Ինչպես անել քրաուդֆանդինգ մշակութային ծրագրերի համար
www.Culture.AM» դասընթաց-հանդիպումներ
Մասնակցելով այս դասընթաց-հանդիպումներին՝
– կծանոթանաք, թե ինչ է համընդհանուր դրամահավաքը (քրաուդֆանդինգը) և ինչպես է այն գործում ողջ աշխարհում,
– կծանոթանաք www.culture.am առաջին համահայակական մշակութային հարթակին և վերջինիս համընդհանուր դրամահավաք կազմակերպելու հնարավորություններին,
– ձեռք կբերեք գործնական գիտելիքներ, թե ինչպես տեղադրել նախագիծ Culture.AM հարթակում և կազմակերպել արդյունավետ դրամահավաք Ձեր գաղափարների ու իրականացման համար:
Դասընթաց-հանդիպումները կկազմակերպվեն 3 տարբեր օրերին՝ հնարավորինս մեծ թվով մասնակիցների ընդգրկելու համար: