Մարիա Լինդը համադրող, գրող և մանկավարժ է Ստոկհոլմից: Նա այժմ Մոսկվայի Շվեդիայի դեսպանատան մշակույթի խորհրդականն է: Լինդը աշխատել է որպես Ստոկհոլմի Tensta Konsthall-ի տնօրեն (2011-2018թթ.), որպես Գվանգջու 11-րդ բիենալեի գեղարվեստական ղեկավար, ԱՄՆ Բարդ քոլեջի կուրատորական հետազոտությունների կենտրոնի շրջանավարտների ծրագրի տնօրեն (2008-2010թթ.) և Ստոկհոլմի IASPIS-ի տնօրեն (2005-2007): 2002-ից 2004 թվականներին նա եղել է Kunstverein München-ի տնօրենը, իսկ 1998 թվականին՝ Լյուքսեմբուրգում ընթացող բիենալեի՝ Manifesta 2-ի համադրողը: 2015-ին նա համադրել է «Future Light»-ը Վիեննայի 1-ին բիենալեի համար, իսկ 2019-ին՝ «Art Encounters» բիենալեն Ռումինիայի Տիմիշոարա քաղաքում: Լինդը դասավանդել է 1990-ականների սկզբից, որպես գեղարվեստական հետազոտությունների պրոֆեսոր Օսլոյի արվեստի ակադեմիայում (2015-2018): Լինդը դասավանդել է 1990-ականների սկզբից, որպես գեղարվեստական հետազոտությունների պրոֆեսոր Օսլոյի արվեստի ակադեմիայում (2015-2018): Նա ներկայումս դասախոս է Konstfack’s CuratorLab-ում: Լինդը աշխատակցել է տարբեր թերթերի, ամսագրերի, կատալոգների և այլ հրատարակությունների: 2009 թվականին նա արժանացել է Ուոլթեր Հոփսի մրցանակի կուրատորական նվաճումների համար: Նրա հրատարակած գրքերից են՝ «Մարիա Լինդի գրությունների ընտրանի» (2010), «Յոթ տարի. վերանյութականացման արվեստը 2011-ից 2017 թվականներին» (2019), «Կոնստրինգար. (2021), «Tensta Museum. Reports from New Sweden» (2021) և «The New Model» (2020)