Կինոարվեստի աշխատանոց Շան ՄքՔալիսթերի հետ

2014

Դասընթացն ուղղված է սկսնակ ռեժիսորներին, արվեստագետներին, ինչպես նաև՝ կինոյի/արվեստի ուսանողներին, ովքեր հետաքրքրված են համատեղ նախագիծ անել սիրիացի փախստականների իրավիճակի շուրջ՝ Հայաստանում։ Դասընթացի նպատակն է՝ ստեղծել առցանց հարթակ դասընթացի մասնակիցների ստեղծած կարճամետրաժ դրվագներով։ Ուստի աշխատանքը կշարունակվի առցանց՝ 2-օրյա դասընթացի ավարտից հետո։

Առաջին օրը ուսանողները կմասնակցեն Շոնի ամենավերջին, բայց դեռ չֆինանսավորված ընթացիկ նախագծի՝ «Սիրիական սիրո պատմության» (A Syrian Love Story) դեպքի ուսումնասիրությանը (case study), որի միջոցով քննարկում կծավալվի՝ ինչպես մոտենալ թեմային և նախագծի հետազոտություն անել։

Երկրորդ օրը թիմը կքննարկի նախաարտադրությունը, սցենարի մշակումն ու հետագա համագործակցության ասպեկտները։ Շոն Մակալիսթերը կուղղորդի ավարտական նախագիծը։

Similar Courses

May 29, 2025

Ռեգգի Ֆոյթլենդեր Նախագիծ Հայաստան

May 29, 2025

Մեր լավաշ

May 29, 2025

Լյուդ Ռենո. Այլ հայացք
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.