Ռեբեկա Սիլվիա Պոզներ

2025

Ո՞վքեր են շամանները, բանահավաքները, սուպերհերոսներն ու հոգեւոր խորհրդականները ժամանակակից աշխարհում: Արդյոք մշակութի ներսի՞ց են նրանք գալիս թե՞ դրսից. ինչպե՞ս ենք կարողանում գիտակցաբար ստեղծել սրբազան տարածքներ, որոնք թելադրված են մեր իսկ հոգեւոր եւ հոգեբանական ցանկություններով։

Այս չորեքշաբթի երեկո միացեք մեզ՝ Նիստուկաց արվեստային կացարանի ու Համայնքային արվեստի կենտրոնի նոր կենվորի հետ քննարկելու համար վերոնշյալ հարցերը, եւ արձագանքեք արվեստագետների հետ համագործակցության սույնով արվող իր կոչին։

Ռեբեկա Սիլվիա Պոզները, մեր նոր կենվորը, արվեստագետ է եւ համադրող Բրուքլինից(Նյու-Յորք)։ Նրա վերջին աշխատանքը միավորում է տեսողական արվեստի, ներսուզման պերֆորմանսի, համայնքի միջոցառման արտադրության ասպարեզները: ԺԱԻ-ում իր երեք շաբաթյա կեցության ընթացքում նա ուսումնասիրելու է արվեստագետի դերը որպես շամանի, սուպեռհերոսի եւ հեքիմի՝ ձգտելով միաժամանակ կապվել երեւանցի այն արվեստագետների հետ, որոնց աշխատանքում հատվում են վերոնշյալ գաղափարները եւ պրակտիկաները:

Նախագիծը ԺԱԻ-ում կեզրափակվի իբրեւ ներսուզման մի սրահ, որին մասը կկազմեն նկարիչ-համադրողի եւ համագործակցող արվեստագետների առաջընթացիկ գործերն ու փորձերը։ Ովքեր հետաքրքրված են ավելին իմանալու նախագծի մասին, եւ գաղափարներով ու գործով դրան նպաստելու, չորեքշաբթի երեկոյան հրավիրում ենք միանալ արվեստագետի զրույցին ու նախնական ներգրավվածությանը:

Կայքէջ

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.