Արդիության հասկացությունը պատմականորեն ուղղակի կերպով փոխկապակցված է քաղաքների զարգացման հետ։ Երևակայական հարթության վրա ձևավորված՝ հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային մոդելների նախագծերը արդի ժամանաշրջանի ողջ ընթացքում պրոեկտվելով քաղաքային միջավայրերի վրա գեներացնում էին նոր իրականություններ՝ հարաբերությունների և պատկերների ձևով արտահայտված։ Սակայն այդ հարաբերությունների և պատկերների ներսում զարգացող տարաբնույթ հակասությունների և խնդիրների հաշվին պարբերաբար ի հայտ եկող խզումները, անդրադառնալով հանրային երևակայական հարթության վրա ձևավորում էին իրենց հերթին նոր պատկերացումներ և պատկերային մարմնավորումներ՝ ապահովելով արդիականացման տրամաբանական ընթացքի հարատևությունը։
Երևանի վերջին երկու տասնամյակների ընթացքում քաղաքային միջավայրի հետ տեղի ունեցող ինտենսիվ փոփոխությունները պարբերաբար պատճառ են դառնում հանրային բուռն քննարկումների, ինչպես նաև հասարակական ցնցումների։
Այդ քննարկումները, որոնք հիմնականում ծավալվում են մեդիա դաշտում, որպես կանոն շոշափում են միայն կոնֆլիկտի նյութը՝ չկարողանալով բացահայտել թե քաղաքային լանդշաֆտից վերացող կամ վտանգված տարբեր ժամանակաշրջանի շենքերի և տարածքների արժեքավոր լինել կամ չլինելը, ոչ էլ հանրային դժգոհության բուն պատճառները և էությունը։
Դասախոսւթյունների շարքը անդրադառնալու է հետխորհրդային և հետսոցիալիստական հասարակություններում քաղաքային միջավայրերի հետ տեղի ունեցող ձևափոխումների տրամաբանությանը՝ դիտարկված արդիության սեփական պատմությունների նկատմամաբ այդ նույն հասարակություններում ձևավորված գիատկցությունների տեսանկյունից։
Վարող՝
Ռուբեն Արևշատյան
14 դասախոսություն
Գինը՝ 49 000 ՀՀ Դրամ