2024թ․ սեպտեմբերի 28-ից 30–ը Իջևան համայնքում տեղի կունենա EU4Culture ցանցային փառատոնը. «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ»՝ «Հետքեր» խորագրով

2024

ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագիրը կհյուրընկալի «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ»՝ «Հետքեր» ցանցային փառատոնը 2024թ-ի սեպտեմբերի 28-30-ին։ Միջոցառումը տեղի կունենա Իջևան համայնքում։ Եռօրյա համայնքային փառատոնը նշում է EU4Culture քառամյա ծրագրի ավարտը:

Փառատոնը ընդգծում է EU4Culture-ի գործունեության ազդեցությունը Հայաստանի ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային և ստեղծարարության ոլորտների վրա: Ընդգրկելով տարբեր միջոցառումներ՝ փառատոնի տեղական և միջազգային ծրագրերը կներկայացնեն EU4Culture ծրագրի շահառուների, Հայաստանի տեղական արվեստագետների և ներկայացուցիչների գեղարվեստական ​​ստեղծագործությունները և կատարումները, ինչպես նաև Վրաստանից հրավիրված արվեստագետներին:

Փառատոնի նպատակն է համախմբել Իջևանը և հարակից 18 համայնքները՝ նշանների տեղադրման միջոցով՝ որպես հաղորդակցության, մշակութային արտահայտման, գիտելիքի փոխանցման և մշակութային ինքնության միջոց: Երեք օրվա ընթացքում համայնքի 18 գյուղերից յուրաքանչյուրում տեղի կունենան կավից պատրաստված հուշատախտակների բացումներ՝ ուղեկցվող Իջևան, Չարենցավան և Սևան համայնքների ստեղծագործական խմբերի երգ ու պարի կատարումներով: Այս ցուցատախտակները ավելին են, քան զուտ ցուցանակներ. դրանք գեղարվեստական ​​արտահայտություններ են, որոնք պատմում են մարդկանց և նրանց բնակավայրերի պատմությունները:

Փառատոնի միջազգային ծրագիրը տոնում է տարածքի բնությունը, պատմությունը և մշակութային ժառանգությունը: Միջոցառումները տեղի կունենան ամեն երեկո Իջևանի հանրային վայրերում։ Փառատոնի միջազգային ծրագրին կմասնակցեն չորս միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներ Վրաստանից և Հայաստանից: Տարբեր մեդիումներով (ձայնային արվեստ, կատարողական արվեստ, նոր մեդիա և ֆիլմերի ցուցադրություն) արվեստագետների այս միջամտությունները (ստեղծագործություններ կամ ներկայացումները) թողնում են հետքեր և նշաններ, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տեղանքի վերաիմաստավորման համար:

Փառատոնի ընթացքում նաև կանցկացվի կլոր սեղան-քննարկում, որտեղ տեղական և միջազգային արվեստագետները կկիսվեն «Արվեստի ապագան համագործակցության մեջ է» թեմայի շուրջ իրենց մտքերով։

Փառատոնի բոլոր միջոցառումները հանրային են և անվճար:

ԲԵՌՆԵԼ ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ

Լրացուցիչ տեղեկություններ․

7,85 միլիոն եվրո բյուջեով EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծարարության ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների ոչ մայրաքաղաքային բնակավայրերին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից:

EU4Culture-ի աջակցությամբ Իջևան քաղաքը մշակել և իրականացնում է Մշակութային ռազմավարություն: Իջևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է տեղական մշակութային և ստեղծարար ոլորտներին հետ՝ արդյունավետ ճանապարհային քարտեզ ստեղծելու համար, և EU4Culture փառատոնը նշում է համայնքի ձեռքբերումները: Փառատոնին մասնակցում են նաև ծրագրի մյուս երկու շահառու համայնքները՝ Սևանը և Չարենցավանը, որոնք ներկայացված են իրենց գեղարվեստական ​​խմբերով։

EU4Culture ցանցային փառատոնը. «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ»՝ «Հետքեր» իրականացվում է Գյոթե ինստիտուտի կողմից՝ Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի և Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.