«Երկնքից ընկավ երեք խնձոր»-ը ռեժիսոր Շեխար Կապուրի նոր ֆիլմն է՝ հիմնված Միշելին Ահարոնյան Մարքմի վեպի վրա։ «Երկնքից ընկավ երեք խնձոր»-ը կենտրոնացած է մի երիտասարդ աղջկա պատմության շուրջ, որը հաստատակամության, քաջության և անկոտրում կամքի շնորհիվ կարողացել է վերապրել 1914-1917 թ․ հայոց ցեղասպանությունը։ Մենք փնտրում ենք երիտասարդ սիրիահայ աղջիկ մեր հերոսուհուն՝ Անագույլին մարմնացնելու համար, որը վերապրել է ցեղասպանությունը, դրա վկան է և պատմում է այդ պատմությունը։ Խրախուսում ենք դիմել սիրիահայ/արևմտահայերեն խոսող 13-15 տարեկան աղջիկներին։ Հարցաղրույցները անց են կացվելու գլխավոր դերում հանդես եկող դերասանուհուն ընտրելու համար։ Դերասանական փորձը պարտադիր չէ։
Հրավիրում ենք ձեզ նախնական նկարահանվող հարցազրույցներին ֆիլմի կրեատիվ պրոդյուսերի հետ, որոնք կարող են օգտագործվել ֆիլմի զարգացման և առաջխաղացման համար։ Սրան կհետևի քասթինգի երկրորդ փուլը։