Քաղաք_հիպերտեքստ-ը երևանյան ԱԺԶ արվեստային կոլեկտիվի
բազմադիսցիպլինար նախագիծն է, որն անդրադառնում է տարածքի, քաղաքի, հիշողության և մարմնական ներկայությանը՝ ստվերողներ / bacači sjenki արվեստային հարթակի պերֆորմատիվ պրակտիկաների միջոցով:
Այն նախաձեռնվել է high fest կատարողական արվեստի միջազգային փառատոնի և aipap կատարողական արվեստի հայկական անկախ հարթակի շրջանակներում՝ ica yerevan երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի և cumalab մշակույթի ու կառավարման լաբորատորիայի հետ համագործակցությամբ:
Ստվերողները բազմակի մրցանակների և քննադատների կողմից ճանաչման արժանացած արվեստային արտադրության միջազգային հարթակ է զագրեբից՝ ուղղված բազմադիսցիպլինար համագործակցության, ստեղծարարության ու ինտեր-մեդիա արվեստի անդրադարձներին: Նախագիծը կներկայացնի ստվերողների համահիմնադիր, արվեստագետ, կուրատոր, պերֆորմեր, թատերական ու կինոռեժիսոր, հետազոտող, մանկավարժ բորիս բակալը:
Կատարողական ու սոցիալական ստեղծաբանությունների, կինոյի, քաղաքային, անտրոպոլոգիական հետազոտության ու գրության միջոցով ծրագիրը կանդրադառնա քաղաքին և անձնական ու հավաքական հիշողություններին, տարածության ու ժամանակի քաղաքականությանն, ինչպես նաև՝ քաղաքային միջավայրի արտիստական զբաղեցումներին և փոխակերպումներին։