Կատրին Բոլթ

2012

Ժամանակակից արվեստի ինստիտուտը եւ Արվարձան Մշակութային Կենտրոնը «ԺԱԻ-ն զրուցում է» շարքի շրջանակներում Օգոստոսի 30-ին, ժամը 19:00-ին հրավիրում է Կատրին Բոլտի հետ հանդիպման:

Արվարձան Մշակութային Կենտրոնի Artist in Residency ծրագրի շրջանակներում հյուրընկալել է ավստրիացի արվեստագետ Կատրին Բոլտին, որ կներկայացնի իր աշխատանքները և Երևանում իրականացվող նախագծերը:

Կատրին Բոլտը /ծնվ. 1979/ արվեստագետ է, որ ապրում և աշխատում է Վիենայում, Ավստրիա: 1997-2003 սովորել է Վիենայի Գեղարվեստի Ակադեմիայում: 2000-2003 համագործակցել է Մառլենե Հարինգի հետ՝ նրանց խումբը կրել է Halt+Boring /դադար+ձանձրույթ/ անվանումը: Աղջիկների խումբը բավական ակտիվ էր՝ իրականացրել են նախագծեր, վիդեոներ և ցուցադրություններ: 2003-ին նրանք ստացան Schindler-residency –ին Լոս Անջելեսում:
Բացի ներկայանալուց ցուցահանդեսների միջոցով Կատրին Բոլտի վերջերս իրագործված նախագծերից է «Հուշարձանը»՝ նվիրված երկու հարկադիր աշխատանքային ճամբարներին՝ Սուրբ Պյոլտենի մոտ, Ավստիայում /2010/, ինչպես նաև այլ նախագծեր հանրային տարածքում, և գործնական պարապմունքների և նախագծերի կազմակերպում՝ խթանող արվեստագետների փոխանակումը և ստեղծագործական համադրողական գործունեությունը:

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.