Յուքիմի Օթագիրին հետաքրքրված է կապիտալիստական հասարակության մեջ կանացիության նոստալգիայի խնդրով: Կանացիության նոստալգիան այսօր դարձել է իրական խնդիր, քանի որ այն ժամանակակից արագընթաց կյանքի կողմնակի ազդեցություն է, երբ կանայք հակված են հետապնդել իրենց կարիերան և թողնել կնոջը վերապահված դերը ընտանիքում:
«Ես մեծացել եմ Ճապոնիայում, որը 80- ականների պղպջակային տնտեսական բումի ընթացքում, որը մեծապես հոմո- սոցիալ հասարակություն էր։ Իբրև հետևանք ես վախենում էի դառնալ հասուն կին, քանի որ չէի կամենում կյանքս զոհաբերել ընտանիքիս անդամներին հոգ տանելու համար։ Մարդիկ ունեն պարզ անցյալի հիշողություններ, որոնք նրանք երբեք չեն կարող կրկին վերապրել: Տեղափոխվեցի ՆյուՅորք՝ մեկն այն քաղաքներից որտեղ կինը իշխանություն է ձեռք բերում։ Այդ տեղափոխությունը երկակի զգացումներ առաջացրեց. մի կողմից ավանդական հասարակություններում կնոջ փխրունության, մյուս կողմից՝ սենտիմենտալ զգացում դեպի կանացիությունը:
Իբրև արվեստագետ ես ցանկանում եմ արտահայտել այս փորձառությունը՝ սպառողական մշակույթից վերցրած նյութերի միջոցով, օգտագործել Դիսնեյի մուլտերը՝ փոխադրել դրանք ավելի մտերմիկ of stop-motion անիմացիայի տեխնիկայով։ Ես ընտրել եմ Դիսնեյի արքայադստեր որոշ տեսարաններ՝ ցույց տալու համար կին լինելու հանդեպ մանկությունից ունեցած իմ ֆոբիան և դպրոցական տետրակների մեջ նկարելով դրանք իբրև նոստալգիական հիշողություններ։»



