Ժամանակակից արվեստի ինստիտուտը հրավիրում է արվեստագետ Միքայել Օհանջանյանի (Հայաստան/Իտալիա) հետ հանդիպում-զրույցի:
Օհանջանյանը Վենետիկի արվեստի միջազգային 56-րդ բիենալեի «հայություն» տաղավարի մասնակից է: Արվեստագետը կներկայացնի իր անցած ստեղծագործական ուղին,կանդրադառնա փորձառությանը,որ ձեռք է բերել Երևանից Ֆլորենցիա կրթական ու արվեստային միջավայրերը փոխելու ընթացքում,կարծարծի ստեղծագործության նյութական ու հղացական խնդիրները,կտա որոշ լուսաբանումներ Վենետիկի հայկական տաղավարի առանձնահատկությունների շուրջ։