Թիբո դե Ռույտեր

2025

Թիբո դե Ռույտերը ֆրանս–գերմանացի ճարտարապետ, համադրող և քննադատ է։ Նա ապրու և աշխատում է Բեռլինում 2001 թվականից։
Մասնագիտությամբ ճարտարապետ, նա հղանում է ցուցահանդեսներ կոնցեպտուալ, տեխնիկակկան և հոգևոր մակարդակներում, ստեղծելով իր նախագծերի ինչպես բովանդակությունը այնպես էլ ձևավորումը։ Նրա հետաքրքրությունների թվում են նոր մեդիաները և դրանց հնագիտությունը, արվետսի և ճարտարապետության միջև հարաբերությունը (մեծ մասամբ արդիականության քննադատության միջոցով) և հետսովետական երկրների, մասնավորապաս Կենտրոնական Ասիայի, արվեստի դաշտը։
Նա Ֆրանսիայի արվեստի քննադատների ասոցիացիայի անդամ է և Nan Hoover Foundation հիմնադրաի խորհրդի անդամ։
202–ին նա համադրել է Կրասնոյարսկի թանգարանային 14–րդ բիենալեն (ՌԴ, Սիբիր). Իր՝ «Ochumelaya Vystavka» խորագրով ցուցահանդեսի շրջանակում նա խնդրել է բեռլինցի արվեստագետներին արվեստի գործերի պատրաստման ինստրուկցիաներ ուղարկել, քաղաքի բնակիչները, արվեստագետները և թանգարանների այցելուների համար։ Այս նախագիծը, որը ստեղծվել էր որպես ճանապարհորդական սահմանափակումներին ի պատասխան, բերեց ժամանակակից արվեստի արտադրության եղանակների խորը հարցադրմանը։
Նա L’Architecture d’Aujourd’hui, Art Press, Il Giornale dell’Architettura, Particules, Fucking Good Art, Frieze d/e, Architectuul մշտական թղթակիցն է։ Նա հրապարակել է տեքստեր տարբեր կատալոգներում և ղեկավարել է Art Press–ի երկու հատուկ թողարկում։ Նա նաև խմբագրել և համախմբագրել է “Zeitgeist” (Archive books, Berlin), “INDUSTRIAL on tour and INDUSTRIAL” (research, Revolver Verlag, Berlin) and “Stadt/Bild” (Verbrecher Verlag, Berlin) գրքերը:

Դասընթացներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.