Հրանտ Դինք հիմնադրամը, Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ միասին, սիրով հրավիրում են բոլորին մասնակցելու Հայաստան-Թուրքիա Ճանապարհորդական դրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը։ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2017-2019 թթ․ իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:
Հանդիպման ընթացքում սիրով կներկայացնենք համագործակցության հնարավորությունները երկու հարևան երկրների մարդկանց միջև, կտրամադրենք ընդհանուր տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ, կծանոթացնենք մասնակցության և ընտրության ընթացակարգերին, ինչպես նաև կհատկացնենք ժամանակ հարց ու պատասխանի համար: