Մարկոս Գրիգորյան / Պերֆորմատիվ Փոխաբերություններ

2019

Մարկոս ​​Գրիգորյան / Պերֆորմատիվ Փոխաբերություններ
Ռուբեն Արևշատյանի անվան ժամանակակից արվեստի ինստիտուտի (I.C.A. Yerevan) կողմից
Բացման գիշեր 14.11.2024, 19:00
Ցուցադրության տևողութունը` 14.11–30.01.2025թ

Մարկոս Գրիգորյանի ստեղծագործական գործունեության բազմակողմ և ընդգրկուն պատմությունը համեմատական է արվեստագետի բարդ և բազմաշերտ կենսագրությանը, նրա առնչությանը՝ մշակութային տարբեր համատեքստերին և դարաշրջանային ոչ պարզ անցումներին։ Նրա ստեղծագործական կյանքի յուրաքանչյուր փուլ, կապված լիներ այն Իրանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների կամ Հայաստանի հետ, մշատապես հագեցած էր և առատ թե՛ ձևային, թե՛ արտիստական հայացքի տարաբնույթ դրսևորումներով։ Մարկոս Գրիգորյանը առավել հայտնի է իր հողարվեստով, գեղանկարներով և գորգերով։ Իրանում Գրիգորյանը առ այսօր ճանաչված է ոչ միայն որպես 1950-60֊ականների առանցքային արվեստագետ, Թեհրանի Բիենալեի հիմնադիր, այլ նաև որպես 1960֊ականների իրանական խաղարկային կինոյի աստղ։


Իր արվեստում Մարկոս Գրիգորյանը հազվադեպ է անդրադարձել պերֆորմանսի ժանրին։ Սակայն սակավաթիվ լուսանկարչական պերֆորմանսները թերևս ամենացայտուն կերպով են արտահայտում նրա արվեստի փիլիսոփայությունը` գոյության փխրուն հարակայության պատկերացումների մասին, հիմնված կյանքի փոփոխական էության, մշակութային հիշողության տարաբնույթ կառուցվածքի անձնական փորձառության վրա։


Միջոցառումը իրականացվում է Cyfest-ի շրջանակներում։

Նմանատիպ դասընթացներ

June 4, 2025

Դոկու-Հեղափոխություն կինոփառատոն

June 4, 2025

Կարդում ենք Միշել Ֆուկո

September 10, 2019

Մարկոս Գրիգորյան / Պերֆորմատիվ Փոխաբերություններ
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.