ԺԱԻ-ն հրավիրում է Մինսկի ժամանակակից արվեստի Ў Gallery of Contemporary Art անկախ ցուցասրահի համահիմնադիր և գեղարվեստական տնօրեն Աննա Չիստոսերդովայի բանախոսությանը:
Աննա Չիստոսերդովան կխոսի Ў Gallery-ի ստեղծման և գործունեության մասին՝ իբրև կոմերցիոն և անկախ կազմակերպություն՝ Բելառուսի ժամանակակից արվեստի դաշտի կոնտեքստում: Նա կանդրադառնա այն մարտահրավերներին, որոնք ցուցասրահը պարբերաբար դիմակայում է՝ իր գործունեության շրջանակներում: Չիստոսերդովան նաև կպատմի ցուցասրահի ֆինանսավորման մեթոդների, զարգացման ռազմավարության և գործունեության հիմնական ուղղությունների մասին՝ օրինակներ բերելով ցուցասրահի իրականացրած նախագծերից: