 

Արազ Օզգունը մեդիա տեսաբան է ու արվեստագետ։ Դասավանդում է Նյու Յորքի Նյու Սքուլ համալսարանի սոցիալական հետազոտությունների ֆակուլտետում, ինչպես նաև ավարտում արվեստի արտադրության քաղաքական տնտեսությանը նվիրված դոկտորական թեզը։ 

Յոաննա Սոկոլովսկան արվեստի պատմաբան ու կուրատոր է, բնակվում է Վարշավայում։ Ներկայումս աշխատում է Լայպցիգի Galerie für Zeitgenössische Kunst–ում որպես կուրատոր։ 

Մարկո Ստամենկովիչը Բելգրադում գործող անկախ կուրատոր է։ Մասնակցել է կուրատորական մի շարք միջազգային ծրագրերի ու ելույթներ ունեցել տարբեր կոնտեքստներոմ՝ Հայաստան, Նիդեռլանդներ, Սլովենիա, Հյուսիսային Կորեա, Իսպանիայում, Իտալիա, Գերմանիա, Եգիպտոս, Ավստրիա, Բելգիա, Խորվատիա, Էստոնիա, Իտալիա, Մակեդոնիա, Ռումինիա և այլն։ 

ՖՐԻԻԻ–ն արվեստագետների խումբ է, որի անդամներն են Մել Ջորդանը, Դեյվ Բիչը և Էնդի Հյուիթը։ Նրանք համատեղ արտադրում են լոզունգներ, ցուցապաստառներ ու այլ տիպի հրատարակություններ, որոնք մարտահրավեր են նետում կարծիքի ձևավորման հանրային ոլորտի առևտրային ու բյուրոկրատական գաղութացումը։ 

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.