Մեր երկխոսության ընթացքում կցանկանայինք շարունակել խոսակցությունը՝ անդրադառնալու մեր ամենօրյա կրթական պրակտիկաների առաջացրած յուրահատուկ հրապուրանքներն ու մարտահրավերներն, ինչպես նաև՝ մեր ծրագրերի երկարատև տեսլականները։ Կցանկանայինք նաև քննարկել՝ ինչպես գործել լոկալ և գլոբալ համատեքստերում, և ինչ ռազմավարություններ կարելի է կիրառել հաստատութենականցումից զատ՝ արվեստի պատասխանատու կրթության համար։
2012-ի աշնանը Թիֆլիսի ԺԱԿ-ի կազմակերպած՝ արվեստի, կրթության և հետազոտության «Խաղից դուրս արդյունքներ» Թբիլիսիի 1-ին տրիենալեի ընթացքում ԺԱԻ Երևանը արվեստի այլընտրանքային կրթության հարթակներից մեկն էր, որը հրավիրվել էր՝ ցուցադրելու և քննարկելու դպրոցների մեթոդաբանությունները։
ԺԱԻ Երևանի և Թիֆլիսի ԺԱԿ-ի ոչ ֆորմալ մագիստրական ծրագրերը հարաբերականորեն վերջերս են հաստատվել։ Թեև տարբեր լինելով տեսության և պրակտիկայի իրենց սևեռմամբ՝ դրանք կիսում են հորիզոնական հիերարխիաների, քննադատական գիտելիքի փոխանակության նույն մոտեցումն ու ֆինանսապես անկայուն հետխորհրդային հասարակությունների նետած մարտահրավերների դեմ պայքարը։
Արվեստի այլընտրանքային կրթության պատմությունը նույնքան երկար է, որքան և ինքնին՝ արվեստի կրթությունը։ Հատկապես 20-րդ դարի ընթացքում աշխարհով մեկ հայտնվեցին արվեստի հաստատությունների դիդակտիկան և մանկավարժությունները խնդրականացնող տարբեր փոքր ձևաչափեր։
Այլընտրանքային պրակտիկաների մեծամասնությունը գոյություն է ունեցել միայն փորձարարական ձևերով՝ կարճ ժամկետով կամ՝ հետագայում միանալով հաստատված ինստիտուցիաների հաստատված կանոնին։