Սիրով հրավիրում ենք Նեստ կացարանի կենվոր Արաքս Սահակյանի հանրային ներկայացմանը։
Նա կխոսի իր ստեղծագործական հետաքրքրությունների մասին, ինչպես նաեւ կներկայցնի արդեն իսկ իրականացրած որոշակի նախագծեր։
Արաքս Սահակյանը ծնվել է Հայաստանում։ Տասներկու տարեկան հասակում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Իսպանիա։ Սովորել եւ ավարտել է Ալիկանտեի համալսարանը՝ ստանալով թարգմանչի որակավորում (Իսպաներեն ֆրանսերեն)։ 2014 բնակություն է հաստատել Փարիզում եւ, շարունակելով իր կրթությունը, ի թիվս այլ ծրագրերի, սովորել է նաեւ Փարիզ-Սերժի պլաստիկական արվեստների բարձրագույն դպրոցում: ԺԱԻ Նեստ կացարանում հանգրվանել է է i-Portunus եվրոպական ճամփորդական դրամաշնորի այս տարվա առաջին մրցույթային ծրագրի օժանդակությամբ: Նա մասնակցում է ՆՓԱԿ- ում վերջերս բացված Ստվերներից դուրս խորագրով ցուցահանդեսին։