Մարգալիթ Ֆ․ Գութմանը ծնվել է Թել Ավիվում, կրթությունը ստացել Մերիլենդի /ԱՄՆ/ և Թել Ավիվի համալսարաններում։ Վարել է ժամանակակից արվեստի սեփական ցուցասրահը։ Հանրային կապերի, մշակութային նախագծերի խորհրդատվության և նախագծման մասնագետ է։ Էյն Հոդ արվեստագետների գյուղում արվեստագետների փոխանակման և մշակութային մասի ղեկավարն է։
Արվեստագետների հետ հանդիպման ընթացքում Մ․ Գութմանը կխոսի պատմական ծագում ունեցող Ein Hod արվեստագետների գյուղի մասին, որտեղ նա ապրում է ամուսնու՝ արվեստագետ Ավրահամ Էիլաթի հետ։ Տիկին Գութմանը կպատմի այս յուրահատուկ գյուղի պատկերասրահների, արվեստագետների ստուդիաների, ԴԱԴԱ թանգարանի մասին, կմանրամասնի տեղի հատուկ միջոցառումները (փառատոներ և բիենալեներ), ինչպես նաև կներկայացնի միջազգային ծրագրերն ու նկարիչների փոխանակման ծրագրերը:
Երևանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի հիմնադիր տնօրեն Նազարեթ Կարոյանի հետ կներկայացվի միասնական համագործակցության ծրագիրը , ինչպես նաև կստորագրվի պայմանագիր՝ արվեստագետների փոխանակման ծրագրի շրջանակներում: