Վերջին 30-40 տարիների ընթացքում արևմտյան արվեստաբանության մեջ ի հայտ են եկել մի շարք մեթոդաբանություններ, որոնց միջոցով գիտակարգը խորապես վերանայվել և փոփոխվել է: Այս դասընթացը կօգնի մասնակիցներին ծանոթանալ արևմտյան ժամանակակից արվեստաբանության մեթոդներին, խնդիրներին և նպատակներին, որոնք կքննարկվեն մի շարք հեղինակների տեքստերի միջոցով:
Դասախոսությունների թեմաներն են.
1. Ներածություն. «Նոր արվեստաբանություն» հասկացությունը
2. Հասարակության «խոցերի» բացահայտումը. սոցիալական արվեստաբանություն և ֆեմինիզմ
3. Համակա՞րգ, թե՞ անվերջ մեկնաբանություն. նշանագիտություն և դեկոնստրուկցիա
4. Գիտակարգի սահմանների քայքայումը. հայացքի տեսություն և տեսողական մշակույթ
5. Արվեստաբանության նոր մարտահրավերները 1990-ական և 2000-ական թթ. հետգաղութային տեսություն և արվեստաբանությունը գլոբալացման դարաշրջանում
6. Ժամանակակից արվեստի արվեստաբանական ուսումնասիրությունը
Վարող՝
Ելենա Այդինյան
6 դասախոսություն
Գինը՝ 21 000 ՀՀ Դրամ